[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 07 Մայիսի 2012

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է ցուցահանդեսին

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին  Ստեփանակերտի "Պարկ Հոթել Արցախ" հյուրանոցում մասնակցել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդեսին:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում մասնակցել է ԼՂՀ փրկարար ծառայությանը դրոշի հանձնման հանդիսավոր արարողությանը:

     alt Նախագահը կարեւորել է այդ իրադարձությունը՝ այն համարելով յուրատեսակ մի պատգամ, որն իր մեջ կրում է  չափազանց մեծ պատասխանատվություն, պարտքի զգացում եւ աշխատանքին անմնացորդ նվիրվածություն: 

 

Երկրի ղեկավարը շնորհավորել է կառույցի աշխատակիցներին եւ նշել, որ փրկարար ծառայությունը համարվում է մեր հանրապետության գլխավոր օղակներից մեկը, որի գործառույթները բավականին լայն են եւ պահանջված երկրի ու ժողովրդի համար:

Subscribe to this RSS feed