[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 15 Մայիսի 2012

Հանդիպում ԼՂՀ Ազգային ժողովում

 Մայիսի 15-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահիլճում տեղի է ունեցել հանդիպում  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ։

            Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ և աշխատակազմի անդամներ, ինչպես նաև ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու աշխատակիցներ՝ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի գլխավորությամբ։

ԼՂՀ ԿԸՀ-ՈՒՄ ՍԿՍՎԱԾ Է ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

2012 թ. հուլիսի  19-ի Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Նախագահի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման շրջանակում ԼՂՀ կենտրոնական  ընտրական  հանձնաժողովում սկսված է լրագրողների և դիտորդների  հավատարմագրման գործընթացը։

ԹԱՆԿ, ՀԵՂՀԵՂՈՒԿ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով հակամարտող երեք կողմերի ներկայացուցիչների ստորագրությամբ վավերացված փաստաթղթերը` հայ-ադրբեջանական հակամարտության ողջ գծում հրադադարի ռեժիմի հաստատման հարցում 1994թ. մայիսի սկիզբն է որոշիչ համարվում:  Սա նաեւ խորհրդանշական կետ է դարձել` հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը եւ դրանց արդյունքները գնահատելու առումով: Այդ ճակատում ինչպիսի՞ փոփոխություններ են արձանագրվել 2011թվականի մայիսից առայսօր, եւ ով ի՞նչ գին է վճարում այս փխրուն խաղաղության համար: Գնահատականներ են տալիս քաղաքական գործիչներն ու քաղաքագետները: Իսկ անխոս թվերը ոչ պակաս պերճախոս են:

ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՈՒԺՈՎ

Մայիսի 12-ին, զինադադարի օրվա առթիվ քննարկումներ են կազմակերպվել Լեռնային Ղարաբաղի  ՙՀելսինկյան նախաձեռնություն-92՚  կոմիտեի գրասենյակում: Կոնֆերանսին պաշտոնական կողմը ներկայացնում էր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Ավելի բազմաշերտ էր ներկայացված հասարակական սեկտորը: Քննարկումներին ներկա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ակտիվ հասարակական-քաղաքական գործիչներ, նաեւ` օտարերկրյա փորձագետներ:

ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ, ԿԱՄ ՝ ՙՂՏ՚-Ն... ԾԵՐԱՆՈՒՄ Է

altԱյն, որ ՙՂարաբաղ Տելեկոմը՚ (ՙՂՏ՚) վերջերս սկսել է ՙդրայվով՚ աշխատել` փաստում են հաճախակի ՙնոր՚ ծառայությունների մասին  ծանուցումները, որոնք, սակայն, ոչ բոլորն են ընդունվում նույնպիսի խանդավառությամբ:
Խոսքը, մասնավորապես, վերջերս արագ ներդրված ու նույնպիսի արագությամբ էլ հանված ՙՁայնային փոստ՚ ծառայության մասին է, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ՙբռնակցում՚ բաժանորդային համարներին: Այս մասին արդեն խոսվել է եւ հավելյալ անդրադարձ պետք չէ կատարել` բացառությամբ մի քանի կարեւոր փաստերի, որոնք արժե հիշատակել:

ԹԵՄԱՆ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԸ

Օրերս  ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ղեկավարությունն ՙԱրմենիա՚ հյուրանոցում կազմակերպել է կլոր սեղան, որին մասնակցելու հրավեր էին ստացել ԼՂՀ ԱԺ¬ում  ներկայացված բոլոր կուսակցությունների խմբակցությունների, այդ կազմակերպությունների երիտասարդական թևերի, ինչպես և ինքնուրույն գործող քաղաքական և  երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Կլոր սեղանի թեման էր հաղթանակի գրավականները։ Այն վարում էր ԱԺ ՀՅԴ խմբակցության  ղեկավար, ԱրՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԸ:

ՆՎԵՐ ԾՆՆԴԿԱՆ ՄԱՅՐԵՐԻՆ

photo_4_.jpgՄկրտիչ Մկրտչյանը սպասված հյուր էր նաև ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՚ ՓԲԸ-ում։ Վերջին հինգ տարիներին՝ ճիշտ նույն օրը՝ մայիսի 13-ին, նա այցելում է հանրապետական ծննդատուն և շնորհավորում ծննդկան արցախուհիներին։

ԲԵՌԼԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԶԱՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱԺԻՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԳՈՐԾԻ

altԲեռլինի պետական ազատ համալսարանի դասախոս, հայագետ, հնդեվրոպական և համեմատական լեզվաբանության դոկտոր Ժիրայր ՔՈՉԱՐՅԱՆՆ Արցախ էր հրավիրվել՝ ներկա գտնվելու Մայիսյան հաղթանակներին նվիրված զորահանդեսին։
Subscribe to this RSS feed