[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Կիրակի, 03 Օգոստոսի 2014

Իրականությունը` փաստերով

 Ադրբեջանի պետական ու ոչ պետական քարոզչության որդեգրած մարտավարությանն ուշադիր հետևելու դեպքում առաջին հերթին այն տպավորությունն ես ստանում, որ հարևան, բայց ոչ բարեկամ երկրի նշված ոլորտի պատասխանատուները ոչ թե հակված են գոնե ինչ-որ չափով ներկայացնել առկա ռազմաքաղաքական զարգացումների իրական վիճակը, որքան` իրենց քիմքին հարիր, ցանկալին մատուցել իրականի փոխարեն: 

Հերքում

 Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես "ԱՊԱ" էլեկտրոնային կայքը "բացառիկ" հաղորդագրություն էր տարածել, թե իբր օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ուժերը Մարտակերտի ուղղությամբ ոչնչացրել են 40 հայ զինծառայողի:

Հաղորդագրություն

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ իրադրությունը շարունակել է մնալ լարված: Իրավիճակը մարտականին մոտ էր հատկապես Ասկերանի ուղղության սահմանահատվածում, որտեղ հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցվել և վերջինս մարտադաշտում թողնելով  առնվազն մեկ սպանված ասկյար` հետ էր շպրտվել:
Subscribe to this RSS feed