[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 19 Ապրիլի 2012

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՏԱՑՎՈՒՄ Է

altԲենզինի շուկայում տարեցտարի արձանագրվող կայուն գնաճը բազմաթիվ ավտոօգտագործողների (հատկապես եթե նրանք զբաղված են տրանսպորտային ուղևորափոխադրումների բիզնեսով) ստիպել է վերանայել իրենց եկամուտներն ու ծախսերը։ Առավել եկամտաբեր գործունեություն իրականացնելու (կամ պարզապես ծախսերը կրճատելու) նպատակով շատերն են անցնում ավտոմեքենաների, այսպես կոչված, գազաբալոնային համակարգով  շահագործմանը՝ աշխուժացնելով նաև նման ծառայություն մատուցող ընկերությունների ու անհատների բիզնեսը։ 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

altՎերջին տարիներին Շուշին հայտնվել է պետական հոգածության ներքո: Այսօր այն մի հսկայական շինհարթակ է հիշեցնում: Շրջանում, ի մասնավորի՝ բերդաքաղաքում, 2011թ.  իրականացված շինարարական աշխատանքների մասին է պատմում Շուշիի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի վարիչի պաշտոնակատար Գեորգի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ։ 

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԶԻՋՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՇՎԻՆ

altՀՅԴ-ն այս կարգախոսը հնչեցրեց Արցախում 
Ս. թ. մարտի 30-ից ապրիլի 1-ը Երևանում տեղի է ունեցել Հայ Դատի խորհրդաժողովը, որին մասնակցել են այդ կառույցի՝ աշխարհի 25 երկրներում գործող գրասենյակների պատասխանատուները։ Քննարկվել են ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը, արտաքին մարտահրավերները և դրանց հետ կապված մտահոգությունները։ 

ԲԱՐԵԿԱՐԳ ՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ՎՃՌՈՐՈՇ ԳՈՐԾՈՆ

 Արցախյան պատերազմից ու հրադադարի հաստատումից հետո շատ բան է փոխվել մեր հանրապետության գյուղական բնակավայրերում։ Առանձնապես լայն թափ է ստացել դպրոցաշինությունը, հարյուրից ավելի գյուղեր ընդգրկվել են ՙՀյուսիս¬հարավ՚ ավտոմայրուղու մեջ, ինչի շնորհիվ զգալիորեն բարելավվել է համայնքների կապը ինչպես իրար, այնպես էլ շրջկենտրոնների ու մայրաքաղաքի միջև։

ԱՎԱՆԴՈՒՅԹ, ՈՐ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՄԵԾ ԻՄԱՍՏ ՈՒՆԻ

altԵրեւանի պետական համալսարանի  արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի նախաձեռնությամբ դեռ տարիներ առաջ սկսված ծառատունկն արդեն բարի ավանդույթի է  վերածվել: Ընդ որում` առաջին հերթին ուշադրության կենտրոնում են պահվում Քաշաթաղն ու Քարվաճառը:
Օրերս կրկին Արցախում էին ԵՊՀ-ի ներկայացուցիչները։ 
Տարիների ընթացքում Արցախում ծառատունկի իրականացումը սովորական միջոցառումից մի ողջ արարողության է վերածվել: Սկզբում` ավանդական գինեձոնն էր ու ավանդական աղոթքը: 

ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐ

 altԵրիտասարդ տարիքում մենք ոչ միայն փորձում ենք ուսանել և լավագույնս տիրապետել մասնագիտական ունակություններին։ Դա մի ժամանակահատված է, որի ընթացքում տեղի է ունենում նաև ճաշակի ձևավորումը։

ՀԱՅՐՈՒՄՅԱՆՆԵՐԻ ԳԵՐԴԱՍՏԱՆԸ

Հայրենասիրությունը ժառանգներին փոխանցվում է գեներով, ծնողների անձնական օրինակով և դաստիարակչական աշխատանքով. ասվածի վառ ապացույցն է հին ստեփանակերտցիներից մեկի՝  Խաչատուր Հայրումյանի գերդաստանի պատմությունը։
altԸնտանիքի ավագը՝ նույն ինքը՝ Խաչատուր Սահակի Հայրումյանը, ծնվել է 1888թ., Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում։ Դեռ շատ փոքրուց կորցրել է մորը՝ Հռիփսիմեին։ Հայրը՝ Սահակը, տքնաջան աշխատանքով էր հոգում ընտանիքի ապրուստը։ Փոքրիկ Խաչատուրի խնամքը հանձն է առնում ավագ քույրը՝ Սոֆյան, որն արդեն ամուսնացած էր և իր կրծքի երեխայի հետ մեկտեղ խնամում է փոքրիկին։ Հետագայում նրանք տեղափոխվում են  Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքը, իսկ հետո՝ Ֆրանսիա։ 

ՙԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՊԵՏՔ Է ԴԱՌՆԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՚

Երկրորդ անգամն է, ինչ մայրաքաղաքի դպրոցների գրականության և լեզվի ուսուցիչները հավաքվում են ՙԳրիգոր Նարեկացի՚ պետական հավատարմագրված համալսարանի դահլիճում՝ մասնակցելու ԼՂՀ գրողների միության հետաքրքիր նախաձեռնությանը. այն է՝ գրականության մասնագետներին իրազեկել գրական-գեղարվեստական գործընթացին, գրական դաշտի նորույթներին ու խնդիրներին։ Առարկայի ուսուցիչը պետք է տեղյակ լինի գրականության ժամանակակից միտումներին, զգա այսօրվա գրական աշխարհի մթնոլորտը և դասավանդման ժամանակ անդրադառնա ժամանակի խնդիրներին։Բացելով միջոցառումը՝ ԼՂՀ  ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանն ասաց, որ նախորդ կամ առաջին հանդիպման արձագանքները դրական են, հայտնեց, որ հավաքները կլինեն շարունակական (ամեն ամսվա երրորդ երեքշաբթի)։
Subscribe to this RSS feed