[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԻՔՆ ՍԿՍՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻՑ

Գա­րիկ Ա­ՎԵ­ՏԻ­ՍՅԱՆ

Հան­դի­պում սիր­ված լրագ­րող ու մտա­վո­րա­կան,
Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի գն­դա­պետ Ցվե­տա­նա Պաս­կալևա­յի հետ

 

Բուլ­ղա­րու­հի ռե­ժի­սոր, օ­պե­րա­տոր, կի­նո­վա­վե­րագ­րող և լրագ­րող, Հա­յաս­տա­նի և Բուլ­ղա­րիա­յի Հան­րա­պե­տու­թյուն­նե­րի լրագ­րող­նե­րի միու­թյան ան­դամ, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի պա­հես­տա­զո­րի գն­դա­պետ Ցվե­տա­նա Պաս­կալևան ծն­վել է 1960 թվա­կա­նի հուն­վա­րի 22-ին Բուլ­ղա­րիա­յի Հան­րա­պե­տու­թյան Սլի­վե­նի մար­զի Նո­վա Զա­գո­րա քա­ղա­քում։ 1984 թվա­կա­նին ա­վար­տել է Մոսկ­վա­յի թա­տե­րա­կան ար­վես­տի պե­տա­կան ինս­տի­տու­տը:

Ա­ռա­ջին ան­գամ Հա­յաս­տան է ե­կել 1991 թվա­կա­նին` իր կի­նոխ­ցի­կով վա­վե­րագ­րե­լու այդ օ­րե­րին Հա­յաս­տա­նում եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նեե­րը։ Պաս­կալևան ա­սում է, որ ե­կել էր մի քա­նի օ­րով, հե­տո ո­րո­շեց մնալ մեկ ա­միս, հե­տո` չորս ա­միս, սա­կայն այդ­պես էլ չմեկ­նեց Հա­յաս­տա­նից։ Ա­ռա­ջին տա­րի­նե­րին ա­նընդ­մեջ Ղա­րա­բա­ղում էր` բնա­կա­վայ­րե­րում, հոս­պի­տալ­նե­րում եւ խրա­մատ­նե­րում, նկա­րա­հա­նում էր ա­մեն ինչ։ Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում նրա նկա­րա­հա­նած ֆիլ­մե­րը` որ­պես վա­վե­րագ­րա­կան նյու­թեր, պատ­մում էին այն ա­մե­նի մա­սին, ինչ տե­ղի էր ու­նե­նում։ 1991-1994 թվա­կան­նե­րին աշ­խա­տել է Ար­ցա­խում, Գե­տա­շե­նում, Շա­հու­մյա­նում, լու­սա­բա­նել ար­ցա­խյան հե­րո­սա­մար­տը, Ար­ցա­խի խն­դի­րը ներ­կա­յաց­րել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը?Նկա­րա­հա­նել է պա­տե­րազ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին նվիր­ված վեց վա­վե­րագ­րա­կան ֆիլմ (հա­յե­րեն, ռու­սե­րեն և անգ­լե­րեն)՝ ՙՂա­րա­բա­ղի վեր­քե­րը՚ ընդ­հա­նուր ան­վամբ, ո­րոնք ար­ժա­նա­ցել են մի շարք մր­ցա­նակ­նե­րի՝ Ժնևի (1992), Հո­լի­վու­դի (1993), Վեր­մոն­տի (ԱՄՆ, 1994) մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նե­րում: 1993-1994 թվա­կան­նե­րին ԱՄՆ-ի Կոնգ­րե­սում, Կա­նա­դա­յի խոր­հր­դա­րա­նում, ՄԱԿ-ում, ՙՄի­ջազ­գա­յին հա­մա­նե­րում՚ և այլ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում ցու­ցադ­րել է իր ֆիլ­մե­րը, ե­լույթ­ներ ու­նե­ցել ի պաշտ­պա­նու­թյուն ար­ցա­խա­հա­յու­թյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի:

1995-1997 թվա­կան­նե­րին Հա­յաս­տա­նի ազ­գա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյու­նում վա­րել է Ար­ցա­խի ան­ցյա­լին և ներ­կա­յին նվիր­ված ՙԻմ թան­կա­գին ող­ջեր և մե­ռած­ներ՚, 1998-2001 թվա­կան­նե­րին՝ Հա­յաս­տա­նի և ԱՀ խն­դիր­նե­րի շուրջ՝ ՙԱս­պեկտ՚ հե­ղի­նա­կա­յին հրա­պա­րա­կա­խո­սա­վեր­լու­ծա­կան հա­ղոր­դա­շա­րե­րը: 2014 թվա­կա­նից Հան­րա­յին հե­ռուս­տաըն­կե­րու­թյու­նում վա­րում է ար­ցա­խյան գո­յա­մար­տին և նրա հե­րոս մաս­նա­կից­նե­րին նվիր­ված ՙՆվի­րյալ­նե­րը՚ հա­ղոր­դա­շա­րը: 2001 թվա­կա­նին նկա­րա­հա­նել է Շու­շիի ա­զա­տագր­մա­նը նվիր­ված ՙՈ­գի և հա­վատ՚ փաս­տա­վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մը: Նկա­րա­հա­նել է ՙԲար­ձունք­ներ, հույ­սեր՚ (''Высо­ты, над­еж­ды'', Vysoty, nadezhdy, Heights, hopes, 1991),ՙԿլի­նի՞, ար­դյոք, ա­ռա­վոտ Ղա­րա­բա­ղի վրա՚ (''Будет ли утро над Ка­рабахом?''?՚, Will there be a morning over Karabakh, 1992), ՙԻմ թան­կա­գին ող­ջեր և մե­ռած­ներ՚ (''Дорогие мои, жи­вые и мерт­вые'՚, My dear, alive and dead, 1993), ՙՂա­րա­բա­ղի վեր­քե­րը՚ (ՙРа­ны Ка­рабаха՚, Rany Karabakha, Wounds of Karabakh, 1994), ՙՄայր հո­ղի զին­վոր­նե­րը՚ (ՙСол­да­ты своей земли՚, Soldaty swoey zemli, The soldiers of their land, 1994), ՙԼռու­թյուն՚ (ՙЗатишье՚, Zatish’e, Calm, 1995), ՙՀա­վատ և ո­գի՚ (ՙВе­ра и дух՚, Vera i dukh, Faith and spirit, 2001) ֆիլ­մե­րը։ Եվ ա­հա թվով այդ 7 ֆիլ­մե­րը` 6 լե­զու­նե­րով, ամ­փո­փել է եր­կու տե­սաս­կա­վա­ռակ­նե­րում, ո­րոնք 1000 օ­րի­նա­կով թո­ղար­կել է Հայ­կա­կան ե­րաժշ­տա­կան կենտ­րո­նը` Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան օ­ժան­դա­կու­թյամբ եւ հո­վա­նա­վո­րու­թյամբ։

Ար­ժա­նա­ցել է մի շարք պե­տա­կան ու գե­րա­տես­չա­կան պարգևնե­րի. 1993` Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան ՙԵ­ղի­շե՚ մր­ցա­նակ, 1994` Annual Columbus International Film & Video Festival’s bronze plaque, Ար­ցա­խի բա­նա­կի գն­դա­պետ, 1996` ՀՀ Ա­րիու­թյան մե­դալ, 2009` ՀԲԸՄ Կար­պիս Փա­փա­զյան մր­ցա­նակ, 2009` Մով­սես Խո­րե­նա­ցու մե­դալ, Ե­րախ­տա­գի­տու­թյան մե­դալ (2015)։
Նա Հա­յաս­տա­նում է ապ­րում ար­դեն գրե­թե 29 տա­րի, եր­բեք չի հե­ռա­ցել Հա­յաս­տա­նից ու մտա­դիր էլ չէ: ՙԵրբ մեկ ամ­սով մեկ­նում եմ Հա­յաս­տա­նից, կար­ծես որ­բա­ցած լի­նեմ, ա­րագ վե­րա­դառ­նում եմ, սա իմ տունն է, ես այս­տե­ղի զա­վակ եմ՚,-ա­սում է նա։ Որ­պես ե­րախ­տա­գի­տու­թյուն, Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի ժո­ղովր­դի ար­վես­տա­սեր ու հայ­րե­նա­սեր հա­սա­րա­կու­թյան կող­մից սիր­ված մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րից մե­կում` Երևա­նի Քա­ղա­քա­պե­տա­րա­նի Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նում, հուն­վա­րի 30-ին տե­ղի ու­նե­ցավ շատ հե­տաքր­քիր հան­դի­պում-ցե­րե­կույթ` նվիր­ված Ցվե­տա­նա Պաս­կալևա­յի հետ՝ նվիր­ված նրա ծնն­դյան 60-ա­մյա­կին։ Բաց­ման ու ող­ջույ­նի խոս­քով հան­դես ե­կավ ՙԱ­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի ան­վան Կենտ­րո­նա­կան Գրա­դա­րա­նի՚ ՀՈԱԿ-ի տնօ­րեն, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Հաս­միկ Կա­րա­պե­տյա­նը. ՙԹող­նե­լով ձեր հան­գիստ աշ­խար­հը, ա­պա­վի­նե­լով հո­գու կան­չին, հա­ղոր­դում­նե­րի ու ֆիլ­մե­րի մի­ջո­ցով հա­մայն մարդ­կու­թյա­նը ներ­կա­յաց­րել եք Ար­ցա­խյան գո­յա­մարտն ու դրա մաս­նա­կից նվի­րյալ­նե­րին։ Ես ցան­կա­նում եմ հայ ժո­ղովր­դի ա­նու­նից ե­րախ­տի­քի խոս­քեր ուղ­ղել Ձեզ՚: Ցե­րե­կույ­թը վա­րում ու ժա­մա­նակ առ ժա­մա­նակ հայ­րե­նա­սի­րա­կան մթ­նո­լորտ էր ա­պա­հով­վում դե­րա­սա­նու­հի, աս­մուն­քող Գա­յա­նե Սամ­վե­լյա­նը։ Մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում հու­շե­րով ու ռազ­մա-հայ­րե­նա­սի­րա­կան ե­լույ­թով հան­դես ե­կավ գրող, հրա­պա­րա­կա­խոս Ռու­զան Ա­սատ­րյա­նը:

Մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում հան­դի­սա­տե­սը հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցավ դի­տե­լու Ցվե­տա­նա Պաս­կալևա­յին նվիր­ված ու նրա Ար­ցա­խյան գո­յա­մար­տի մա­սին ֆիլ­մե­րից։ Վեր­ջում ե­լույթ ու­նե­ցավ Ցվե­տա­նա Պաս­կալևան` իր ե­րախ­տի­քի խոս­քերն ուղ­ղե­լով բո­լոր մաս­նա­կից­նե­րին ու մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րին։ ՙԵրբ ես ե­կա Հա­յաս­տան, իսկ այ­նու­հետև Ար­ցախ, լու­սա­բա­նե­լու ու ներ­կա­յաց­նե­լու այդ ան­վերջ թվա­ցող պայ­քա­րը, հաս­կա­ցա, որ այդ օ­րե­րին մի­ջազ­գա­յին մա­մու­լը մեծ դժ­վա­րու­թյամբ էր ներ­կա­յաց­նում գո­յա­մար­տը։ Որ­պես կին` ինձ հա­մար բա­վա­կա­նին դժ­վար էր տե­սախ­ցի­կով նկա­րա­հա­նել այդ տե­սա­րան­նե­րը։ Ա­ռանց զեն­քի չէի կա­րող անց­նել այդ դժ­վար ու ան­վերջ թվա­ցող մար­տա­դաշ­տով: Հպարտ եմ, որ բուլ­ղա­րա­ցի եմ։ Սր­տանց ձեզ հետ եմ ու հո­գով նվիր­ված ձեր ժո­ղովր­դին՚։ Մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցում էին տար­բեր սե­րունդ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ՝ դի­վա­նա­գի­տա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, մտա­վո­րա­կան­ներ, զին­վո­րա­կան­ներ և այլք։

 

Լու­սան­կար­նե­րը`
Սի­րար­փի Կա­րա­պե­տյա­նի

 

 

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 17 Փետրվարի 2020 16:03