Logo
Print this page

Լապշինը` ադրբեջանական Elbit Hermes 900 անօդաչուին հարվածելու մասին․ Հայ զինվորականները կեցցեն

 

 

 

«Հայ զինվորականները կեցցեն: Տղեք, ապրեք դուք»,- Facebook- ի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

 

«Այսօր ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը գնդակոծել են իսրայելական արտադրության գերժամանակակից եւ շատ թանկարժեք (մինչեւ 30 միլիոն դոլար) Elbit Hermes 900 անօդաչուն: Շատ լուրջ սարք է, որը գտնվում է տասնյակ երկրների սպառազինության մեջ եւ կարող է ավելի քան 30 ժամ օդում մնալ: Ի հեճուկս նրան, ինչ գրում են իմ հայ ընկերներից ոմանք, սա հարվածային անօդաչու չէ՝ դրա վրա զենք չկա: Նրա խնդիրն այլ է, նա զբաղվում է հետախուզմամբ, ռադիոկապի ընդհատմամբ, խափանումներ ստեղծելով հակառակորդի ավիացիայի եւ ցամաքային ուժերի համար: Դրանք արտադրվում են 2009 թվականից եւ իրենց լավագույն ձեւով են դրսեւորել: Ադրբեջանում այդպիսի մոտ 10 սարք կա, որոշ տվյալներով՝ 15: Հիմա մեկով պակասեց:

Փաստորեն, սա առաջին դեպքն է, որ նման մակարդակի սարքը ոչնչացվում է: Մինչ այժմ ոչ ոք չի հաջողվել «հասնել» դրան, չնայած այն բանին, որ նման սարքեր անընդհատ օգտագործվում են Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Սուդանի, Աֆղանստանի ռազմական գործողություններում: Այս մեքենաները նաեւ վերահսկում են ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանը՝ հետեւելով թմրակարտելների գործողություններին, դրանք վաղուց աշխատում են Կոլումբիայում եւ Բրազիլիայում՝ գրոհայինների եւ թմրավաճառների դեմ պայքարի համար:

Այնպես որ՝ հայ զինվորականները կեցցեն: Տղեք, ապրեք դուք:

Այս դեպքի մասին հարցրեցի իմ ընկերոջը, ով երկար տարիներ ինժեներ է աշխատել իսրայելական Elbit Systems ընկերությունում, որը նախագծում եւ արտադրում է այս եւ այլ անօդաչու թռչող սարքեր: Նրա կարծիքով, միայն լիակատար ավարաներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել ցանկացած բանակի համար այս «թռչող ուղեղը»: Տրամաբանական է: Սա Բուդապեշտում քնած զինվորին կացնահարել եւ անվնաս բլոգերին չորս հոգով Բաքվում խեղդել չէ»,- նշել է նա:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.