[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 17 Մայիսի 2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին մասնակցել է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:

Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է դրել Արցախյան գոյամարտում զոհված բերդաձորցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար պետական պարգեւներ հանձնել մի խումբ ազատամարտիկների:

ՙԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ՚ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2012թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՙԺամանակավոր անաշխատունակության նպաստների մասին՚ նոր օրենքը, համաձայն որի, ի տարբերություն մինչ այդ գործող օրենքի, ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը չի վարձատրվում, դրան հաջորդող երեք աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցներից, իսկ նպաստի մնացած մասը` պետբյուջեի միջոցների հաշվին: Օրենքի կիրարկումը միանշանակ չընդունվեց քաղաքացիների կողմից` առաջացնելով մի շարք հարցեր: Մեր խնդրանքով նոր օրենքի պարզաբանման համար առաջադրված հարցերին պատասխանեց ԼՂՀ սոցապահովության նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության կենսաթոշակային ապահովության վերլուծության բաժնի պետ Մարգարիտա ՍԵՎՈՒՄՅԱՆԸ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Shavarsh_2.jpg Մայիսի 15-ին ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի մեծ դահիլճում տեղի է ունեցել հանդիպում  ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ: 

Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պատգամավորներ և աշխատակազմի անդամներ, ինչպես նաև ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատու աշխատակիցներ՝ նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանի գլխավորությամբ:

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ՓՐԿԵԼ է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Օրերս ադրբեջանական կայքէջերից մեկը հերթական ցնդաբանությունն է տարածել ռուս հայտնի դիվանագետ, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցություններում ՌԴ նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ներկայում ՌԴ  արտգործնախարարության վետերանների խորհրդի նախագահ Վլադիմիր Կազիմիրովի՝ հայկական լրատվամիջոցներում արտահայտած մտքերի, մասնավորապես մեր թերթին տված հարցազրույցի կապակցությամբ։ 

ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

DSC_9269.jpgՄայիսի 15-ին ԼՂՀ  ԿԱ  զբոսաշրջության վարչությունում կազմակերպված միջոցառումը, որը նախաձեռնել էին Լիտվայից ժամանած հյուրերը` մեր հայրենակիցներ Վահան և Օլգա Արզումանյանների գլխավորությամբ, նպատակ ուներ քննարկումների,  առաջարկների միջոցով ծանոթանալ  Արցախում գյուղական տուրիզմի զարգացման հեռանկարներին, միաժամանակ ներկայացնել Լիտվայի՝ այդ ոլորտում ունեցած արդեն տասնամյա փորձը։ 

ՊԵՏՔ Է ԵՂԱԾԸ ՊԱՀՊԱՆԵՆՔ, ՈՐ ՆՈՐԸ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵՆՔ

Ինչպես վկայում են փաստերը, վերջին տարիներին ԼՂՀ  արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից կազմակերպվել և կյանքի է կոչվել բարեփոխումների մի ծրագիր, ինչպիսին է, այսպես կոչված, ՙհին սերնդի՚ ուղևորատար միկրոավտոբուսների փոխանակումը ՙՀունդայի՚ մակնիշի նոր ուղևորատար ավտոբումներով։ 

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

Ovian2.jpgՆվիրված արձակագիր, երգիծաբան և դրամատուրգ 
Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին 
Օրերս Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԼՂՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց հուշ-երեկո՝ նվիրված Արցախի տաղանդավոր զավակ, արձակագիր Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին։ 
Subscribe to this RSS feed