Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՄԵՐ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՂՐԻՄԻ ԵՎ ՍԵՎԱՍՏՈՊՈԼԻ ՀԱՄԱՐ ՄՂՎԱԾ ՄԱՐՏԵՐՈՒՄ

Ա­լեք­սանդր ԹՈՎ­ՄԱ­ՍՅԱՆ

 Պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Կլի­մենտ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԸ հայ­կա­կան ազ­գա­յին զո­րա­միա­վո­րում­նե­րի պատ­մու­թյան հար­ցե­րով Հա­յաս­տա­նի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րից է, Հայ­րե­նա­կան Մեծ պա­տե­րազ­մին հայ ժո­ղովր­դի մաս­նակ­ցու­թյան շուրջ ի­րա­կա­նաց­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հե­ղի­նակ։ Հա­րու­թյու­նյանն այդ թե­մա­յով 33 մե­նագ­րու­թյուն­նե­րի հե­ղի­նակ է (ա­վե­լի քան 500 տպագ­րա­կան մա­մուլ ծա­վա­լով)։

Պատ­մա­բա­նի ան­ձն­վեր աշ­խա­տան­քը վեր­ջերս հա­մալ­րել է ևս մեկ գիրք` ՙՀայ մար­տիկ­նե­րը Ղրի­մի և Կեր­չի հա­մար մղ­ված մար­տե­րում (1941-1944թթ.)՚։ Գր­քի շնոր­հան­դե­սը տե­ղի է ու­նե­ցել ՀՀ Վե­տե­րան­նե­րի միու­թյու­նում՝ Հա­յաս­տա­նում Ռու­սաս­տա­նի և Բե­լա­ռու­սի դես­պան­ներ Ս.Պ. Կո­պիր­կի­նի և Ի.Վ. Նա­զա­րու­կի, ՀՀ Ազ­գա­յին Ժո­ղո­վի նախ­կին փոխ­խոս­նակ Էդ. Շար­մա­զա­նո­վի, Վե­տե­րան­նե­րի միու­թյան նա­խա­գահ Ս. Ե­սա­յա­նի մաս­նակ­ցու­թյամբ և ե­լույթ­նե­րով։
Գր­քում ման­րա­մասն նկա­րագր­վում են 1941-1944թթ. ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Հայտ­նի է, որ 1942թ. փետր­վա­րից մինչև մա­յիս Կեր­չի թե­րակղ­զում ըն­թա­ցած ծան­րա­գույն պաշտ­պա­նա­կան մար­տե­րում հե­րո­սա­բար կռ­վել է Հայ­կա­կան 390-րդ հրաձ­գա­յին դի­վի­զիան։ Իսկ 1943թ. դեկ­տեմ­բե­րից մինչև 1944թ. մա­յիս Կեր­չի և Սևաս­տո­պո­լի ա­զա­տագ­րա­կան մար­տե­րին ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­ցել Հայ­կա­կան 89-րդ Թա­մա­նյան հրաձ­գա­յին դի­վի­զիան, ո­րը պարգևատր­վել է Կար­միր աստ­ղի և Կար­միր դրո­շի շքան­շան­նե­րով այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նում ըն­թա­ցած ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մար։
Ար­խիվ­նե­րի նյու­թե­րի հի­ման վրա Կլի­մենտ Հա­րու­թյու­նյա­նը ներ­կա­յաց­րել է այդ ճա­կա­տա­մար­տե­րին մաս­նակ­ցած հայտ­նի և ոչ այն­քան հայտ­նի բազ­մա­թիվ հե­րոս­նե­րի ա­նուն­ներ։ Ըն­թեր­ցո­ղը ի­մա­նում է նրանց մա­սին՝ ծա­նո­թա­նա­լով պարգևատր­ման թեր­թիկ­նե­րից քաղ­ված տե­ղե­կատ­վու­թյան հետ։ Կեր­չի և Ղրի­մի հա­մար մղ­ված մար­տե­րին ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել դի­վի­զիա­նե­րի հինգ հայ հրա­մա­նա­տար­ներ։ Յոթ հայ սպա­ներ գն­դե­րի հրա­մա­նա­տար­ներ են ե­ղել։ Այս­տեղ, ա­ռաջ անց­նե­լով, նշենք, որ այդ յո­թի թվում է նաև Քրիս­տա­փոր Ի­վա­նյա­նը (Ար­ցա­խի ա­պա­գա հե­րոս, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ), այն­պես որ ֆա­շիստ­նե­րի դեմ պայ­քա­րի փոր­ձը գե­նե­րա­լը նպա­տա­կին ծա­ռա­յեց­րեց ա­վե­լի ուշ։
ՙԺե­լեզ­նյա­կով՚ լե­գեն­դար զրա­հագ­նաց­քի հրա­մա­նա­տարն էր կա­պի­տան Գուր­գեն Սա­հա­կյա­նը (ծնն­դով` Բաք­վից)։ Սևաս­տո­պո­լի եր­կար ա­միս­ներ տևած պաշտ­պա­նու­թյան մինչև վեր­ջին օ­րը զրա­հագ­նաց­քը սրըն­թաց կրա­կա­յին հար­ձա­կում­ներ էր ի­րա­կա­նաց­նում, ար­կա­կո­ծում թշ­նա­մու դիր­քե­րը և վե­րա­դառ­նում թու­նել։ Գեր­մա­նա­ցի­նե­րը նրան ՙԿա­նաչ ուր­վա­կան՚ ա­նունն էին տվել։
Ղրի­մի հա­մար մղ­ված մար­տե­րում 11 հա­յի և Հա­յաս­տա­նում ծն­ված Կոնս­տան­տին Խա­ջիև ա­նու­նով մի հույ­նի շնորհ­վել է Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րո­սի կո­չում։ Հե­ղի­նա­կը թվար­կում է շատ ու­րիշ մար­տիկ­նե­րի ա­նուն­ներ և նրանց սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի ման­րա­մաս­ներ։ Բո­լո­րի ա­նուն­նե­րը չես ա­սի։ Պետք է գիր­քը կար­դալ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, հի­շա­տա­կենք ևս մի քա­նի ազ­գա­նուն­ներ։ Մեզ հա­մար Խոր­հր­դա­յին Միու­թյան կրկ­նա­կի հե­րոս, օ­դա­չու Նել­սոն Ստե­փա­նյա­նի սխ­րանք­նե­րը գլ­խա­վո­րա­պես զու­գորդ­վում են Բալ­թիկ ծո­վի հետ։ Բայց Նել­սո­նը հասց­րել է մեծ գոր­ծեր ա­նել նաև Ղրի­մում։ Նրա ա­վիա­ցիոն գուն­դը ստա­ցել է ՙԹեո­դո­սիա­կան՚ ա­նու­նը և պարգևատր­վել Կար­միր դրո­շի շքան­շա­նով։
Իմ սերն­դին քաջ հայտ­նի է ան­զու­գա­կան բա­նաս­տեղծ Է­դուարդ Ա­սա­դո­վի ա­նու­նը։ Սևաս­տո­պո­լի ա­զա­տագ­րա­կան մար­տե­րում գվար­դիա­յի լեյ­տե­նանտ Է. Ա­սա­դո­վը (ար­մատ­նե­րով Ղա­րա­բա­ղից էր, Հադ­րու­թից) ա­կա­նա­նե­տա­յին մարտ­կո­ցի հրա­մա­նա­տա­րի օգ­նա­կանն էր։ Ծանր վի­րա­վո­րու­մը նրան ցր­կեց տե­սո­ղու­թյու­նից։ Ա­սա­դո­վը ստա­ցել է Կար­միր աստ­ղի շքան­շան, պա­տե­րազ­մից հե­տո ա­վար­տել է Մոսկ­վա­յի Գոր­կու ան­վան գրա­կա­նու­թյան ինս­տի­տու­տը և դար­ձել Ռու­սաս­տա­նի սիր­ված բա­նաս­տեղծ­նե­րից մե­կը։
…Հե­րոս­նե­րը շատ են։ Եվ նրանք բո­լո­րը հայ ժո­ղովր­դի զա­վակ­ներն են։ Մենք չպետք է մո­ռա­նանք նրանց սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը, պետք է կան­խել պատ­մա­կան ճշ­մար­տու­թյան խե­ղա­թյուր­ման յու­րա­քան­չյուր փորձ, որ այ­սօր ձեռ­նարկ­վում է։ Իսկ Կլի­մենտ Հա­րու­թյու­նյա­նի նոր գիր­քը նշյալ ուղ­ղու­թյամբ ար­ված ևս մեկ քայլ է։

golosarmenii.am