Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին մասնակցել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կոլեկտիվի ավանդական դարձած ամանորյա տոնական միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ընկերության աշխատակիցներին, կարեւորել նրանց ներդրումը երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման մեջ եւ հույս հայտնել, որ այսուհետ եւս Արցախի ամենախոշոր գործարաններից մեկը կշարունակի աշխատել նույն եռանդով:
- Published in Պաշտոնական