Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Վահան Հովհաննիսյանի ընտանիքին:
Տարեվերջյան ավանդական հանդիպումը լրագրողների հետ ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը սկսեց նախաամանորյա շնորհավորանքներով։ Նա նաև իր գոհունակությունը հայտնեց լրագրողներին` ոլորտի խնդիրները մշտապես լուսաբանելու և կատարվող բարեփոխումների մասին հանրությանը իրազեկելու համար: