[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 05 Օգոստոսի 2014

Հանրապետությունում առաջին անգամ կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը: Գործադիրը նիստում հանդես է եկել օրենսդրական մի շարք նախաձեռնություններով: ՛՛Առևտրի և ծառայությունների մասին՛՛ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ԼՂՀ օրենքի նախագծի  համաձայն առաջարկվում է տնտեսության մեջ արձանագրել որոշ ապրանքների շրջանառության իրա­կան ծավալ­ները` դրանով իսկ սահմանափակելով  հարկումից խուսափելու հնարա­վո­րու­թյուն­ները: 

ՀԱՐԱՎՈՒՄ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԻՆ

Քաշաթաղի շրջանում կատարվել է 6150հա ցորենի, 10139հա գարու և 1234հա հաճարի ցանքս (աշնանացան և գարնանացան)՝ ընդհանուր՝ 17523հա: Հարավային թևում  արդեն ավարտին է մոտենում բերքահավաքը: Միջնավանի քաղաքային համայնքում 200հա ցորենից մնացել է հնձելու 20-ը, Երիցվանքում 475-ից՝ 75-ը, Վանում՝ 212-ից 70-ը, Քաշունիքում՝ ամբողջությամբ 20-ը։ 

ԻՆՉՊԵՍ ԵՎ ԻՆՉՈՒ ԻԳՈՐ ՍԵՉԻՆԸ ԳՐՈՀԵՑ ՙԲԱՇՆԵՖՏԸ՚ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

Ի՞նչ կհաջորդի գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալությանը.  
ՙՅՈՒԿՕՍ-ի գործի՚ կրկնությո՞ւն, թե՞ նոր ՙՄագնիտսկու՚ գործ
Երկու շաբաթ առաջ մայրաքաղաքի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալվեց ՙՍոբեսեդնիկ՚ ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Լեւոն Հայրապետյանը։ Թվում է, Ռուսաստանի համար սովորական բան է։

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՓԱՍՏԵՐՈՎ

Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ՊԲ համատասխան ծառայությունների կողմից ձեռք բերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվն աճել է երկուսով: Մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ (նախկին 5-ի փոխարեն) և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ (նախկին 2-ի փոխարեն) և 4 վիրավոր:

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԴԵՄ ԻՍԼԱՄԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԿՈՉԸ ԲԱՔՎԻՑ

Ալլահշուքյուր Փաշազադեն սպառնում է Ալլահի պատժով
Իսլամական  աշխարհը վերջերս նշեց Ռամազանի տոնը, մահմեդականները միահամուռ մեկ անգամ ևս հիշեցին  Մուհամմեդ մարգարեի հրաշագործություններն ու պատգամները։ Ադրբեջանցիները, սովորության համաձայն,  Ռամազան բայրամն անց են կացնում ոչ միայն իրենց մզկիթներում նամազներ անելով և քաղցրավենիք հյուրասիրելով. դա քաղաքական հայտարարություններ և կոչեր հնչեցնելու լավագույն առիթ է, որոնց առանցքում, անշուշտ, իսլամի ՙսրբազան պատերազմն՚ է քրիստոնյաների դեմ։

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

 040814_Khorhrd.PB.Hramkazm_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի հետ, որի ընթացքում ներկայացվել են զեկույցներ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերի, Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Արցախի Հանրապետության տարածք դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերի առնչությամբ:

Subscribe to this RSS feed