Սկսած 2011թ.-ից` ՙԱմերիկահայ առողջապահության մասնագետների կազմակերպության՚ և Ամերիկայի հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից իրականացվում է ՙՇարունակական բժշկական կրթություն ծրագիր՚ Արցախի բժիշկների համար:
Իրավաբանական իմաստով անձեռնմխելիության եզրույթի տակ հասկացվում է մարդու և քաղաքացու, պետության որոշ պաշտոնատար անձանց կարգավիճակը, տվյալ դեպքում՝ նրանց պաշտպանվածությունը ցանկացած հակաիրավական ոտնձգությունից։
Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 4-ին Շուշիի կերպարվեստի թանգարանում տեղի է ունեցել լիբանանահայ հայտնի խմբավար Զաքար Քեշիշյանի` Արցախում 1992-ին իր կողմից հիմնված ու մինչ օրս ղեկավարվող ՙՎարանդա՚ երգչախմբի մենահամերգը:
Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին, Գլենդելի քաղաքապետ Զարեհ Մինասյանին և Գլենդել քաղաքի քարտուղար–գործակատար Արտաշես Քասախյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին եւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:
Շուրջ երեք ամիս առաջ` հունիսի 17-ին գրանցված ուժեղ քամին և կարկուտը մեծ վնասներ են պատճառել Ստեփանակերտում։
Նախիջեւանը վտանգավոր կետ է, որը ցանկացած պահի կարող է ադրբեջանա-թուրքական արկածախնդրության առիթ դառնալ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։