Logo
Print this page

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԻՆ

 

 

 

Լուսինե ՇԱԴՅԱՆ

 

Եռատոնի կապակցությամբ Արցախի ՙՀաղթանակած սերունդ՚ երիտասարդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, նախագահ Գևորգ Միրզոյանի գլխավորությամբ, այցելել են ԱՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության և զոհված ազատամարտիկների հարազատների միություն հասարակական կազմակերպություններ։
ԱՀ ԱԿԱՀՄ ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանը երախտագիտություն հայտնեց կազմակերպության ներկայացուցիչներին. ՙՑանկացած այց մեր հուշաթանգարան ոգեշնչում, հուսադրում ու սփոփում է մեզ՚։ Ողջունելով նորաստեղծ ԵՀԿ-ի գործունեությունը, տիկին Գրիգորյանը անկոտրում կամք, նպատակասլացություն, ուժ ու եռանդ ցանկացավ երիտասարդներին։
ԶԱՀՄ նախագահ Արթուր Առստամյանը շնորհավորեց հյուրերին գալիք Եռատոնի կապակցությամբ, ողջունեց ԵՀԿ հուշաթանգարան այցելելու գաղափարը և նրանց ներկայացրեց հուշաթանգարանի պատմությունը։ Հպարտությունն ու ցավը միախառնվել էին իրար։ Ծաղիկներ խոնարհելով անհայտ կորած և զոհված ազատամարտիկների հուշաթանգարաններում, երիտասարդներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հայորդիներին՝ վառ պահելով նրանց անմահ հիշատակը։
ՙՄեր հերոսների շնորհիվ է, որ մենք այսօր ապրում ենք, արարում ու ստեղծում՚,-ասաց ՙՀաղթանակած սերունդ՚ ԵՀԿ նախագահ, ապրիլյան պատերազմի մասնակից Գ. Միրզոյանը։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.