[ARM]     [RUS]     [ENG]

…ԵՐԲ ՔՈՒՌ­ԿԻԿ ՋԱ­ԼԱ­ԼԻՆ ԾԱՌՍ Է ԼԻ­ՆՈՒՄ

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Սահմանում հն­չած ա­ռա­ջին իսկ կրա­կո­ցի հետ ծառս է լի­նում մեր հո­գում նիր­հող Քուռ­կիկ Ջա­լա­լին... Հա­յի ներ­սում նիր­հող հա­վեր­ժա­կան հե­րոսն իս­կույն դուրս է գա­լիս Ագ­ռա­վա­քա­րից՝ չս­պա­սե­լով ցո­րե­նի քանց մա­սու­րի չափ դառ­նա­լուն… Արթ­նա­նում է հա­յի գե­նի մեջ դա­րե­րով կու­տակ-կու­տակ տնա­վոր­ված-բնա­վոր­ված Հե­րո­սը։ Ա­ռա­ջին կրա­կո­ցի հետ Ազ­գը աս­պա­զին­վում է ներս ու դր­սից, ինք­նա­կազ­մա­կերպ­վում վայր­կյան­նե­րի մեջ, մո­ռա­նում կու­սակ­ցա­կան, քա­ղա­քա­կան բո­լոր տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րը... ՙԱզգ- Բա­նակ՚ կոն­ցեպ­տը հետ է վա­նում ա­մեն­քի՝ բո­լո­րի ու յու­րա­քան­չյու­րի անձ­նա­կան ու ա­նանձ­նա­կան խն­դիր­նե­րը... Ե­րա­նի՛ մեզ, որ ա­կա­նա­տեսն ու մաս­նա­կիցն ենք այս ա­մե­նա-ա­մե­նաազ­գա­յին պոռթ­կում­նե­րին... Զին­վոր- Զո­րա­կա­նը կուռք ու պաշ­տա­մունք է դառ­նում, օր­վա Խոսք ու Հաց, ու մե­ծով-փոք­րով դառ­նում ենք՝ ԲԱ­ՆԱԿ։

Հու­շերս մի պահ ետ գնա­ցին... Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին էր,  ՙՄայ­րու­թյուն՚ հիմ­նադ­րա­մը ՙզո­րա­շար­ժի՚  են­թար­կե­լով մայ­րե­րի ողջ նե­րու­ժը, ա­մեն կերպ փոր­ձում էր սա­տա­րել ա­ռաջ­նագ­ծի տղա­նե­րին և սնն­դի հեր­թա­կան պա­շարն էր հա­վա­քում մա­քա­ռող տղա­նե­րի հա­մար: Ստե­փա­նա­կեր­տից Պայ­ծառ ա­նու­նով մի  հա­վա­քա­րա­րու­հի տանն ու­նե­ցած միակ սոխն էր բե­րել և թա­խան­ձա­գին խնդ­րում էր, որ իր օգ­նու­թյունն էլ ու­ղար­կեն կռ­վող տղա­նե­րին։ Ոչ հե­ռա­վոր ապ­րի­լյան պա­տե­րազ­մի օ­րե­րին Ստե­փա­նա­կեր­տի պա­հեստ­նե­րում այն­քան ապ­րան­քա­տե­սակ­ներ էին կու­տակ­վել, որ ՙՄայ­րու­թյան՚ հա­մե­րաշխ թի­մով չէինք հասց­նում փա­թե­թա­վո­րել ու ա­ռաջ­նա­գիծ ու­ղար­կել ու նաև թի­կուն­քի կա­րի­քա­վոր­նե­րին տրա­մադ­րել, ո­րոնց տան տղա­մար­դիկ ա­ռաջ­նագ­ծում էին, իսկ տու­նը լիքն էր մա­նուկ­նե­րով...  Իսկ ըն­դա­մենն օ­րեր ա­ռաջ ֆեյս­բու­քյան դի­մա­տետ­րին տե­սա մատ­նա­չափ մի մանչ. իր հե­ծան­վի ան­վա­դողն էր բե­րել ա­ռաջ­նա­գիծ ու­ղար­կե­լու հա­մար՝ վս­տահ իր ՙվա­հան՚-ի պաշտ­պա­նու­նա­կու­թյան վրա։ Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի նա­հա­տակ հե­րոս Տիգ­րան Աբ­գա­րյա­նի եղ­բայ­րը՝ Ժո­րա Աբ­գա­րյա­նի ստեղ­ծած մար­տա­կան ջո­կա­տը վա­ղուց օգ­նում է ա­ռաջ­նագ­ծի զին­վոր­նե­րին ին­չով և ինչ­պես կա­րո­ղա­նում է։ Այս օ­րե­րին նրանք հա­րյուր­նե­րով ան­վա­դո­ղեր են հա­վա­քում ա­ռաջ­նագ­ծի հա­մար` փու­թա­լով ժամ ա­ռաջ կա­հա­վո­րել տղա­նե­րի դիր­քե­րը, իսկ լրագ­րո­ղի հարց­մա­նը՝ չի՞ վա­խե­նում թշ­նա­մուց, Ժո­րան հար­ցով է հա­կա­դար­ձում. ՙԻ՞ն­չից՚,  և իս­կույն էլ ուղ­ղում է իր հա­կա­հար­ցը` ՙու­՞մից՚։ Լսում ես Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ա­զա­տա­մար­տիկ-վե­տե­րան­նե­րի կոչ-դի­մում­նե­րը՝ հո­գիդ փա­ռա­վոր­վում է, ա­ռա­վել ևս, երբ նրանց սխ­րանք­նե­րին ծա­նոթ ես ՙա­ռա­ջին ձեռ­քից՚…

Երբ պաշ­տո­նա­կան աղ­բյուր­նե­րը տե­ղե­կաց­նում են, որ օգ­նու­թյան, հա­մալր­ման կա­րիք չկա, նրան­ցից շա­տերն ուղ­ղա­կի չեն դի­մա­նում ու մեկ­նում են Տա­վուշ, որ ան­ձամբ դաս տան ար­կա­ծախն­դիր ու հան­դուգն թշ­նա­մուն, ո­րը վա­ղուց դա­դա­րել է հա­կա­ռա­կորդ լի­նե­լուց… Թշ­նա­մի, ո­րը քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հում իր տե­ղը ո­րո­նե­լով, ինք­նադրսևոր­վել է այլ ազ­գե­րի /հատ­կա­պես ու մաս­նա­վո­րա­պես՝ ազ­գա­յին փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի/ հան­դեպ իր ընդ­գծ­ված ու ցցուն ա­տե­լու­թյամբ… Ու իր այդ ազ­գա­յին ՙար­ժա­նա­պատ­վու­թյան վկա­յա­գիր-այ­ցե­քար­տը՚ կրծ­քին սեղ­մած փոր­ձում է մո­լո­րեց­նել հա­մայն աշ­խար­հին։ Ստի ու կեղ­ծի­քի հետ սերտ դա­շինք կն­քած մեր, այս­պես կոչ­ված հարևան­նե­րը, գո­նե 88-ից այս կողմ էլ ի­րենց հա­մար հետևու­թյուն չա­րե­ցին, որ Փոքր Մհերն այլևս դուրս է ե­կել Ագ­ռա­վա­քա­րից, և Հա­յոց բարձ­րա­վան­դակ-բարձ­րա­բո­վան­դակ աշ­խար­հը լց­վել է Սաս­նա Ծռե­րով, և որ օր­վա մա­նուկն էլ ար­դեն Խա­չի ու Մա­ճի հետ միա­սին նաև Սուր բռ­նել է սո­վո­րում… ու Հա­յոց Մայ­րե­րի արթ­նու­թյան կան­չող ՙՕ­րօ­րո­ցա­յին՚-ը՝ ՙԶարթ­նիր լաո, մըռ­նիմ քը­զի՚, վտանգ­ված հայ­րե­նի­քի հա­մար այլևս հա­վեր­ժա­կան ազ­դա­կանչ է, և անհ­նար է լռեց­նել մի ժո­ղովր­դի, որն Ար­ցա­խա­մար­տով ազ­դա­րա­րեց Երկ­րին ու Էրգ­րին տեր կանգ­նե­լու աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան իղձն ու փա­փա­գը՝ հո­ղա­հա­վա­քի Մեծ Ճա­նա­պար­հին…իսկ թե ի՞նչ էր կա­տար­վում այս օ­րե­րին տա­վու­շյան թեժ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի տի­րույ­թում՝ բո­լորս ա­կա­նա­տես ե­ղանք… Ծանր, դժ­վար պա­հե­րին հողն ու եր­կի­րը չլ­քած­նե­րի շար­քե­րում չորս նա­հա­տակ­ներ էլ ա­վե­լա­ցան՝ Գա­րուշ, Սոս, Սմ­բատ, Գրի­շա… չորս տան սյուն ե­րե­րաց, չորս օ­ջա­խի լույս էլ մա­րեց, սա­կայն Ար­ծիվ-Տղեր­քը չըն­կր­կե­ցին, չվա­խե­ցան նենգ թշ­նա­մուց… Ու ար­դյուն­քում Ադր­բե­ջա­նի է­լի­տար հոր­ջորջ­վող ստո­րո­բա­ժա­նու­մը՝ ՙՅաշ­մա՚-ն, գլ­խո­վին ջախ­ջախ­վեց։ Սահ­մա­նին պինդ ու ան­սա­սան կանգ­նած 3-րդ բա­նա­կա­յին կոր­պու­սի զո­րացր­ման են­թա­կա ժամ­կե­տա­յին զին­ծա­ռա­յող­նե­րը, որ թվում է րո­պե ա­ռաջ տուն պի­տի փու­թա­յին, դի­մե­ցին վե­րա­դաս հրա­մա­նա­տա­րու­թյա­նը՝ եր­կա­րաձ­գել ի­րենց ծա­ռա­յու­թյան ժամ­կե­տը՝ մինչև լիա­կա­տար խա­ղա­ղու­թյան հաս­տա­տում…Դե ա­րի ու մի ա­սա. Փառքդ շատ, Տեր Աստ­ված, որ նման զա­վակ­ներ ես մեզ պարգևել, զա­վակ­ներ, ո­րոնք ի­րար հերթ չտա­լով ա­սում են, թե եր­կու տա­րի պատ­րաստ­վել են հենց այս օր­վան՝ որ ար­ժա­նի դաս տան թշ­նա­մուն, իսկ տնե­ցիք՝ կս­պա­սեն… Այդ նրանք՝ Երկ­րիս ար­ժա­նա­վոր զա­վակ­նե­րը, օ­րերս խո­ցե­ցին թշ­նա­մու ան­խո­ցե­լիի հա­մա­րում ու­նե­ցող զի­նա­տե­սա­կը, իսկ իր զա­վակ­նե­րով հպարտ հա­յու­թյու­նը աշ­խար­հի չորս ծի­րե­րում ժա­մեր անց միա­բան­վեց Ե­ռա­գույ­նի ներ­քո՝ հայ­կա­կան հյու­թեղ ծի­րա­նը դարձ­նե­լով հա­յու­թյան միաս­նու­թյան խոր­հր­դա­նիշ… Մեզ միա­ցան հա­րյու­րա­վոր այ­լազ­գի ու այ­լա­դա­վան բա­րի կամ­քի տեր մար­դիկ՝ սա­տա­րե­լու մեր ապ­րե­լու ի­րա­վուն­քը… Ա­հա այս­պես՝ Ազ­գո­վին, մեր հաղ­թա­նակ­նե­րով հա­կա­ռա­կոր­դին պար­տադ­րե­լու ենք խա­ղա­ղու­թյուն… Ու բո­լոր հրա­նոթ­նե­րը լռեց­վե­լու են ոչ միայն ար­հես­տա­վարժ­նե­րի դի­պուկ ու ար­հես­տա­վարժ կրա­կի կա­ռա­վա­րու­մով, այլև հա­վի­տյանս պա­պանձ­վե­լու են մեզ­նից յու­րա­քան­չյու­րի սի­րուց, հա­մե­րաշ­խու­թյու­նից ու միաս­նու­թյու­նից քա­ղած դա­սե­րով…
Հա­յի հո­գում նիր­հող Սաս­նա տան ծո­վա­յին խոր­հր­դա­նիշ ձին՝ Քուռ­կիկ Ջա­լա­լին, այլևս ծառս է ե­ղել, և վա՛­յը ե­կել-տա­րել է նրան, ով կփոր­ձի կանգ­նել նրա ճա­նա­պար­հին…