[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2013

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

uy.jpgՍեպտեմբերի 9-ին  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի՝ Ֆոլկետինգի, պատգամավորներ Եվա Կյեր Հանսենին, Մյոլլեր Մարի Կրարուպին և նրանց ուղեկցող անձանց, հասարակական գործիչների, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր նախօրյակին Արցախ են ժամանել մեկօրյա ճանաչողական այցով։

ՊՈՐՏՈՒԳԱԼԱՑԻ ԿՈՎԿԱՍԱԳԵՏ. ԼՂ-Ի ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻԻՑ

Panorama.am-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց պորտուգալացի կովկասագետ, դոկտոր Լիսինիա ՍԻՄԱՈՒՅԻ հետ։ Վերջինս դասավանդում է Կոիմբրայի Տնտեսագիտության ինստիտուտում, բացի կովկասյան խնդիրներից, հետազոտում է նաև ԵՄ արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր։

ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ` ՆՈՐ ՈՐԱԿՈՎ ՈՒ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Հանրապետությունում անասնապահության զարգացումը համարվում է ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկը: Խնդրի լուծման նպատակով տարեցտարի արտասահմանից ներկրվում են տոհմային անասուններ: 
Ոլորտի պատասխանատուների խոսքերով` անհրաժեշտ է ներկրել այնքան անասնագլխաքանակ, որպեսզի առաջիկա 5 տարում հանրապետությունում տոհմային անասունները կազմեն ընդհանուր գլխաքանակի 15 տոկոսը, ինչը, համաձայն միջազգային չափորոշիչների՝ պարտադիր պայման է զարգացած անասնապահություն ունենալու համար: 

ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ...

Արցախն ապրում ու զորանում է բնականոն ընթացքով, արմատներով հաստատվում է սեփական  հողում՝ ազդարարելով, որ իր ինքնությունը, իրեն իրենից խլող չկա այս հողի վրա...Ու այս շեշտադրումը տեսանելի է, ընդգծված ամեն քայլափոխի, կյանքի բոլոր ոլորտներում։

ՙԱՐԾՎԱԲԵՐԴ՚. ԿԵՍ ԴԱՐ ԱՆՑ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 1-ին, ինչպես տեղեկացրել ենք, Շուշիի ռեալական ուսումնարանի բակում տեղի ունեցավ ծննդով արցախցի Անդրեյ Բաբաևի ՙԱրծվաբերդ՚ օպերայի արցախյան առաջնախաղը` նվիրված Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձին: 

ՇԱՏԵՐԻՍ ՀԱՄԱՐ ՄԻՆՉ ՕՐՍ ԱՆՀԱՅՏ ԵԿԵՂԵՑԻ` ԿԱՉԱՂԱԿԱԲԵՐԴԻ ՍՏՈՐՈՏՈՒՄ

Արդեն մի քանի տարի է` հնագետ Գ. Սարգսյանը ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պատմամշակութային հուշարձանների հաշվառման ու գոտիավորման ծրագրով իրականացվող աշխատանքների շրջանակներում ուսումնասիրում է Արցախի տարածքում գտնվող պատմաճարտարապետական հուշարձանները: 

ՀԱՎԱՏԱՐԻՄ ՈՒ ԱՆԴԱՎԱՃԱՆ՝ ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ

altԱշնան սկիզբը հանրապետության մշակութային կյանքում առանձնացավ հարուստ միջոցառումներով, որոնցից մեկն էլ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի հոբելյանական երեկոն էր։ Արտիստը 70 տարիների ստեղծագործական կենսագրությամբ ու բեռով ներկայացավ արցախցի հանդիսատեսին, ում հետ կենդանի շփման առիթները քիչ են եղել։ 
Subscribe to this RSS feed