Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ ԿՐԹՕՋԱԽԻ 18-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՌՎ ՀՐԱՁԳԱՐԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՄԲ

Լուսինե ՇԱԴՅԱՆ


 

n

 

Արցախի հերոս, ՙՈսկե արծիվ՚ շքանշանի ասպետ, գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանի անվան Ստեփանակերտի ռազմամարզական վարժարանի (ՌՎ) կազմավորման 18-րդ տարեդարձը նշանավորվեց նաև ՌՎ օդամղիչ հրաձգարանի բացման հանդիսավոր արարողությամբ։ Իվանյանականները նախ ծաղիկներ խոնարհեցին Ք. Իվանյանի հուշարձանին, որից հետո հրաձգարանի բացման պատիվն ընձեռվեց ՊԲ ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ, գնդապետ Վ. Իշխանյանին, ՌՎ պետ, փոխգնդապետ Վ. Հակոբյանին, հրամանատարի թիկունքի և ԿՇԳԾ տեղակալ մայոր Գ. Դավթյանին։ Հրաձգարանի առաջին փորձարկողները կրթօջախի դասախոսներն էին։
Տոնական օրը շարունակվեց ՌՎ շարահրապարակում։ Միջոցառումը մեկնարկեց վերադասի ողջույնով ու անձնակազմի շնորհավորանքներով։ Բացման խոսքով հանդես եկավ ՌՎ պետի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Հ. Բաղդասարյանը՝ անցած 18 տարիներն արժևորելով որպես վարժարանի կայացման և ինքնահաստատման ժամանակահատված։
ՀՀ պետական օրհներգից, նշանաբանների և կարգախոսի կատարումից հետո ելույթի համար խոսքը տրվեց ՌՎ պետ փոխգնդապետ Վ. Հակոբյանին: Ջերմորեն շնորհավորելով ներկաներին, զորամասի հրամանատարը սպայական և դասախոսական կազմին ցանկացավ ուժ ու կորով, գիտելիքների հարստացում, ապահովման և սպասարկման ստորաբաժանումների աշխատողներին՝ համբերություն, իսկ սաներին հորդորեց առավելագույնս զինվել գիտելիքներով, ունակություններով ու հմտություններով։
Արժանիորեն գնահատելով զորամասի սպաների, դասախոսների և ողջ անձնակազմի ներդրումը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության և բանակաշինության գործում և ի նշանավորումն զորամասի տոն օրվա, ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Կ. Աբրահամյանի հրամանով արժեքավոր նվերներով պարգևատրվեցին զորամասի հրամանատարի թիկունքի և ԿՇԳԾ տեղակալ, մայոր Գ. Դավթյանը, 1-ին ՈՒՎ 2-րդ ուսումնական դասակի հրամանատար, ֆիզիկական պատրաստության գծով դաստիարակ-դասախոս ավագ լեյտենանտ Ա. Պետրոսյանը, 3-րդ ՈՒՎ 2-րդ ուսումնական դասակի հրամանատար, ֆիզիկական պատրաստության գծով դաստիարակ-դասախոս, ավագ լեյտենանտ Մ. Թովմասյանը, վարժարանի ուսումնական մասի դասախոս սերժանտ Ա. Ասատրյանը։
Վարժարանի ուսումնական մասի դասախոս սերժանտ Ա. Հակոբջանյանն իր ելույթում կարևորելով վարժարանի՝ ռազմամարզական դարբնոցի դերն ու նշանակությունը, վստահեցրեց, որ իվանյանականներից յուրաքանչյուրն իր մեջ կրում է մեծանուն ռազմական գործչի կերպարը. ՙԱյս վարժարանը Ք. Իվանյան գործչի շարունակության փայլուն վկայությունն է, նրա խորհրդանիշը։ Նրա բարձր որակական չափանիշները փոխանցվում են սերնդեսերունդ։ Ռազմական գործչի կենսագրականը մեր ուղենիշն է, մեր գործունեության անշեղ ուղեկիցը՚,-շեշտեց Ա. Հակոբջանյանը։
Միջոցառմանն առանձնակի շուք հաղորդեցին 2-րդ ՈՒՎ սաների շարային դեֆիլեի ցուցադրումը, 3-րդ ՈՒՎ սաների ձեռնամարտի հնարքների, 1-ին ՈՒՎ սաների փակ աչքերով ինքնաձիգի քանդել-հավաքելու ունակությունների ցուցադրումը։
Տարբեր գործառույթներ իրականացնող վարժարանի անձնակազմի մի խումբ աշխատակիցներ, ի նշանավորումն զորամասի տոն օրվա, ՌՎ պետ փոխգնդապետ Վ. Հակոբյանի հրամանով պարգևատրվեցին պատվոգրերով, դրամական պարգևներով ու արժեքավոր նվերներով։
Տոնական միջոցառումն ընթացավ ջերմ ու անմիջական մթնոլորտում և ավարտվեց 2-րդ ՈՒՎ աղջիկների հեզաճկուն պարով։