[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 13 Հունվարի 2015

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 13-ին այցելել է "Ազատ Արցախ" հանրապետական թերթի խմբագրություն եւ ծանոթացել աշխատանքային պայմաններին:

           alt Նախագահը կարեւորել է "Ազատ Արցախ" թերթի դերակատարությունը մեր հանրապետության կյանքում եւ տեղեկատվական դաշտում` նշելով, որ պետությունը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ աշխատակիցների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:

ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ ՖՐԱՆՍՈՒԱ ՌՈՇԲԼՈՒԱՆԻՆ

 ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին՝ Փարիզում ՙՇառլի Էբդո՚ ամսագրի խմբագրության նկատմամբ իրականացված ահաբեկչության կապակցությամբ։

ԱՐՑԱԽԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ 2014-Ը ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԻ ԷՐ

ԼՂՀ 2015թ. պետական բյուջեով գիտության բնագավառին հատկացվել է 57 մլն դրամ, որը նախորդ՝ 2014-ի համեմատ ավել է 9 մլն դրամով։ Ազգային ժողովում պետբյուջեի վերաբերյալ հերթական քննարկումների ժամանակ (կրթության և գիտության ոլորտին առնչվող) ԿԳ նախարար Սլավա Ասրյանն իրազեկեց, որ նշված գումարի մի մասը նախատեսվել է Արցախի գիտական կենտրոնի պահպանման, իսկ մյուս կեսը՝ գիտական թեմաների վերաբերյալ ծրագրերի իրագործման համար։

ԹՎԵՐԻ ԽԱՂԵՐ

3_421s.jpgՄեծ Բրիտանիայի ԱԳՆ¬ն պսակազերծում է պաշտոնական Բաքվի առասպելները

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է զեկույց՝ ՙՓախստականներն ու ներքին բնակափոխ անձինք Հարավային Կովկասում. թվերի խաղ՚ խորագրով։ 

ԳՅՈՒՂ, ՈՐ ԱՋԱԿԻՑ ՈՒ ԲԱՐԵԳՈՐԾ ՁԵՌՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Շահմասուրը Մարտակերտի շրջանի փոքր գյուղերից է՝ հրաշագեղ բնությամբ ու, որ ամենակարեւորն է՝ սրտաբաց, բարեհամբույր եւ աշխատասեր մարդկանցով։ 
Մի ուրիշ հանգստություն ու անդորր ես զգում Շահմասուրում. անապական օդի՞ց է, բնությունի՞ց, թե՞ ՝ մարդկանցից, դժվարանում ես ասել, բայց որ հանգստություն է համակում ամբողջ էությունդ, միանշանակ է։

ՙՀԱՅՐԵՆԻՔ՚ ԵՎ ՙՀԱՅԻ ՊԱՏԻՎ՚ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ...

01_2.jpgԻնչպես գիտենք, 201թ. նոյեմբերի 21-23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում 80 եկրների  շուրջ 600 մարզիկների մասնակցությամբ կայացել է սամբոյի աշխարհի առաջնությունը։ Մեր համերկրացի  Մավրիկ ՆԱՍԻԲՅԱՆՆ ուժեղագույնն էր մարտական սամբոյի 74կգ քաշային կարգում։ 

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՐԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Sargis_1_.jpgԴեռևս Նոր տարուց առաջ ԼՂՀ պաշտպանության բանակի  ու մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կյանքի է  կոչվել համատեղ մշակված ծրագիր, որի նպատակն է ԼՂՀ ՊԲ զինվորներին ուսուցանել  ազգային ռազմական պարեր:

ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻ ԱՄԱՆՈՐԸ

Տրապիզոնի նահանգում համշենահայերը հաստատվեցին  8-րդ  դարում։ Օսմանյան  իշխանությունները  նրանց  հանդեպ  իրականացրին   բռնի  մահմեդականացման քաղաքականություն: 1890-1923թթ. ընկած  ժամանակահատվածում  համշենահայերը  նույնպես  ենթարկվեցին  ցեղասպանության, իսկ  եղեռն վերապրածները  սփռվեցին  աշխարհով մեկ՝ ձևավորելով  համշենական  սփյուռքը:
Subscribe to this RSS feed