[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2012

ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ԱՄՆԵԶԻԱ, կամ՝ Թուրքական էթնոսի հայկական տաբուն

Հիշողությունն առհասարակ համարվում է մարդու, հասարակության ու ազգերի գոյության անբաժանելի մասը:  Գործընթացը չի դիտվում սոսկ որպես անցյալի պարզ վերարտադրություն, այլ անցած դեպքերի և արդեն ապրված զգացմունքների վերակառուցում: Ավելին, անցյալի վերհիշումն ակտիվ,  կառուցողական  գործընթաց  է,  այլ ոչ   թե  տեղեկատվության  սովորական   վերականգնում։
Հիշել՝  նշանակում  է   անցյալի   մի  մասը  տեղադրել  ներկայի   հայացքների  համակարգի   ու   կարիքների  սպասարկման   մեջ։

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Այժմ շատ են խոսում ինքնիշխան  ազգային պետությունների վեստֆալյան  համակարգի  փլուզման մասին։ Երեսնամյա պատերազմից հետո ստեղծված  և ավելի քան երեք հարյուր հիսուն տարի միջազգային  հարաբերությունների  իրավական  էությունը  պարզորոշած  վեստֆալյան  համակարգը  յուրաքանչյուր  կառավարության համար ամրագրել է բացարձակ իշխանություն և երկրի  ներսում ուժի կիրառման մենաշնորհ։ Նրա քայքայումն  սկսվել է  Սերբիայի  նախագահ  Սլոբոդան Միլոշևիչին տապալելու  նպատակով  Արևմուտքի  ռազմարշավից, որն ավարտվեց Հարավսլավիայի  տրոհումով  և Բոսնիայի, ապա և  Կոսովոյի ստեղծումով։  Այդ իրադրությունը  կրկնվեց  արդեն  երկրորդ իրաքյան  պատերազմի ժամանակ, որը հանգեցրեց  Սադամ  Հուսեյնի  պաշտոնազրկմանը, Իրաքի  փաստացի  փլուզմանը  և  դե ֆակտո անկախ  Իրաքյան  Քրդստանի ստեղծմանը։ 
Ոչ լրիվ  տասը տարի հետո  Լիբիայում  տեղի ունեցած  իրադարձությունները  հանգեցրին արդեն նրա  առաջնորդ Մուամար  Քադաֆիի դաժան  սպանությանը։ Վեստֆալյան  համակարգի  ապակայունացման  գործում  իրենց ավանդը ներդրեցին  հետխորհրդային  տարածությունում ճանաչված  և չճանաչված  նոր  պետությունների  ստեղծումը  և այնպիսի  նախադեպերը, ինչպիսին է Հարավային  Սուդանի  կազմավորումը։

ՖՐԱՆՍՈՒԱ ՌՈՇԲԼՈՒԱՆ ՀՈՒՍՈՎ Է, ՈՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԿԱՏԱՐԻ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ Նոր օրինագծում, նրա կարծիքով, Հայոց ցեղասպանությունից բացի՝ պետք է խոսք լինի նաև այլ ցեղասպանությունների մասին

Roshblua_11.jpgԼՂՀ նախագահի երդմնակալության արարողությանը ներկա գտնվելու հրավերով Արցախ էր ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան։ Արարողությունից հետո նա սիրով համաձայնեց իր տպավորությունները կիսել ՙԱԱ՚-ի հետ՝ միաժամանակ պատասխանելով մեզ մտահոգող հարցերին։ 

ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՙՇողիկ՚ երգչախմբի համերգը

DSC04214.jpgՀՀ Արմավիր քաղաքի Հայ ավետարանչական ընկերակցության ՙՇողիկ՚  երգչախումբը սեպտեմբերի 8-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում արցախցի հանդիսատեսին ներկայացավ  հայ ազգագրական, էստրադային և ժողովրդական երգերով։ ԼՂՀ հռչակման  օրվան նվիրված համերգին ներկա էին Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանը, ընկերակցության  արցախյան գրասենյակի ներկայացուցիչ Արսեն Մանասյանը, ՙՇողիկ՚ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գարուշ Անտոնյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների, երաժշտասեր հասարակայնության ներկայացուցիչներ։

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ

5.jpgՆախագահ Բակո Սահակյանը, հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետը, սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովին է ներկայացրել Արա Հարությունյանի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում նրան նշանակելու համար խորհրդարանի համաձայնությունը ստանալու նպատակով:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

110912AZhKaghakUzher_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին, ով Ստեփանակերտ է ժամանել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում սեպտեմբերի 12-ին կայանալիք դիտարկման առթիվ:

ԴԻՏԱՐԿՈՒՄ

 

666037.jpgՍեպտեմբերի 12 ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի ևԱդրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել հյուսիսային ուղղությամբ` Օմարի լեռնանցքում:

Subscribe to this RSS feed