[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 20 Փետրվարի 2014

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության հարավային թեւի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին:

            16.jpgԵրկրի ղեկավարը կարեւորել է այստեղ առկա խնդիրների համապարփակ լուծման նշանակությունը Արցախի կյանքում, ինչով էլ պայմանավորված է համապատասխան մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Քննարկվել են պետական գույքի հաշվառման հարցերը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ փետրվարի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի  ընթացքում քննարկվել են  պետական գույքի կառավարման վերաբերյալ ԼՂՀ նախագահի տված հանձնարարականների կատարման հետ կապված հարցեր:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Փետրվարի 17-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին` Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ: 

ԼՂՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՂՈՒԼՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 14-15-ը մասնակցել է Եվրոպական  ազատ դաշինք քաղաքական կուսակցության 12-րդ վեհաժողովի աշխատանքներին՝ հրավիրյալի կարգավիճակով, որը տեղի է ունեցել Իսպանիայի Գալիսիա նահանգի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում։ Փետրվարի 19-ին հրավիրած մամուլի ասուլիսում խորհրդարանի խոսնակն այցի արդյունքների վերաբերյալ հանդես եկավ ծավալուն տեղեկատվությամբ և ընդհանրացումներով։

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՉԱՐՁԱԳԱՆՔԵՑ

Ադրբեջանի ժողովրդավարացման անհետաձգելիության մասին 
խոսում է նախկին ՙկոմսոմոլը՚
Միջազգային վերջին իրադարձությունների շարքում անակնկալ նորություն կարելի է համարել Եվրախորհրդարանի խորհդակցական կոմիտեի նախաձեռնած քննարկումը` իր կարգազանց պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով, ինչը ցույց տվեց, որ  խավիարասեր ու կաշառակեր պատգամավորների վարքագիծը սկսել է լրջորեն անհանգստացնել կառույցի ղեկավարությանը։ 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԻՄՆԱՐԱՐ ՊԱՅՄԱՆ

2007թ. նոյեմբերի 26-ին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից փետրվարի 20-ը հռչակվեց Սոցիալական արդարության միջազգային օր, այն նշվում է 2009թ.-ից: Այդ տոնի առաջացման համար հիմք էր հանդիսացել 1995թ. Կոպենհագենի համաժողովը, որը հայտնի դարձավ ժամանակակից հասարակության զարգացման սկզբունքների ձևավորման վերաբերյալ հռչակագրով, որում յուրահատուկ տեղ էր զբաղեցնում սոցիալական արդարության սկզբունքը:

ՀՈԳԵՎՈՐ ՄԹՆՈԼՈՐՏԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին երկու տարիներին ստեղծվել են մի շարք երիտասարդական կազմակերպություններ, որոնք մտահոգված են երկրի հոգևոր մթնոլորտով և իրենց ուժերի չափով ծավալում են գործունեություն` ազգային արժեքների պահպանության ուղղությամբ: 
Subscribe to this RSS feed