[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 03 Մայիսի 2012

ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ

altԻնչպես տեղեկացանք ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հանրապետությունում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին ինքնաառաջադրման կարգով մայիսի 2-ին իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական հարցերով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը։ 

ՂԱՐԱԲԱՂՆ ԻՐ ՁԵՌՔՈՒՄ Է ՊԱՀՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՅԻ ԲԱՆԱԼԻՆ

altՎերջին երկու տարվա ընթացքում, ինչպես հայտնի է, Եվրախորհրդարանում պարբերաբար քննարկումներ են ծավալվում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Եվրոպական միության անմիջական ներգրավվածության շուրջ։ Իսկ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններում  անընդհատ ընդգծում են Հարավային Կովկասում այդ կառույցի դերի բարձրացման անհրաժեշտությունը։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԸ՝ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿՈՂ ԽԱԲՈՒՍԻԿ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ

Երբ անցյալ ամիս Թուքիայի արտաքին գործերի նախարարը գաղտնի հանդիպում ունեցավ մի խումբ հայերի հետ Վաշինգտոնում, նա իր նենգ ժպիտով և անուշ լեզվով սիրաշահեց նրանց սիրտը: Սա թուրքական ավանդական դիվանագիտության կեղծ դիմագիծն էր:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Ապրիլի 19-20-ը Մոսկվայում՝ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանում (ՌԺԲՀ), կայացավ ՙԲարձրագույն դպրոց. փորձ, հիմնախնդիրներ, հեռանկարներ՚ թեմայով 5-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որին հրավիրվել և մասնակցել են Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը և ԱրՊՀ հայ բանասիրության և լրագրության ֆակուլտետի դեկան Հովիկ Մուսայելյանը։ Կոնֆերանսի կազմակերպիչներն էին ՌԴ կրթության և գիտության նախարարությունը, ՌԺԲՀ¬ն,  Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը, Բարձրագույն դպրոցի գիտության միջազգային ակադեմիան և Մանկավարժական կրթության գիտության միջազգային ակադեմիան։   

ՙԵԿԱ ՀՈԳԵԿԱՆ ՈՒԺ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԼԻՑՔ ՍՏԱՆԱԼՈՒ՚

altԳրողների համահայկական 6-րդ համաժողովին, որ տեղի ունեցավ Երևանում, ապրիլի 19-25-ը, ներկայացել էր նաև իրանահայ պատվիրակությունը. 8 գրողների մեջ էր նաև Ալմին (Ալբերտ Մինասյան) գրական մականունով բանաստեղծը և բազմամյա մանկավարժը, ով, առիթն օգտագործելով, այցելեց Արցախ, ինչպես ինքն է ասում ՝ հոգեկան ուժ և ստեղծագործական լիցք ստանալու։
Ստորև ներկայացնում ենք ԱԼՄԻՆԻ հետ մեր հարցազրույցը։

ԲՐԵՅՆ ՌԻՆԳ` ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ

altԼՂՀ կրթության և գիտության նախարարության նախադպրոցական և արտադպրոցական բաժնի նախաձեռնությամբ 9-11-րդ դասարանների սովորողների շրջանում Ստեփանակերտի մշակույթի քաղաքային տան դահլիճում անցկացվեց բրեյն ռինգ խաղ-մրցույթ։ Հանրապետական փուլին մասնակցած յոթ թիմերից յուրաքանչյուրը, որում ընդգրկված էր մեկական աշակերտ, ներկայացնում էր  մեկ շրջան` բացառությամբ Շահումյանի շրջանի: Հեռավոր այդ վարչատարածքային միավորի դպրոցականների ինչպես այս, այնպես էլ մի շարք միջոցառումներին չմասնակցելը պայմանավորված է տրանսպորտային դժվարություններով:
Subscribe to this RSS feed