[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 02 Դեկտեմբերի 2014

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Հռոմում հանդիպում է ունեցել IPALMO հետազոտական ինստիտուտի ղեկավար, Իտալիայի նախկին արտգործնախարար Ջաննի Դե Միկելիսի եւ հաստատության մի խումբ աշխատակիցների հետ

          01.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Հռոմում հանդիպում է ունեցել IPALMO հետազոտական ինստիտուտի ղեկավար, Իտալիայի նախկին արտգործնախարար Ջաննի Դե Միկելիսի եւ հաստատության մի խումբ աշխատակիցների հետ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Իտալիայի Սենատում հանդիպում է ունեցել Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ

            011214_HromItaliayiSenatinfo.jpg Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 1-ին Իտալիայի Սենատում հանդիպում է ունեցել Սենատի մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Լուիջի Մանկոնիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Իտալիա հարաբերություններին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցությանը:

ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2014թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

2014թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 124.7 մլրդ դրամ: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 7,7%, ինդեքս-դեֆլյատորը` 103,1%: ՀՆԱ-ի արձանագրված 7,7% հավելաճի տեմպի 4,1 տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը, 1,8 տոկոսային կետը` շինարարությունը, 1,2 տոկոսային կետը` տրանսպորտը և կապը, 0,7 տոկոսային կետը` կառավարումը՝ և պաշտպանությունը: Ի հակառակ դրա, ՀՆԱ-ի հավելաճի տեմպի վրա բացասական ազդեցություն է ունեցել գյուղատնտեսությունը՝ 1,9  տոկոսային կետով: 

ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԼՈՒԾԵԼ

Ալիևյան կլանը՝ նոկաուտի մեջ 
Ադրբեջանցի քարոզիչների լեզուն պապանձվել է։ Ավելի ճիշտ՝ սգի մեջ են. ՙշախսեյ-վախսեյ՚… Պատճառը համայն աշխարհին է հայտնի. ԼՂՀ  պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերը նոյեմբերի 22-ի գիշերը հատուկ գործողություն են իրականացրել, ինչի արդյունքում տարհանվել են ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, մյուս երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր։ 

ԿՅԱՆՔԻ Է ԿՈՉՎՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

IMG_4870.jpgՆորույթը, որը մոտ ապագայում կներդրվի հանրակրթությունում, նրա հեղինակների կարծիքով` ավելին է, քան ծրագիրը. այն կրթական շարժում է, որը կնպաստի ոչ միայն ոլորտի  զարգացմանը, այլև հասարակության բարոյական վերափոխմանը:

ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆԸ՝ ԹԱՆԳԱՐԱՆ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

IMG_0059.JPGԱյս ամառ հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու և ազգագրագետ, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ Քաշաթաղի շրջանում մի շարք պատմական հուշարձաններ ևս հայտնաբերեցինք: Այս անգամ էլ բազում անակնկալների հանդիպեցինք: 

ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԼՂՀ առողջապահության նախարարությունը նոյեմբերի 1-ից վերսկսել է գրիպի և վերին շնչուղիների հիվանդությունների ամենօրյա դիտարկումները։ Արձանագրված տվյալները հանրապետության բուժհիմնարկները հաղորդում են ԼՂՀ ԱՆ համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն, վերջինս էլ՝ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը։
Subscribe to this RSS feed