Items filtered by date: Երեքշաբթի, 22 Մայիսի 2012

ԱՆՑԱԾ ՔՍԱՆԱՄՅԱ ՃԱՆԱՊԱՐՀ

180512_BerdzorHidroKayan_Info.jpgԻնչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 18-ին Բերձորում հանդիսավորությամբ նշվեց շրջանի ազատագրման 20-ամյա հոբելյանը: Շրջկենտրոն էին եկել ոչ միայն հարեւան բնակավայրերից եւ մայրաքաղաքից, այլեւ Հայաստանի Հանրապետությունից եւ Սփյուռքից: 20 տարի հետո էլ այդ օրն այստեղ շատ էին գրկախառնությունները, շնորհավորանքներն ու արցունքները: Այստեղ են հանդիպել մարտական հին ընկերները, այստեղ են նոր սերնդի ներկայացուցիչները: 

ԱՌՋԵՎՈՒՄ ԲԵՐՔԱՀԱՎԱՔՆ Է

Աշնանացան և գարնանացան մշակաբույսերի առաջիկա բերքահավաքի հետ կապված հարցերը քննարկվեցին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` երեկ հրավիրած խորհրդակցությունում: 
Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները և շրջվարչակազմերի ղեկավարները զեկուցեցին բերքահավաքի նախապատրաստության և դաշտերում տիրող իրավիճակի մասին: 

ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Մայիսի 19-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության  (ԼՂԿԿ) 6-րդ համագումարը։ Հաշվետու ժամանակաշրջանում, որն ընդգրկում է 2008 թ. օգոստոսից մինչև 2012թ. մայիսը, ԼՂԿԿ Կենտկոմի կատարած աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ նրա առաջին քարտուղար Հրանտ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ։ 

ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՀրաչյա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Սաուդյան Արաբիայի  Թագավորությունը  Մերձավոր  Արևելքի  առավել  կրոնական  և  փակ  պետություններից մեկն է։ Ածխաջրածնային  հումքի  հսկայական պաշարների  շնորհիվ (այստեղ  է գտնվում  աշխարհում  հետախուզված նավթի  պաշարների  ավելի քան 25%-ը) այն պատկանում է  նաև Մերձավոր Արևելքի  ամենահարուստ  երկրների թվին։ Ժամանակակից  Սաուդյան  Արաբիան՝ որպես  պետություն, 1932 թվականին  հիմնադրվել է  Աբդել Ազիզ  իբն Սաուդի կողմից և իր  անվանումն  ստացել  կառավարող  Սաուդյանների   դինաստիայի անունից։ 1953 թվականին Աբդել  Ազիզի  մահից հետո,  մեկը մյուսին  փոխարինելով, երկիրը  կառավարում են  նրա որդիները։ Սաուդյան  Արաբիան  բացարձակ  միահեծան կրոնապետություն է։  Քաղաքական կուսակցություններն արգելված են,  ընդդիմությունը կազմակերպվում է երկրի  սահմաններից դուրս։ 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Հիրավի, Մայիսյան եռատոնից հետո Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի  50-ամյակին նվիրված երեկոն այդ ամսվա իրադարձային միջոցառումներից էր: Գրեթե մեկ տարի, ինչպես խոստովանում է քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը, հաստատությունը պատրաստվում էր իր պատմության մեջ այդքան կարևոր իրադարձությանը: 

ԱՌՈՂՋ ՀՈԳԻՆ` ԱՌՈՂՋ ՄԱՐՄՆՈՒՄ

ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվեցին Դպրոցականների չորրորդ սպարտակիադայի արդյունքները: Սպարտակիադայի ծրագրով ուսումնական  տարվա ընթացքում  մրցումներ են անցկացվել  մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ, սեղանի թենիս, թեթև աթլետիկա մարզաձևերից: Ընդհանուր արդյունքներով առաջին տեղը գրավել է  Ստեփանակերտի թիմը, երկրորդ` Մարտունու, երրորդ` Ասկերանի թիմը: 

ԱՇԽԱՐՀԻ ՀԱՆՃԱՐՆԵՐԻՆ ՀԱՎԱՍԱՐ ԱՆԶՈՒԳԱԿԱՆ ՔՆԱՐԵՐԳՈՒՆ

 altՄիջնադարյան հայ քնարերգության ամենաշողշողուն աստղը  Սայաթ¬Նովան է, ով պատկանում է գրականության և արվեստի այն բացառիկ դեմքերի շարքին, որոնց  ստեղծագործական ժառանգությունը հաջող քննություն է հանձնում ամենամեծ քննադատին՝ ժամանակին, և իրենք էլ, որքան հեռանում են դարերի խորքը, այնքան բյուրեղանում, պայծառանում են,  դառնում գալիք սերունդների սիրելին։

Subscribe to this RSS feed