Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐԿԺԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 28-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի տա­րեգ­րու­թյան մեջ Կրկ­ժա­նի ա­զա­տագ­րումն ու­նի իր ա­ռանձ­նա­հա­տուկ տե­ղը։

1992 թվա­կա­նի հուն­վա­րին Ար­ցա­խի սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րում ի­րա­կա­նաց­վող պաշտ­պա­նա­կան մար­տե­րին զու­գըն­թաց, դեռևս ձևա­վոր­ման փու­լում գտն­վող ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի շտա­բը պլա­նա­վո­րեց Ստե­փա­նա­կեր­տի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի մի մա­սի ներգ­րավ­մամբ անց­կաց­նել Կար­կա­ռա­շեն ար­վար­ձա­նի թուր­քաբ­նակ թա­ղա­մա­սում տե­ղա­կայ­ված թշ­նա­մա­կան որ­ջի վնա­սա­զերծ­ման ռազ­մա­գոր­ծո­ղու­թյու­նը։ Դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը զգաց­վեց մա­նա­վանդ հուն­վա­րի երկ­րորդ կե­սին՝ նշ­ված հե­նա­կե­տից մայ­րա­քա­ղա­քի ուղ­ղու­թյամբ տե­ղի ու­նե­ցած հրե­տա­կո­ծու­թյու­նից հե­տո, ո­րի հետևան­քով սպան­վեց 3 և վի­րա­վոր­վեց 5 խա­ղաղ բնա­կիչ։ Ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում էր հայ­տն­վել ար­վար­ձա­նի հայ­կա­կան թա­ղա­մա­սը։ Եվ ա­հա այս պայ­ման­նե­րում շա­րու­նա­կել ապ­րել ի­րա­կան մար­դաս­պան­նե­րի հարևա­նու­թյամբ, անհ­նար էր… Ի­րա­վի­ճա­կից դուրս գա­լու ել­քը մեկն էր` նա­խա­հար­ձակ հա­կա­ռա­կոր­դին ճն­շել իր զբա­ղեց­րած դիր­քե­րում և ա­պա­հո­վել տե­ղի բնակ­չու­թյան անվ­տանգ կեն­սա­գոր­ծու­նեու­թյու­նը։ Հուն­վա­րի 19-ի լույս 20-ի գի­շե­րը ար­ցա­խյան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը ձեռ­նա­մուխ ե­ղան ռազ­մա­հե­նա­կե­տի ոչն­չաց­ման օ­պե­րա­ցիա­յին և հաշ­ված ժա­մե­րի ըն­թաց­քում թշ­նա­մուն դուրս մղե­ցին իր զբա­ղեց­րած դիր­քից։
28 տա­րի է ան­ցել այդ նշա­նա­վոր օ­րից։ Եվ ա­հա 28 տա­րի հե­տո կր­կին հա­վաք­վել էին միևնույն նպա­տա­կի ու գա­ղա­փա­րի հա­մար մար­տն­չած ա­զա­տա­մար­տիկ­նե­րը։ Կրկ­ժան­ցի­նե­րին շնոր­հա­վո­րե­լու էին ե­կել Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան նա­խա­գահ, գե­նե­րալ-մա­յոր Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը, ԱԱՄ վար­չու­թյան ան­դամ, ՙԱ­զատ հայ­րե­նիք՚ կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ, Կրկ­ժա­նի ա­զա­տագր­ման մաս­նա­կից Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը։ Մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին Կրկ­ժա­նի ա­զա­տագր­ման հա­մար նա­հա­տակ­ված­նե­րի հի­շա­տա­կին կա­ռուց­ված հու­շա­քա­րին։
ԱԱՄ վար­չու­թյան ան­դամ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն իր խոս­քում ա­սաց՝ մար­տա­կան ու­ղին ինքն սկ­սել է Կրկ­ժա­նից։
Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Է­դուարդ Խա­չատ­րյա­նը ներ­կա­յաց­րեց միու­թյան վար­չու­թյան շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձը Կրկ­ժա­նի ա­զա­տագր­ման առ­թիվ, ո­րում մաս­նա­վո­րա­պես աս­ված էր.
ՙՄեծ է Կրկ­ժա­նի ա­զա­տագր­ման պատ­մա­կան նշա­նա­կու­թյու­նը։ Ա­միս­ներ շա­րու­նակ այդ թա­ղա­մա­սի բար­ձունք­նե­րից թշ­նա­մին կրա­կի տակ էր պա­հում Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քը՝ կո­րուստ­ներ պատ­ճա­ռե­լով մեր հայ­րե­նա­կից­նե­րին։ Կրկ­ժա­նում տե­ղա­կայ­ված որ­ջը բազ­մա­թիվ խա­ղաղ բնա­կիչ­նե­րի կյան­քեր է խլել, և այն չե­զո­քաց­նե­լու խն­դի­րը ժա­մա­նա­կի կարևո­րա­գույն պա­հանջն էր։ Կրկ­ժանն ա­զա­տագր­վեց 1992 թվա­կա­նի հուն­վա­րի 20-ին։ Դա նոր կազ­մա­վոր­ված վաշ­տե­րի, ջո­կատ­նե­րի ա­մե­նա­մեծ հա­ջո­ղու­թյուն­նե­րից մեկն էր, ո­րը ձեռք բեր­վեց միաս­նա­կան ու­ժե­րի և հա­մառ ջան­քե­րի շնոր­հիվ։ Կրկ­ժա­նի կրա­կա­կե­տե­րի ոչն­չա­ցու­մով կա­սեց­վել են այդ ուղ­ղու­թյու­նից Ստե­փա­նա­կերտ քա­ղա­քի գն­դա­կո­ծում­նե­րը։ Այ­սօր Կրկ­ժա­նի բնակ­չու­թյու­նը նոր ու­ժով ու ե­ռան­դով է շե­նաց­նում հայ­րե­նի բնօր­րա­նը՝ ա­պա­վի­նե­լով սե­փա­կան ու­ժե­րին՚։
Մի­ջո­ցառ­ման վեր­ջում, Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան վար­չու­թյան կող­մից Կրկ­ժա­նի ա­զա­տագր­ման 28-րդ տա­րե­դար­ձի և հա­սա­րա­կա­կան ակ­տիվ գոր­ծու­նեու­թյան հա­մար մի շարք ա­զա­տա­մար­տիկ­ներ պարգևատր­վե­ցին ար­ժե­քա­վոր նվեր­նե­րով։ Պարգևատ­րումն ի­րա­կա­նաց­րեց միու­թյան նա­խա­գահ, գե­նե­րալ-մա­յոր Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը։