[ARM]     [RUS]     [ENG]

ԼՐԱ­ՑԱՎ ԱԿ­ՆԱ­ՅԻ Ա­ԶԱ­ՏԱԳՐ­ՄԱՆ 27-Ա­ՄՅԱ­ԿԸ

Ա­նա­հիտ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱՆ

 Ակ­նա­յի (Աղ­դամ) ա­զա­տագ­րումն այ­լընտ­րանք չու­ներ, քա­նի որ Ադր­բե­ջա­նի ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վար­ներն Աղ­դա­մը հա­մա­րում էին Ստե­փա­նա­կերտ ներ­խու­ժե­լու ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հը՝ Աս­կե­րա­նով։

Եվ պա­տա­հա­կան չէ, որ Ար­ցա­խի դեմ ա­ռա­ջին բա­ցա­հայտ նա­խա­հար­ձակ գոր­ծո­ղու­թյու­նը ձեռ­նարկ­վել է հենց Աղ­դա­մից՝ 1988թ. փետր­վա­րի 22-ին, երբ բազ­մա­հա­զա­րա­նոց ամ­բո­խը, ճա­նա­պար­հին ա­վե­րե­լով բո­լոր հայ­կա­կա­նը, փոր­ձում էր Աս­կե­րա­նով հաս­նել մայ­րա­քա­ղաք։ Ու հենց Աս­կե­րա­նի մա­տույց­նե­րում ար­ժա­նի հա­կա­հար­ված ստա­նա­լով՝ ետ քաշ­վեց, իսկ Աս­կե­րանն ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան տա­րեգ­րու­թյան մեջ մնաց որ­պես ա­նա­ռիկ դար­պաս-ամ­րոց։
Ար­ցա­խի տա­րեգ­րու­թյան մեջ բազ­մա­թիվ են օ­րի­նակ­նե­րը, երբ թշ­նա­մին բաց չէր թող­նում հար­մար ա­ռի­թը՝ Աղ­դա­մից Ար­ցա­խի խոր­քերն աս­պա­տա­կե­լու հա­մար։ 1918թ. սեպ­տեմ­բեր. Աղ­դա­մից թուր­քա­կան բա­նա­կը ներ­խու­ժեց Ար­ցախ և յու­րա­հա­տուկ բար­բա­րո­սու­թյամբ ա­վե­րեց Խա­չե­նի ու Վա­րան­դա­յի շր­ջան­նե­րի սահ­մա­նա­մերձ բնա­կա­վայ­րե­րը, ա­պա նաև` մտավ Շու­շի։ Իսկ 1920թ. մարտ-ապ­րիլ ա­միս­նե­րին մու­սա­վա­թա­կան Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րը և զին­ված խառ­նամ­բո­խը հենց Աղ­դա­մից Աս­կե­րա­նի վրա­յով ներ­խու­ժե­ցին Ար­ցախ` երկ­րա­մա­սի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի գե­րիշ­խա­նու­թյուն հաս­տա­տե­լու նպա­տա­կով։ Խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին թշ­նա­մին դար­ձյալ բաց չէր թող­նում հա­կա­հայ­կա­կա­նու­թյամբ ու ագ­րե­սի­վու­թյամբ ա­ռանձ­նա­նա­լու ա­ռի­թը …
Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի տա­րի­նե­րի ողջ ըն­թաց­քում ադր­բե­ջա­նա­կան զին­ված կազ­մա­վո­րում­ներն Աղ­դա­մից բազ­միցս փոր­ձե­ցին ճեղ­քել ԼՂՀ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի արևե­լյան բնագ­ծե­րը, բայց ա­մեն ան­գամ ար­ժա­նի հա­կա­հար­ված ստա­նա­լով՝ հետ շպրտ­վե­ցին։ Հնա­րա­վոր չէ ա­ռանց սոս­կու­մի հի­շել Աղ­դա­մում տե­ղա­կայ­ված կրա­կա­կե­տե­րից մեր խա­ղաղ բնա­կա­վայ­րե­րի հր­թի­ռա­կո­ծու­թյուն­նե­րը...
Դժ­վար է պատ­կե­րաց­նել, ինչ բախ­տի կար­ժա­նա­նա­յին Աղ­դա­մի հա­րա­կից տա­րածք­նե­րում բնա­կեց­ված մեր գյու­ղե­րը, այդ թվում՝ Աս­կե­րանն ու Ստե­փա­նա­կեր­տը, ե­թե չլի­ներ 1993 թվա­կա­նի հու­լի­սի 23-ը։ Հենց այդ օ­րը՝ ա­միս­ներ և օ­րեր ա­ռաջ ձեռ­նարկ­ված բազ­մա­թիվ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ան­դառ­նա­լի կո­րուստ­նե­րի և զր­կանք­նե­րի գնով ա­զա­տագր­վեց մեր պա­պե­նա­կան հո­ղը։
Աղ­դա­մի ա­զա­տագ­րու­մից ան­ցել է 27 տա­րի… Այ­սօր էլ մեր սահ­ման­նե­րը հան­գիստ չեն, սա­կայն հզոր և վճ­ռա­կան ենք ազ­գո­վի՝ մեր փա­ռա­պանծ բա­նա­կով, անձ­նու­րաց զա­վակ­նե­րով՝ պատ­րաստ կյան­քի գնով պաշտ­պա­նե­լու սր­բա­ցած հո­ղը։
Աս­կե­րա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա­շոտ Դա­դա­յա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, Աս­կե­րա­նի ու­ժա­յին կա­ռույց­նե­րի, հիմ­նարկ-ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներն ու ա­զա­տա­մար­տի վե­տե­րան­նե­րը հար­գան­քի տուրք մա­տու­ցե­ցին Աս­կե­րա­նի շր­ջա­նի զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող հու­շա­հա­մա­լի­րում, ա­պա այ­ցե­լե­ցին Տանկ հու­շա­հա­մա­լիր՝ հար­գան­քի և խո­նար­հու­մի տուրք մա­տու­ցե­լու Ակ­նա­յի ա­զա­տագր­ման հա­մար նա­հա­տակ­ված քա­ջոր­դի­նե­րի հի­շա­տա­կին։
Ող­ջու­նե­լով և շնոր­հա­վո­րե­լով ներ­կա­նե­րին նշա­նա­կա­լից օր­վա առ­թիվ՝ վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ա. Դա­դա­յա­նը նշեց, որ բո­լո­րիս պարտքն է հի­շել և հար­գել մեր անձ­նու­րաց տղա­նե­րի կա­տա­րած սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րը։ Նա հա­վաս­տիաց­րեց, որ մեր տղա­նե­րի կա­տա­րածն արժևոր­վել և արժևոր­վե­լու է, իսկ մեր ե­րի­տա­սարդ սերն­դին կտա­կե­լու ենք հզոր, զար­գա­ցած և կա­յուն Հայ­րե­նիք՝ որ­տեղ, ինչ­պես միշտ, մե­ծա­գույն ար­ժեք է լի­նե­լու ար­ցախ­ցին։
Աղ­դա­մի ա­զա­տագր­ման անհ­րա­ժեշ­տու­թյան, ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան մա­սին տե­ղե­կու­թյուն­ներ ներ­կա­յաց­րեց Աս­կե­րա­նի ՊԵ թան­գա­րա­նի տնօ­րեն Վի­գեն Գաբ­րիե­լյա­նը։

;

 

 

 

Last modified onՈւրբաթ, 24 Հուլիսի 2020 11:25