Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ ԵՎ ՆՐԱ ՀԵ­ՐՈՍ­ՆԵ­ՐԸ

ՎԼԱ­ԴԻ­ՄԻՐ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր ի­րա­վա­բան

 

ՙԿու­զեմ համ­բու­րել այն բո­լոր
տե­ղե­րը, ուր նա­հա­տակ մը ըն­կավ
կամ հե­րոս մը կո­խեց՚:

Դա­նիել ՎԱ­ՐՈՒ­ԺԱՆ

Պե­տա­կան պարգևատ­րում­նե­րի հա­մա­կար­գը եր­կա­րատև է­վո­լյու­ցիա է ան­ցել։ Ան­տիկ աշ­խար­հում և միջ­նա­դա­րում դա դրսևոր­վել է նյու­թա­կան բա­րիք­նե­րի, հո­ղե­րի, բեր­դե­րի, զեն­քե­րի, ձիե­րի, պա­տե­րազ­մա­կան ա­վա­րի նվի­րատ­վու­թյան և տիտ­ղոս­նե­րի շնորհ­ման մեջ։ Պարգևատր­ման ժա­մա­նա­կա­կից հա­մա­կար­գի ա­ռա­ջին սաղ­մե­րը ձևա­վոր­վել են 15-րդ դա­րում՝ Արևմտյան Եվ­րո­պա­յի եր­կր­նե­րում։
Ռու­սա­կան կայս­րու­թյան ա­մե­նա­բարձր պե­տա­կան պարգևը, ո­րը հիմ­նադր­վել է 1698 թվա­կա­նին, ՙՍուրբ Անդ­րեյ Նա­խավ­կա Ա­ռա­քյա­լի՚ շքան­շանն էր, ո­րին հայ ժո­ղովր­դի զա­վակ­նե­րից ար­ժա­նա­ցել են ռու­սա­կան բա­նա­կի գե­նե­րալ­ներ Վ. Բեյ­բու­թո­վը, Լո­ռիս-Մե­լի­քո­վը, Լևան Մե­լի­քո­վը, ժո­ղովր­դա­կան լու­սա­վո­րու­թյան նա­խա­րար Ի­վան Դե­լյա­նո­վը(Դե­լա­քյան), Հա­յոց կա­թո­ղի­կոս­ներ Եփ­րեմ Ձո­րա­գեղ­ցին, Ներ­սես Աշ­տա­րա­կե­ցին և Խրի­մյան Հայ­րի­կը։
Հու­նա­րե­նից փո­խառն­ված ՙheros՚ գո­յա­կա­նը, հա­յոց լեզ­վում ի­մաս­տա­վոր­վել է որ­պես սխ­րանք կա­տա­րած, որևէ բա­նում աչ­քի ըն­կած, ինք­նա­զո­հու­թյան գնա­ցած մարդ։ Նման քայ­լե­րի ան­ձը դի­մում է կա­մա­վոր և ինք­նա­բուխ՝ ըն­կե­րոջ, սո­վո­րա­կան ան­ցորդ­նե­րի, ե­րե­խա­նե­րի, բա­րե­կամ­նե­րի, իր բնա­կա­վայ­րի և երկ­րի հա­մար։ Յու­րա­քան­չյուր հե­րոս իր դա­րաշր­ջա­նի ծնունդն է, իր դա­րաշր­ջա­նի՝ մի­ջա­վայ­րի բնո­րոշ գծե­րով։ Կան հե­րոս­ներ, ո­րոնց կո­չու­մը շնոր­հում է ոչ թե պե­տա­կան մար­մի­նը, այլ՝ ժո­ղո­վուր­դը։ Նման հե­րոս­ներն ան­մահ են և նրանց ա­նուն­նե­րը ոչ մի ան­հատ, իշ­խա­նու­թյուն, կու­սակ­ցու­թյուն կամ կազ­մա­կեր­պու­թյուն չի կա­րող ջն­ջել ժո­ղովր­դի հի­շո­ղու­թյու­նից։ Նույ­նիսկ այդ հե­րոս­նե­րի մի մա­սին ե­կե­ղե­ցին սր­բե­րի շարքն է դա­սել։ Մարդ­կա­յին պատ­կե­րա­ցում­նե­րից վեր է, որ հայ ժո­ղո­վուր­դը մո­ռա­նա Վար­դան Մա­մի­կո­նյա­նի, Դա­վիթ Բե­կի, Անդ­րա­նի­կի, Նժ­դե­հի, Դրո­յի, Ա­վո­յի կամ նրանց դա­սա­կա­կից­նե­րի ա­նուն­նե­րը։
ՙԽոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս՚ կո­չու­մը սահ­ման­վել է 1934 թվա­կա­նին։ Այդ պատ­վա­վոր կոչ­մանն ար­ժա­նա­ցած ան­ձին հան­ձն­վում էր ԽՍՀՄ բարձ­րա­գույն պարգևը՝ Լե­նի­նի շքան­շան, ՙՈս­կե աստղ՚ մե­դալ և շնոր­հա­գիր։ Ա­վե­լի ուշ՝ 1938թ. սահ­ման­վեց ՙՍո­ցիա­լիս­տա­կան աշ­խա­տան­քի հե­րոս՚ պատ­վա­վոր կո­չու­մը, որն ա­ռա­ջի­նից տար­բե­րե­լու նպա­տա­կով ոս­կե աստ­ղի վրա դրոշմ­վեց մուրճ և ման­գաղ՝ Խոր­հր­դա­յին Միու­թյան բան­վո­րա­գյու­ղա­ցիա­կան միու­թյան նշա­նը։ Խոր­հր­դա­յին միու­թյան տա­րի­նե­րին հա­յերն ու­նե­ցան 106 հե­րոս, ո­րից եր­կու­սը՝ կրկ­նա­կի, 5 մար­շալ, 10 ծո­վա­կալ, 148 գե­նե­րալ։ Վրաս­տա­նը տվել է 89, իսկ Ադր­բե­ջա­նը՝ 43 հե­րոս, ո­րից 10-ը՝ քր­դեր, թա­թեր, թա­լիշ­ներ և լեզ­գին­ներ։ Ու­շագ­րավ է, որ մեր հարևան­նե­րը մար­շալ­ներ Բաղ­րա­մյա­նին, Խան­փե­րյան­ցին, Բա­բա­ջա­նյա­նին և ադ­մի­րալ Ի­սա­կո­վին հա­մա­րում էին ի­րենց զա­վակ­նե­րը։ Ու­շագ­րավ է նաև այն, որ այդ տա­րի­նե­րին մի այս­պի­սի հա­նե­լուկ կար. այն ո՞ր եր­կիրն է՝ գե­նե­րալ չու­նի, ծով ու­նի՝ ադ­մի­րալ չու­նի։ Պա­տաս­խա­նը միան­շա­նակ պարզ է։ Սո­ցիա­լիս­տա­կան աշ­խա­տան­քի հե­րո­սի կոչ­մանն ար­ժա­նա­ցել են 316 հո­գի։ Այդ ցու­ցա­կում շատ-շա­տե­րը մո­ռաց­ված և ան­հայտ ա­նուն­ներ են։ Ա­ռա­վել հայտ­նի կրկ­նա­կի հե­րոս­նե­րից են ե­ղել Վիկ­տոր Համ­բար­ձու­մյա­նը, Ար­տեմ Մի­կո­յա­նը և Սամ­վել Քո­չա­րյան­ցը, իսկ Չե­լյա­բինսկ-70 ա­տո­մա­յին կենտ­րո­նի գի­տա­կան ղե­կա­վար Կի­րիլ Շչոլ­կի­նը (Կի­րա­կոս Մե­տաք­սյան) այդ կոչ­մանն ար­ժա­նա­ցել է ե­ռա­կի։
Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մից հե­տո հայ ժո­ղովր­դի զա­վակ­նե­րից 4-ն ար­ժա­նա­ցել են Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, 2-ը՝ Ուկ­րաի­նա­յի Հան­րա­պե­տու­թյան, 18-ը՝ Աբ­խա­զիա­յի Հան­րա­պե­տու­թյան հե­րո­սի պատ­վա­վոր կոչ­մա­նը։
ՙՀա­յաս­տա­նի Ազ­գա­յին հե­րոս՚, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բարձ­րա­գույն կո­չու­մը հիմ­նադր­վել է 1994թ. մար­տի 29-ին ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի կող­մից ըն­դուն­ված ՙՙՀա­յաս­տա­նի Ազ­գա­յին հե­րոս՚ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան բարձ­րա­գույն կոչ­ման մա­սին՚ ՀՀ օ­րեն­քով։ Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին հե­րոս կոչ­մանն ար­ժա­նա­ցած ան­ձանց հան­ձն­վում է ՙՀայ­րե­նիք՚ շքան­շան։ 2020թ. Հուն­վա­րի 1-ի դրու­թյամբ Հա­յաս­տա­նի Ազ­գա­յին հե­րո­սի կո­չում շնորհ­վել է 17 ան­ձի, ո­րից 16-ն ազ­գու­թյամբ հայ են, 1-ը՝ ռուս։ 17 հե­րոս­նե­րից 9-ին կո­չու­մը շնորհ­վել է հետ­մա­հու։

Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ՙՊե­տա­կան պարգևնե­րի մա­սին՚ օ­րեն­քի հա­մա­ձայն՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան բարձ­րա­գույն պարգևը՝ ՙԱր­ցա­խի հե­րոս՚ կո­չումն է, ո­րին ար­ժա­նա­ցած ան­ձանց հան­ձն­վում է ՙՈս­կե ար­ծիվ՚ շքան­շա­նը և ԱՀ Նա­խա­գա­հի հա­տուկ պատ­վո­գի­րը։ Շքան­շանն ի­րե­նից ներ­կա­յաց­նում է ար­ծա­թե խաչ, ո­րի ե­րե­սի կող­մում՝ կենտ­րո­նում, ոս­կե զարդ է՝ արծ­վի տես­քով։ ՙԱր­ցա­խի հե­րոս՚ բարձ­րա­գույն կո­չու­մը շնորհ­վում է պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան, նրա տն­տե­սա­կան հզո­րու­թյան ամ­րապ­նդ­ման և ազ­գա­յին նշա­նա­կա­լի ար­ժեք­նե­րի ստեղծ­ման գոր­ծում մա­տու­ցած բա­ցա­ռիկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար։ ՙԱր­ցա­խի հե­րոս՚ կոչ­մանն ար­ժա­նա­ցել են 27 հա­յոր­դի, ո­րոն­ցից մե­կը կին է։ Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշենք, որ պա­տե­րազ­մում պարտ­ված մեր հա­կա­ռա­կոր­դը 218 ան­ձի ար­ժա­նաց­րել է Ադր­բե­ջա­նի ազ­գա­յին հե­րո­սի կոչ­մա­նը։ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ազ­գա­յին հե­րոս­նե­րից 3-ը (Մոն­թե Մել­քո­նյան, Վազ­գեն Սարգ­սյան, Յու­րի Պո­ղո­սյան) միա­ժա­մա­նակ հան­դի­սա­նում են Ար­ցա­խի հե­րոս­ներ։ Ոս­կե ար­ծիվ շքան­շա­նի 27 աս­պետ­նե­րից 11-ը կեն­դա­նի չեն, 2-ը գտն­վում են կա­լան­քի տակ, ին­չը շատ ցա­վա­լի երևույթ պետք է հա­մա­րել՝ հաշ­վի առ­նե­լով նրանց ա­նու­րա­նա­լի դերն ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի և պե­տա­կա­նա­շի­նու­թյան գոր­ծում։
Հե­րոս­նե­րը մեր պար­ծանքն են և ի­մաս­տա­վո­րում են մեր կյան­քը։ Նրանց հի­շա­տա­կը վառ պա­հե­լը նույն­պես հայ­րե­նա­սի­րու­թյան նշան է։ Դա հա­վա­սա­րա­պես վե­րա­բե­րում է ղա­րա­բա­ղյան գո­յա­մար­տում կյան­քը Հայ­րե­նի­քի զո­հա­սե­ղա­նին դրած բո­լոր ա­զա­տա­մար­տիկ­նե­րին, նե­րա­ռյալ 2016թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մի նա­հա­տակ­նե­րին։ Կան հե­րոս­ներ, ո­րոնց գնա­հա­տում է նաև հա­կա­ռա­կոր­դը, բայց հե­րո­սը չպետք է մո­ռա­նա, որ ի­րա­կան հե­րո­սը Մայր հողն է և նրա վրա ապ­րող ժո­ղո­վուր­դը։ Մայր հողն է ծնում, սնում, դաս­տիա­րա­կում և փառ­քով պսա­կում իր հե­րո­սին, ուս­տի կեն­դա­նի հե­րոսն ար­ժա­նա­պատ­վո­րեն պետք է կրի ի­րեն տր­ված պատ­վա­վոր կո­չու­մը և հա­սա­րա­կու­թյան մեջ օ­րի­նակ ծա­ռա­յի ու­րիշ­նե­րին, հա­կա­ռակ դեպ­քում՝ ան­տա­նե­լի կդառ­նա, և կա­րող է հայ­տն­վել խղ­ճուկ վի­ճա­կում: