[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 12 Դեկտեմբերի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:

 121214_ChgnajamKentron__Info.jpgՆախագահն իր խոսքում ընդգծել է, որ կենտրոնի աշխատանքների ճիշտ եւ արդյունավետ կազմակերպման դեպքում նոր որակ կհաղորդվի ամբողջ ծառայության գործունեությանը, արտակարգ իրավիճակների դեպքում գործող բոլոր ուժերի եւ միջոցների ընդհանուր կառավարմանն ու համակարգմանը, նման զարգացումների կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկմանը:

ԱրՊՀ-ՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՆԵՐ՚ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ

 xulyan.jpgՍահմանադրության օրվա կապակցությամբ հանրապետությունում անցկացվող միջոցառումներից էր դեկտեմբերի 11-ին հերթական անգամ ԱրՊՀ-ում կայացած ՙՍահմանադրության գիտակներ՚ խաղ-մրցույթը։ Համալսարանի իրավունքի ամբիոնի կողմից արդեն ութերորդ տարին է` կազմակերպվում է Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում։ 

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ կառավարության որոշմամբ Մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման, ինչպես նաև Սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ  հռչակման օրվա և Դեկտեմբերի 10-ի՝ ԼՂՀ պետական անկախության  հանրաքվեի  և Սահմանադրության օրվա  կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց վճարվում է միանվագ դրամական օգնություն։ 

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՄԱՆՈՐԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ

Նոր տարվա  և Սուրբ Ծննդի տոները պատշաճ կերպով նշելու համար  քաղաքապետարանում ստեղծված  ՙՍտեփանակերտ քաղաքում 2015թ. Ամանորի անցկացման վերաբերյալ՚ հանձնաժողովի պատասխանատուները, որի նախագահն է քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, դեկտեմբերի սկզբներից սկսել են  ընդունված ծրագրի իրականացումը:

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐ ԵՐԱԺՇՏԱՍԵՐ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Davit.jpgԵրիտասարդ ջութակահար Դավիթ Հակոբյանը  ճանաչված անձնավորություն է Արցախի երաժշտասեր հասարակության շրջանում: Դեռ մանկուց էր վայելում հանդիսատեսի  սերն  ու հարգանքը: Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ տեղի ունեցան նրա առաջին մենահամերգները: 
Subscribe to this RSS feed