[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 26 Ապրիլի 2012

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

Ապրիլի 26-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

Հաստատելով, նախ, նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումը, ապա և լիագումար նիստի օրակարգը, խորհրդարանն առաջինը քննության առավ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ 

ԼՂՀ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ Է ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

altԻնչպես արդեն տեղեկացրել ենք, մեր հանրապետությունում ս.թ. հուլիսի 19-ին կանցկացվեն նախագահական ընտրություններ։ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ապրիլի 20-ից սկսված է թեկնածուների առաջադրման գործընթացը։ 

ԼՂՀ ԿԸՀ-ՈՒՄ

2012թ. ապրիլի 22 -ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մի շարք համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ:
Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված ամփոփիչ արձանագրությունների համաձայն՝ ընտրությունների արդյունքներով համայնքների ղեկավարներ են ընտրվել` 

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Վերջին տարիներին թե ՀՀ-ում, թե մեզ մոտ հաճախակի են կարևորվում տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրները, հնչեցվում տեղեկատվական դաշտում էական հաջողություններ գրանցելու համար համակարգված ու գրագետ մոտեցում դրսևորելու, միասնական հայեցակարգ մշակելու անհրաժեշտությունը։ Հայտնի իրողություն է, որ միշտ էլ ավելի հեշտ է կեղծիքը տարածելը, քան այն հերքելը։ Այն, որ տեղեկատվական պատերազմում Հայաստանն սկսել է տանուլ տալ՝ ակնհայտ էր 90-ականների երկրորդ կեսին, երբ իրեն անմիջական վնաս հասցնող ամենատարբեր խարդավանքներին առնչվող հարցերում հայկական կողմը լավագույն դեպքում քամահրական վերաբերմունք էր ցուցաբերում:

ՙԱՐԾՎԻԿՆԵՐԸ՚՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ

 altՕրերս Պաշտպանության բանակի փոխգնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում մեկնարկեցին ՙԱրծվիկ՚ ռազմամարզական խաղերի հանրապետական մրցումները։ ԼՂՀ կրթության և գիտության, ինչպես նաև  պաշտպանության նախարարությունների համատեղ ուժերով կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր ութ թիմ։

ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿԻՆ

Արդեն չորրորդ տարին է՝ ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախաձեռնությամբ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում անց է կացվում հայրենասիրական թեմայով ստեղծագործական շարադրությունների մրցույթ։ Այս անգամ ևս Միության նախաձեռնությանն արձագանքեց քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժինը։ 

ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃ

altԸնտանիքի նկատմամբ  պետական քաղաքականության մշակումը և հետևողական իրագործումը թերևս յուրաքանչյուր պետության կարևորագույն գործառույթներից է։ ԼՂՀ¬ում վերջին տարիներին վերանայվել է պետական նպաստների համակարգը, ներդրվել են դրանց մշակման նոր սկզբունքներ և կյանքի կոչվել ծրագրեր, որոնք նպատակ ունեն խրախուսելու ամուսնություններն ու ծնունդները։

Subscribe to this RSS feed