Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՙՄԻՇՏ ՊԱՏ­ՐԱՍՏ ՊԻ­ՏԻ ԼԻ­ՆԵԼ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻՆ՚…

Դա­վիթ ՄԻ­ՔԱ­ՅԵ­ԼՅԱՆ

 Պատ­մու­թյուն՝ հայ­րե­նի­քի զին­վո­րի մա­սին

28 տա­րի է մեզ բա­ժա­նում մա­յի­սյան այն հրա­շունչ օ­րե­րից, երբ հայ­կա­կան ինք­նա­պաշտ­պա­նա­կան ջո­կատ­նե­րը Ար­կա­դի Տեր-Թադևո­սյա­նի հրա­մա­նա­տա­րու­թյամբ գրո­հե­ցին Շու­շին և, նա­խա­պես ծրագր­ված հս­տակ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան ի­րա­կա­նաց­ման շնոր­հիվ, թշ­նա­մու կա­պանք­նե­րից ա­զա­տագ­րե­ցին հայ­կա­կան հի­նա­վուրց բեր­դա­քա­ղա­քը: Մեր ժո­ղովր­դի հե­րո­սա­կան տա­րեգ­րու­թյան այդ պայ­ծառ է­ջե­րի մա­սին շատ է գր­վել, ու­նո­րո­վի ըն­կա­լե­լով հա­մա­հայ­կա­կան հն­չե­ղու­թյուն ստա­ցած մա­յի­սյան ե­ռա­տո­նի խոր­հուր­դը, Շու­շիի ա­զա­տագ­րու­մը, որ­պես բա­ցա­ռիկ երևույթ, այն դեռ վե­րաի­մաս­տա­վոր­վե­լու և վե­րաար­ժե­վոր­վե­լու է սե­րունդ­նե­րի կող­մից:
Շու­շիի ա­զա­տագր­ման ակ­տիվ մաս­նա­կից, ՙՄար­տա­կան խաչ՚ երկ­րորդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր, պե­տա­կան ու մար­տա­կան մի շարք այլ պարգևնե­րի ար­ժա­նա­ցած, հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կա­տի (զո­րա­մա­սի) նախ­կին հրա­մա­նա­տար, փոխ­գն­դա­պետ Սամ­վել Հա­րու­թյու­նյա­նը մեկն է այն կա­մա­վո­րա­կան­նե­րից, ո­րոնք զգա­լով ժո­ղովր­դին սպառ­նա­ցող պա­տե­րազ­մի վտան­գը, միակ փր­կու­թյու­նը տե­սան հա­մախ­մբ­ման ու միաս­նու­թյան մեջ` երդ­վե­լով` թե­կուզ մահ­վան գնով, Շու­շին վե­րա­դարձ­նել իր օ­րի­նա­կան տի­րո­ջը: Մեր փր­կու­թյան նա­խա­դու­ռը հա­մա­րե­լով Շու­շիի ա­զա­տագ­րու­մը, են­թադր­վում էր, որ լռեց­նե­լով քա­ղա­քի շր­ջա­կա ադր­բե­ջա­նա­կան բնա­կա­վայ­րե­րում ամ­րաց­ված կրա­կա­կե­տե­րը, հա­ջո­ղու­թյան դեպ­քում հնա­րա­վոր կլի­նի ա­ռաջ շարժ­վել: Ա­սել է թե` մի­ջանցք կբաց­վի դե­պի Հա­յաս­տան, ու վեր­ջա­պես դուրս կգանք շր­ջա­փա­կու­մից: Սա­կայն, հաշ­վի առ­նե­լով հա­կա­ռա­կոր­դի դիր­քա­յին ու ռազ­մա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը (մաս­նա­վո­րա­պես` մե­ծա­թիվ զեն­քի ու զի­նամ­թեր­քի առ­կա­յու­թյու­նը), մեր կող­մից ան­լուրջ կլի­ներ նա­խա­պես հաղ­թա­նակ ակն­կա­լե­լը,- գտ­նում է Ս. Հա­րու­թյու­նյա­նը: - Միևնույն ժա­մա­նակ, գի­տակ­ցե­լով ծրագր­ված ա­ռա­քե­լու­թյան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, մար­տից ա­ռաջ բո­լո­րիս ոգևո­րու­թյունն այն­քան մեծ էր, ու մեր ե­րակ­նե­րում այն­քան ուժ ու ա­վիշ էր կու­տակ­վել, որ դա­տա­պարտ­ված էինք միայն հաղ­թե­լու…
Սամ­վե­լի հա­մոզ­մամբ, հա­պա­ղե­լը նոր զո­հե­րով ու ան­կան­խա­տե­սե­լի վտանգ­նե­րով էր հղի: Ուս­տի ել­քից դուրս գա­լու միակ ճա­նա­պար­հը Շու­շին ա­զա­տագ­րելն էր, ո­րի ռազ­մա­վա­րա­կան հզոր նշա­նա­կու­թյու­նը, ինչ­պես Ստե­փա­նա­կեր­տի շր­ջա­կա բնա­կա­վայ­րե­րի բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյան, այն­պես էլ հայ­կա­կան ու­ժե­րի ա­ռաջ­խա­ղաց­ման տե­սա­կե­տից, անգ­նա­հա­տե­լի են ու, բնա­կա­նա­բար, այդ ի­րո­ղու­թյու­նը­չէր կա­րող ան­տես­վել և հա­կա­ռա­կոր­դի կող­մից:
ՙՈր­պես­զի կա­րո­ղա­նա­յինք ի­րա­գոր­ծել մեր առջև դր­ված խն­դի­րը, մեզ մնում էր վե­րաց­նել Ջան­հա­սա­նի, Քյո­սա­լա­րի, Ջա­միլ­լուի կրա­կա­կե­տե­րը, որ­տե­ղից (նաև Շու­շիի ե­րա­խից) գի­շեր-ցե­րեկ հրե­տա­կոծ­վում էին Ստե­փա­նա­կերտն ու քա­ղա­քա­մերձ հայ­կա­կան գյու­ղե­րը, ար­կե­րի պայ­թյու­նից գրե­թե ա­մեն օր ան­մեղ մար­դիկ էին զոհ­վում, ու տի­րե­լով բար­ձուն­քին, ՙհու­սա­լի նա­խա­պայ­ման­ներ՚ ստեղ­ծել բեր­դա­քա­ղաք մտ­նե­լու հա­մար,- ա­սում է հայ­րե­նի­քի զին­վո­րը և ա­վե­լաց­նում, թե այն բա­նից հե­տո, երբ մեր զո­րախմ­բե­րը հա­ջող ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում,կա­րո­ղա­ցան ետ գրա­վել թշ­նա­մու մե­նաշ­նոր­հը դար­ձած օ­դա­նա­վա­կա­յա­նը և վե­րաց­նել Խո­ջալ­լուի ռազ­մա­կան հե­նա­կե­տե­րը, նրանց հեր­թա­կան ա­մեն վճ­ռա­կան քայ­լը հան­դի­սա­ցավ բեր­դա­քա­ղա­քի գրո­հի ձեռ­նար­կու­մը:

Սամ­վել Հա­րու­թյու­նյա­նը, որ կռ­վում էր Վա­չա­գան Իշ­խա­նյա­նի գլ­խա­վո­րած վաշ­տում, հպար­տու­թյամբ է պատ­մում մար­տա­կան այն ըն­կեր­նե­րի մա­սին, ո­րոնք ոչ մի վտան­գի ա­ռաջ կանգ չէին առ­նում և հա­ճախ ՙմա­հը նրանց կող­քով էր անց­նում՚…
- Այն ժա­մա­նակ մահ­վան կամ, ընդ­հան­րա­պես` վա­խի մա­սին մտա­ծե­լու ժա­մա­նակ ո՞վ ու­ներ: Բո­լո­րիս մի բան էր մտա­հո­գում. ար­դյո՞ք, կհա­ջող­վի վերս­տին հայ­կա­կան տես­նել Շու­շին և պահ ա­ռաջ մոմ վա­ռել ե­կե­ղե­ցում: Ե­թե Շու­շին չա­զա­տագ­րեինք, Ստե­փա­նա­կեր­տը մո­խիր­նե­րի կվե­րած­վեր,- են­թադ­րում է ա­զա­տա­մար­տի հե­րոս զին­վո­րը և ե­րախ­տի­քի խոսք ուղ­ղում ռա­զա­մա­գոր­ծո­ղու­թյան կազ­մա­կեր­պիչ­նե­րի, հրա­մա­նա­տար­նե­րի, իր ջո­կա­տի տղա­նե­րի հաս­ցեին` ըն­դգ­ծե­լով, որ ե­թե հնա­րա­վոր լի­ներ նրանց ա­նուն­ներն ին­քը մեկ առ մեկ կթ­վար­կեր…
- Ա­րա­յի­կի, Հրայ­րի, Գառ­նի­կի, Ար­մե­նի, Ֆե­լիք­սի պես քա­ջա­րի զին­վոր­նե­րով ա­մե­նաան­հա­սե­լի բար­ձուն­քը կա­րե­լի էր նվա­ճել: Ես դրա­նում բազ­միցս եմ հա­մոզ­վել` հայ­տն­վե­լով նրանց կող­քին, ա­կա­նա­տեսն ու մաս­նա­կի­ցը դառ­նա­լով թշ­նա­մու դեմ մղ­ված բա­զում թեժ մար­տե­րի,- պատ­մում ու ա­պա խոր ցա­վով Սամ­վե­լը հի­շում է Շու­շիի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ նա­հա­տակ­ված ըն­կեր­նե­րին` Մհե­րին, Դա­վի­թին, Ռա­ֆի­կին, Սամ­վե­լին, Սեր­գե­յին, Մու­րա­դին, Ար­մե­նին, Ար­թու­րին: - Ափ­սոս, ա­զա­տագր­ված բեր­դա­քա­ղաքն այդ­պես էլ չտե­սան: Մինչ­դեռ տղերքն այն ա­ռա­ջին կա­մա­վո­րա­կան­նե­րից էին, ո­րոնք ի­րենց խի­զա­խու­թյամբ խան­դա­վա­ռում էին ջո­կա­տի ան­դամ­նե­րին, մար­տե­րի ժա­մա­նակ գե­րա­դա­սե­լով ի­րենց վրա վերց­նել հար­ված­նե­րը ու խնա­յել ա­ռա­վել ե­րի­տա­սարդ­նե­րին…

Մա­յի­սի 8-ին, ոչն­չաց­նե­լով հա­կա­ռա­կոր­դի մեր­ձա­կա հե­նա­կե­տե­րը, ա­հեղ մար­տերն հետզ­հե­տե տե­ղա­փոխ­վե­ցին բեր­դա­քա­ղաք Շու­շի: Թշ­նա­մին կա­տա­ղի դի­մադ­րու­թյուն էր ցույց տա­լիս հատ­կա­պես բան­տի հե­նա­կե­տե­րում, ուր ՙԳրադ՚ տի­պի ե­րեք կա­յանք էր տե­ղադր­վել ա­զե­րի­նե­րի կող­մից և հրե­տա­կո­ծու­թյան տակ էին առ­վել հայ­կա­կան զո­րա­միա­վո­րում­նե­րը: Սա­կայն, չդի­մա­նա­լով հայ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի դի­պուկ հար­ված­նե­րին, թուր­քե­րը ստիպ­ված էին փա­խուս­տի դի­մել` տա­լով ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի և կեն­դա­նի ու­ժի մեծ կո­րուստ­ներ: Կար­ճատև կրա­կա­հեր­թե­րից հե­տո մա­յի­սի 9-ի ա­ռա­վո­տյան Շու­շին լիո­վին ա­զա­տագր­ված էր: Ու, չնա­յած Ադր­բե­ջա­նա­կան բա­նա­կի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը, հայ մար­տիկ­նե­րի ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու նպա­տա­կով, հա­կա­մար­տու­թյան գո­տու ողջ եր­կայն­քով լայ­նա­ծա­վալ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­ներ էր ծա­վա­լել, ընդ­հուպ գոր­ծի դնե­լով օ­դու­ժը, մեր զին­վոր­նե­րը խու­ճա­պի չմատն­վե­ցին, վե­րահս­կո­ղու­թյան տակ ա­ռան Լա­չին-Շու­շի մայ­րու­ղին, ու սկս­վեց Ար­ցա­խի պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի նոր հաղ­թար­շա­վը, ո­րը հան­գեց­րեց Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին կա­պող ե­րա­կի` Լա­չի­նի մի­ջանց­քի բաց­մա­նը:
Մեր հան­դիպ­ման ամ­բողջ ըն­թաց­քում զրու­ցա­կիցս իր մա­սին ո­չինչ չպատ­մեց, գե­րա­դա­սե­լով անդ­րա­դառ­նալ Շու­շիի ա­զա­տագր­մա­նը և իր գլ­խա­վո­րած հա­տուկ նշա­նա­կու­թյան զո­րա­մա­սի տղա­նե­րի փա­ռա­վոր ուղ­ղու մա­սին, ո­րոնք մաս­նակ­ցել են Քել­բա­ջա­րի, Զան­գե­զու­րի, Ղու­բաթ­լուի, Ֆի­զու­լու, Ջաբ­րաի­լի, Աղ­դա­մի կրա­կա­կե­տե­րի ոչն­չաց­մա­նը, Մար­տա­կեր­տի շր­ջա­նի ա­զա­տագր­ման հա­մար մղ­ված թեժ մար­տե­րին: Մեր զրույ­ցի մաս­նա­կից, վաշ­տի նախ­կին հրա­մա­նա­տար Ար­թուր Միր­զո­յա­նը, որն ի դեպ, ծանր վի­րա­վոր­վել է կռիվ­նե­րից մե­կում ու երկ­րորդ կար­գի հաշ­ման­դամ է, ու­շադ­րու­թյամբ լսե­լով գու­մար­տա­կի հրա­մա­նա­տա­րին, չի համ­բե­րում. ՙԲայց ին­չու՞, երբ խոս­քը քեզ է վե­րա­բե­րում, դի­տա­վո­րյալ խու­սա­փում ես... Ե­թե մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հմ­տո­րեն վա­րե­լու կա­րո­ղու­թյուն և քա­ջու­թյուն չու­նե­նա­յիր, ա­պա հա­զիվ թե հնա­րա­վոր լի­ներ հաղ­թա­նակ­ներ տո­նել,- ա­սում ու հի­շում է ՙ17-ի պատ­մու­թյու­նը՚, ո­րը մի ան­գամ ու­րախ, իսկ­մյուս դեպ­քում` տխուր վեր­ջա­բան է ու­նե­ցել…

- 1993 թվա­կա­նին ¥դեկ­տեմ­բե­րի վեր­ջե­րին¤ Ջի­նի բնա­կա­վայ­րի մոտ­տե­ղի ու­նե­ցած մար­տե­րի ժա­մա­նակ ամ­բող­ջո­վին վե­րաց­վեց ադր­բե­ջա­նա­կան մի վաշտ, 30-ից ա­վե­լի զո­հեր ե­ղան, 17 հո­գու գե­րի վերց­րին և հա­զիվ 3-4 թուր­քի հա­ջող­վեց ճո­ղոպ­րել:
Ա­պա­քին­վե­լուց հե­տո, ինչ­պես ա­սում են, նո­րից շարք է վե­րա­դար­ձել Սամ­վել Հա­րու­թյու­նյա­նը, ու որ­պես հրա­մա­նա­տար գլ­խա­վո­րում է Ար­ցա­խի ՊԲ հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կա­տը, որն օ­րի­նա­կե­լի զո­րա­մա­սե­րից մեկն է հան­դի­սա­նում այ­սօր և, հա­տուկ ա­ռա­ջադ­րանք­նե­րի գե­րա­զանց կա­տար­ման հա­մար, բազ­միցս է ար­ժա­նա­ցել մար­տա­կան պարգևնե­րի:
Երբ սահ­մա­նա­յին դիր­քե­րում ան­դորր ու կրա­կոց­ներ չեն լս­վում, ու­զում եմ հա­վա­տալ, որ ոչ ոք ի­րա­վունք չու­նի ու եր­բեք չի հա­մար­ձակ­վի խախ­տել մեր տղա­նե­րի ա­րյամբ ձեռք բեր­ված խա­ղա­ղու­թյու­նը,- փոր­ձում է լա­վա­տես մնալ Սամ­վե­լը: - Ու մեկ էլ մտա­ծում ես` երբ հարևան­նե­րի կող­մից դեռ փո­խըմ­բռ­նում չկա, իսկ վս­տա­հելն ան­հե­թե­թու­թյուն է, խա­ղա­ղու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար, պար­զա­պես միշտ զգոն ու պատ­րաստ պի­տի լի­նես պա­տե­րազ­մին, որ­քան էլ որ այն ան­ցան­կա­լի լի­նի…
Երբ մեր զրույցն ար­դեն ա­վարտ­վել էր ու պի­տի բա­ժան­վեինք, հե­ռա­խո­սի զանգ հն­չեց: Ա­սաց, ո­րոր­դին է՝ Դա­վի­թը, ով ծա­ռա­յում է Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րի պե­տա­կան կա­ռույ­ցում: Սամ­բո­յի պա­րապ­մունք­նե­րի է գնում և ու­զում է հո­րը տե­ղյակ պա­հել, որ մի քիչ ուշ է տուն գա­լու:
- Զին­վո­րա­կան կյան­քի նկատ­մամբ դեռ ման­կուց էր հե­տաք­րք­րու­թյուն ցու­ցա­բե­րում:Երբ ատ­լե­տիկ կազմ­ված­քով մեր տղա­նե­րի խմ­բա­յին լու­սան­կարն էր տե­սել, նա­յեց ու թե` պապ, որ տա­րիք առ­նեմ, որ­պես զին­վոր ինձ կվերց­նե՞ս հա­տուկ նշա­նա­կու­թյան քո ջո­կա­տում: Ա­սա­ցի` տղաս, շատ դժ­վար կլի­նի, կփոր­ձեմ, բայց դու գի­տե՞ս, որ մեր զո­րա­մա­սում ծա­ռա­յե­լու հա­մար ֆի­զի­կա­կան մեծ պատ­րաս­տու­թյուն ան­ցած զին­վոր­ներ են պետք: Նա պա­տաս­խա­նեց. դրա հա­մար էլ ես մարզ­վում եմ, սամ­բո­յի, ձյու­դո­յի և ֆուտ­բո­լի պա­րապ­մունք­նե­րի եմ գնում… Ի­հար­կե, ես նրան չխոս­տա­ցա, բայց միևնույն ժա­մա­նակ հաս­կաց­րի` դե տես­նենք, որ­դիս, ա­մեն ինչ քեզ­նից է կախ­ված…