[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 07 Հունիսի 2012

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է հրամանագիր

 Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` "2012 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին" ԼՂՀ Նախագահի հրամանագրի 1-ին եւ 2-րդ կետերում "մայիս-հունիս" բառերը փոխարինվել են "մայիս-հուլիս" բառերով:

ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Photo_Abrahamyan.jpg ՙՊետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի մասին՚ ԼՂՀ օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2010 թ. մարտի 25-ին: Ծրագիրը մշակված է ՙՊետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին՚ ԼՂՀ օրենքին համապատասխան և նպատակաուղղված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:

ԳՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ  կառավարությունը   մշակել   և   հաստատել է  շրջանի մի շարք  համայնքների  զարգացման համալիր երկու  ծրագիր: Առաջինը  Բանաձորի  ենթաշրջանի  համայնքներում  գյուղատնտեսության  զարգացման  2009-2013թթ. ծրագիրն է, մյուսը`  Ուխտաձորի  ենթաշրջանի։ 
Այդ  ենթաշրջանների  առաջնահերթ  խնդիրներից է  համայնքների  համաչափ  զարգացումն  ապահովելը, որը  հնարավորություն  կտա  արդյունավետ  օգտագործել  առկա  բնատնտեսական  ներուժը, աստիճանաբար  հաղթահարել լեռնային  և  բարձրլեռնային  գոտու  յուրացման  անհամամասնությունները։

ՌԱԶՄԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Ruben.jpgՍտոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկուցման մեջ նշվում է, որ 2011թ. աշխարհում ռազմական ծախսերի ամենամեծ աճ տոկոսային հարաբերությամբ արձանագրվել է Ադրբեջանում (89 %)։ 

ԿԱՏԱՐՎԵՑ ՇՈՒՐՋ 100 ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

179668_362957283771038_1927174155_n.jpgԱռաջին անգամ  Արցախ ժամանած ՙHope For Tomorrow՚ (Հույս՝ վաղվա օրվան) ամերիկյան կազմակերպության  բժիշկ մասնագետների կողմից մայիսի 25-27-ը ՙՀանրապետական բժշկական կենտրոն՚ և ՙՇուշիի շրջանային բուժմիավորում՚ ՓԲԸ¬ներում կատարվեց շուրջ 100 վիրահատություն։ 

ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀՈԳԵՎՈՐ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում
Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ հունիսի 6-ին մայրաքաղաքի ՙԱրմենիա՚ հյուրանոցի մամուլի սրահում  տեղի ունեցավ լրագրողների հանդիպումը ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻ  հետ։ 
ԱԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանն իրազեկեց, որ  կառավարությունն ընթացիկ տավա մայիսին ընդունել է որոշում ՙԿրոնական թեմաներով գրականության և ծիսական նշանակության առարկաների արտադրության, ներմուծման և վաճառքի նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանելու մասին՚։ 

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ, ՀԱՆԳԻՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

qnnutyun.jpgՀունիսի 5-ին անցկացվեց երկրորդ միասնական քննությունը։ Այն  հայոց  լեզու և հայ գրականություն առարկայից էր, որը մասնակիցների առումով ամենախոշորն էր՝ 937 հոգի։  Եվ դա պատահական չէ. լեզուներ, պատմություն, լրագրություն, իրավագիտություն, քաղաքագիտություն, ինչպես  նաև տնտեսագիտական բլոկի մասնագիտություններով բուհ ընդունվողների համար հայոց լեզու,  գրականություն առարկաները մրցութային են։ Ասել է թե՝ այս քննության արդյունքներով շատ բան է կանխորոշվելու։ 
Subscribe to this RSS feed