Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ՝ ՖՈՏՈԽՑԻԿԻ ՕԲՅԵԿՏԻՎԻՑ...

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Պատմական արդարության վերականգնման ոգով 1988-ին փոթորկված Արցախյան շարժման ակունքներն ու Գոյամարտի դասերը դարերի խորհուրդ ունեն։ Այն հայ ժողովրդի հավերժական ընթացքի ամրագրումն էր ու պատմական արդարության հաղթարշավը։ Հաղթանակ, որը կռեց ազգային գաղափարի շուրջ բռունցքված նվիրյալների միությունը, և հերոսներ, ովքեր հայ ժողովրդի հավաքական կերպարն են։

Արցախյան շարժումն, իսկ այնուհետև նաև ազատամարտի տարեգրությունը, ամբողջացել ու հարստացել են բազմաթիվ լուսանկարներով ու տեսանյութերով, որոնք մեզ հասան գործին նվիրյալ օպերատորների ու լուսանկարիչների ջանքերի շնորհիվ։ Նրանցից է Ասկերանի նախկին ՙԿարմիր դրոշ՚ թերթի ֆոտոթղթակից, ներկայիս ՙԲերդ՚ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը, ում ֆոտոապարատն ինքնատիպ դիտանկյունից է ֆիքսել մեր Ազատամարտը։
-Պատկերացնու՞մ եք, ժողովրդական միահամուռ շարժման ալիքով փոթորկվող այդ օրերին ավելի հեշտ էր լուսանկարելը, քան ժապավեններն անցանկալի աչքերից ու ձեռքերից հեռու պահելը։ Լուսանկարներն ու տեսաժապավենները թաքցնում էի առաստաղում կամ գետնի տակ, այդ պատճառով բավականին արժեքավոր լուսանկարներ են որակից զրկվել, բայց ուրախ եմ, որ կարողացել եմ պահապանել և այսօր ունեմ Շարժման ու պատերազմի օրերի դեմքերի ու դեպքերի լուսանկարներից կազմված արխիվ, որը, շուրջ երեք տասնամյակ անց, թվայնացնելու հնարավորություն ստացա:
Առաջին հանրահավաքին՝ 88-ի փետրվարի 13-ին, Ստեփանակերտում լուսանկարեցի մոտ 20 կադր։ Լուսանկարները նույն օրը Երեւան հասցնելու համար ընտրեցինք Լաչինի ճանապարհը: Որոշվեց, որ Շարժման ակտիվիստուհիներից մեկը, ներկայանալով որպես հղի կին, հագուստների տակ թաքցնելով լուսանկարները, պետք է հասցնի Երեւան։ Մենք հաջողեցինք, և այդ լուսանկարները հասան անգամ Մոսկվա։ Շարժման եռուն օրերին (88-ի փետրվարի 18-ին) Ասկերանում ձևավորվեց պատվիրակների 13 հոգուց բաղկացած խումբ, ովքեր պիտի Հայաստանի խորհրդային իշխանությանն ականջալուր դարձնեին Մայր հայրենիքին վերամիավորվելու արցախյան արդար պահանջը, ու նաև այդ օրերի Արցախն ու նրա մարդկանց պայքարը պատկերող լուսանկարները պիտի տեղ հասցնեին։ Այդ օրերին օմոնականները խիստ ստուգումներ էին անցկացնում՝ փորձելով վերացնել բոլոր փաստա-տեղեկատվական նյութերը և դրանց հնարավոր արտահոսքը։ Իհարկե, վախ կար, բայց յուրաքանչյուրն ընտրել էր պայքարի իր ձևը: Նահանջ չկար։ Լուսանկարել եմ Ասկերանի, Ստեփանակերտի և Երևանի առաջին հանրահավաքները. Արցախյան պատերազմը, ապրիլյան իրադարձությունները,- վերհիշում է Վալերի Պետրոսյանը և հավելում. յուրաքանչյուր լուսանկար իր պատմությունն ունի:
Առաջին լուսանկարում Սամվել Գաբրիելյանն է ՝ ծննդով Ասկերանից,1993թ. մասնակցել է Արցախյան ազատամարտին, այժմ բնակվում է ՌԴ-ում։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին նրան կրկին հանդիպեցի: Դիրքերում: Եւ 23 տարի անց կրկին լուսանկարեցի նրան, երբ հայրենիքն օրհասական պահ էր ապրում:
Երկրորդ լուսանկարում էլ եղբորս որդին է՝ Սևանը, ով ապրիլյան օրերին այս պաստառի փոխարեն զենքն էր վերցրել։ 1994 թվականին Սեւանի հորեղբայրը զոհվեց: Նա շատ ակտիվ էր թե՜ հանրահավաքներում և թե՜ մարտադաշտում։ Շարժման օրերին հիմնականում ինքն էր զբաղվում պահանջատիրական պաստառների ձևավորմամբ։
ՙԼուսանկարչությունը, որն ինձ համար հոբբի էր դպրոցական տարիներին, 80-ականների ժողովրդական շարժման հրամայականով դարձավ մասնագիտություն և կյանքի գործ՚,-ասում է զրուցակիցս։
Վալերի Պետրոսյանի ու նրա գործընկերների՝ Շարժման և Ազատամարտի տարիների լուսանկարներն այսօր արդեն պատմական արժեք են: