[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 03 Ապրիլի 2012

ՀԱՎԱԿՆՈՏ ԾՐԱԳՐԵՐ, ՈՐՈՆՔ ԻՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԵՆ

altՀանրապետության հարավային թեւի գյուղատնտեսական հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու հանձնարարական Նախագահ Բակո Սահակյանը տվել էր վերջերս  Հադրութի շրջան կատարած այցի ժամանակ: Դրան հաջորդել է նախագահական նստավայրում նույն թեմային նվիրված խորհրդակցությունը: Ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը Նախագահի այցից ընդամենը երկու օր անց արդեն Հադրութի շրջանում էր:

ԻՆՏԵՐՆԵՏԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

altԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը երեկ կայացած իր նիստում ընդունած որոշումով վավերացրեց ՙՂարաբաղ Տելեկոմի՚ ներկայացրած հայտը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին մատուցվող տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների սակագները սահմանելու մասին: 

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՃԱՄՓԱԲԱԺՆՈՒՄ. ԱՌՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՄ ԼՂՀ-Ի ՃԱՆԱՉՈՒՄ

Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև լուրջ հիմնախնդիրները կանխորոշված են այն  բանով, որ Թուրքիան չի դատապարտել 1894-1896, 1909, 1915-1923թթ. հայերի հանդեպ կատարված ցեղասպանությունը և չի վերացրել բարոյական, քաղաքական, տարածքային և տնտեսական բնագավառներում նրա ունեցած հետևանքները։ Ներկա պահին Թուրքիան  իրականացնում է Հայաստանի Հանրապետության հակաիրավական շրջափակում, հրաժարվում դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրա հետ։ Թուրքիան նաև ավանդաբար սատարում է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ԼՂՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդույթան հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի  կենտրոնական կոմիտեի անդամ Արմեն Սարգսյանն օրերս հերթական հանդիպումն ունեցավ Մարտունի քաղաքի  իր ընտրողների հետ։ Հանդիպումը  շրջկենտրոնի ուսուցչական կոլեկտիվների հետ էր։ 

ԱԶԳԱՆՊԱՍՏ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին Արցախում էր գտնվում հայ գրականագիտության և գրաքննադատության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՙՀայոց լեզու և գրականություն՚ ամսագրի գլխավոր խմբագիր, Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ Դավիթ Գասպարյանը, ով հեղինակ է շուրջ չորս տասնյակ  գրքերի։ 

ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը Մարաղայի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ

         Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ, որն առատ է Ադրբեջանի կողմից թույլ տրված դաժանության և վանդալիզմի բազմաթիվ փաստերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի դեպքերը մեկն են սադիզմի և գազանաբարո վարքի այն ամենածայրահեղ դրսևորումներից, որոնք երբևէ հայտնի են եղել մարդկությանը:

Subscribe to this RSS feed