Logo
Print this page

Օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, լարվածության նվազում ունենք. Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին ընդհանուր օպերատիվ վիճակը ժամը 18:00-ից համեմատաբար հանգիստ է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում բրիֆինգի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին ընդհանուր օպերատիվ վիճակը համեմատաբար հանգիստ է: Եվ այդ համեմատաբար հանգիստն ըստ էության սկսվել է ժամը 18:00-ից, շատ քիչ կրակոցներ կան՝ գոնե թե մեծ տրամաչափի չկան: Այսինքն լարվածության նվազում ունենք»,-ասաց Հովհաննիսյանը:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.