Logo
Print this page

ԵՐԿ­ՐՈՐԴ ԱՅ­ՑՈՎ՝ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆՅԱ՜Ն ԶՈ­ՐԱ­ՄԱ­ՍՈՒՄ

ՎԵ­ՐԱ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ՙՍա­տա­րում հա­րա­զատ բա­նա­կին՚ կո­չի
Նա­խա­ձեռ­նող խմ­բի ղե­կա­վար,
ԱՀ Ա­ԿԱՀՄ նա­խա­գահ

 Վեր­ջերս հրա­վե­րով ե­ղա Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում։ Հրա­վի­րո­ղը ՙՂա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի միու­թյունն՚ էր՝ կազ­մա­կեր­պու­թյան 15-ա­մյա­կի առն­չու­թյամբ։ Հե­տաքր­քիր մի­ջո­ցա­ռում­ներ էր հե­ղի­նա­կել միու­թյու­նը, դրանք բո­լորն էլ մեծ տպա­վո­րու­թյուն թո­ղե­ցին։

Իսկ ար­դեն հա­ջորդ օ­րը ՙԶին­վոր ՚ հա­մա­կար­գող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ Մար­գա­րի­տա Խա­չատ­րյա­նի հետ այ­ցե­լե­ցինք ՀՀ Ար­մա­վի­րի Ն զո­րա­մա­սի ու­սում­նա­կան բրի­գադ։ Հա­ճե­լի էր ծա­նո­թա­նա­լը զո­րա­մա­սի հրամ­կազ­մի սպա­նե­րի հետ։
Մշա­կու­թա­յին մեծ ծրա­գիր ի­րա­կա­նաց­վեց զո­րա­մա­սում։ Տի­կին Մար­գա­րի­տան ՙԶին­վոր հայ­րե­նյաց՚ մե­դա­լով, պատ­վոգ­րե­րով ու շնոր­հա­կա­լագ­րե­րով պար­գե­ւատ­րեց լավ ծա­ռա­յող՝ օր­վա մի­ջո­ցառ­մանն էլ ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցած զին­վո­րա­կան­նե­րին, մի մա­սին էլ որ­պես նվեր՝ ձեռ­քի ժա­մա­ցույց­ներ հանձ­նեց։

 

ՙԵՂ­ՆԻԿ­ՆԵ­ՐՈՒՄ՚


ՙՍա­տա­րում հա­րա­զատ բա­նա­կին՚ կո­չի մեր նա­խա­ձեռ­նող խմ­բով վեր­ջերս ե­ղանք այս­տեղ՝ ժո­ղովր­դի եւ ի­րենց իսկ՝ զին­վո­րա­կա­նու­թյան կող­մից կարճ ու դի­պուկ կնք­ված ՙԵղ­նիկ­նե­րում՚։
Խմ­բին դի­մա­վո­րեց զո­րա­մա­սի հրա­մա­նա­տար գն­դա­պետ Կա­րեն Ջա­լա­վյա­նը՝ հրամ­կազ­մի հետ։ Մեր ե­լույթ­նե­րը, պարզ է, սկս­վե­ցին Սահ­մա­նադ­րու­թյան օր­վա եւ Նոր տար­վա շնոր­հա­վո­րան­քով, իսկ ընդ­հան­րա­պես՝ ինչ­պես միշտ, կրում էին ո­գեշ­նչ­ման ու քա­ջա­լե­րան­քի ե­րանգ։ ՙՄեր՚ բժշ­կու­հի­նե­րը հան­դես ե­կան նաեւ ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի թե­մա­յով հե­տաքր­քիր զրույ­ցով։
Մշա­կու­թա­յին հիմ­նա­կան ծրա­գի­րը կազմ­ված էր եր­գե­րից, պա­րե­րից, աս­մուն­քից։ Լու­սի­նեն ու Մավ­րի­կը լեռ­նե­րում, 3-րդ գու­մար­տա­կի առ­ջեւ, թն­դաց­նում էին հայ­րե­նա­սի­րա­կան եր­գե­րը, ընդ ո­րում՝ նրանց ձայ­նակ­ցում էին զին­վոր­նե­րից շա­տե­րը։ Հե­տո էլ սկս­վեց պար­գե­ւատ­րում­նե­րի մա­սը: Ես զո­րա­մա­սի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ Ար­մեն Մար­կո­սյա­նին հանձ­նե­ցի մեր կազ­մա­կեր­պու­թյան մե­դա­լը (ՙՀայ­րե­նիք եւ հա­վատ՚), հրա­մա­նա­տա­րին էլ շնորհ­վեց ՙԱ­ԿԱՀՄ պատ­վա­վոր ան­դամ՚ կո­չում։ Պատ­վոգ­րի ար­ժա­նա­ցան 5 սպա­ներ, շնոր­հա­կա­լագ­րի՝ նույն­քան զին­վոր­ներ։
Մյուս՝ 3 հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը եւս 5-ա­կան պատ­վոգ­րե­րով մաս­նակ­ցե­ցին պար­գե­ւատր­ման գոր­ծըն­թա­ցին։
Մեզ հետ տա­րած նվեր­նե­րը հանձ­նե­ցինք դիր­քա­պահ զին­վոր­նե­րին։
Եվ թե­թե­ւա­ցած սր­տով էինք վե­րա­դառ­նում՝ այն մտ­քից, որ մեր բա­նակն ա­մե­նուր ա­չա­լուրջ հս­կում է երկ­րի սահ­ման­նե­րը՝ ա­պա­հո­վե­լով հա­րա­զատ ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյու­նը։
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.