[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է, ԵԹԵ ՈՉ ՔՈ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԽԻՂՃ ԿԱՏԱՐՈՒՄ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 ՙԵ­թե զին­վո­րից սկ­սած մինչև նա­խա­րա­րը բո­լո­րան­վեր ի­րենց գործն ա­նեն, ա­պա մեր բո­լոր ձեռ­նար­կում­նե­րը հաղթանակով կպ­սակ­վեն։ Հայ­րե­նա­սի­րու­թյու­նը ոչ այլ ինչ է, ե­թե ոչ քեզ վրա դր­ված պար­տա­կա­նու­թյուն­նե­րի բա­րեխղ­ճո­րեն կա­տա­րում՚:

Ա­շոտ Ղու­լյան (Բե­կոր)

Օ­գոս­տո­սի 24-ը Ստե­փա­նա­կեր­տի ա­ռա­ջին վաշ­տի հրա­մա­նա­տար, ՙԱր­ցա­խի հե­րոս՚, ՙՄար­տա­կան խաչ՚ ա­ռա­ջին աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր Ա­շոտ Ղու­լյա­նի (Բե­կո­րի) հի­շա­տա­կի օրն է։ Հե­րո­սի նա­հա­տա­կու­թյան 28-րդ տա­րե­լի­ցի կա­պակ­ցու­թյամբ նրա ա­նու­նը կրող պու­րա­կում կա­յա­ցել է հի­շա­տա­կի ա­րա­րո­ղու­թյուն։ Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, Բե­կո­րի այ­րին՝ Նել­լի Ղու­լյա­նը, որ­դի­նե­րը, հա­րա­զատ­ներ, ԱԺ պատ­գա­մա­վոր­ներ, Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նը, Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան նա­խա­գահ Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը, կու­սակ­ցա­կան ու մար­տա­կան ըն­կեր­ներ, դպ­րո­ցա­կան­ներ, զին­վո­րա­կան­ներ։ Ներ­կա­նե­րը նախ ծա­ղիկ­ներ են խո­նար­հել Ա.Ղու­լյա­նի հու­շա­կո­թո­ղի պատ­վան­դա­նին ու հար­գան­քի տուրք մա­տու­ցել նրա հի­շա­տա­կին։
ԱՀ ՌԵՍԶ նա­խա­րա­րու­թյան ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մա­կարգ­ման բաժ­նի պետ Դա­վիթ Օ­հան­ջա­նյա­նը, ներ­կա­յաց­նե­լով Ա­շոտ Ղու­լյան-Բե­կո­րի-ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի գործ­չի կեր­պարն ու մար­տա­կան ու­ղին, նշել է, որ Բե­կո­րի հրա­մա­նա­տա­րա­կան տա­ղանդն ա­ռան­ձա­կի փայ­լեց 1992 թվա­կա­նին՝ Շու­շիի ա­զա­տագր­ման ռազ­մա­գոր­ծո­ղու­թյան ժա­մա­նակ, երբ նրա հրա­մա­նա­տա­րու­թյամբ գոր­ծող վաշտն ա­ռա­ջի­նը մտավ Հա­յոց բեր­դա­քա­ղաք։ Նույն տա­րում` օ­գոս­տո­սի 24-ին, Ա­շոտ Ղու­լյա­նը հե­րո­սա­բար զոհ­վեց Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Դրմ­բոն գյու­ղի ա­զա­տագր­ման մար­տե­րում։

Բե­կո­րի գա­ղա­փա­րա­կից ու զի­նա­կից ըն­կեր, Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի մաս­նա­կից Ա­շոտ Սարգ­սյանն անդ­րա­դար­ձավ ա­ռա­ջին վաշ­տի կազ­մա­վոր­ման նա­խա­պատ­մու­թյա­նը, Ա. Ղու­լյա­նի՝ հրա­մա­նա­տար-հայ­րե­նա­սեր քա­ղա­քա­ցու և ռազ­մա­կան գործ­չի կեր­պա­րին։ Նրա խոս­քով` Բե­կո­րը դեռևս Ար­ցա­խյան շարժ­ման տա­րի­նե­րին, քա­ղա­քա­կան պայ­քա­րի փո­խա­րեն, հա­մա­խոհ ըն­կեր­նե­րի հետ լծ­վել էր զենք հայ­թայ­թե­լու գոր­ծին։ Ի սկզ­բա­նե նա հա­մոզ­ված էր, որ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման հա­ջո­ղու­թյու­նը միայն զին­ված պայ­քա­րով է սր­բագր­վում։ Այդ նպա­տա­կով 1989-ին մեկ­նում է Երևան, որ­տեղ մի խումբ հա­մա­խոհ­նե­րի հետ ինք­նա­շեն զեն­քեր էին պատ­րաս­տում և ու­ղար­կում Ար­ցախ։ Այ­նու­հետև, Ստե­փա­նա­կեր­տի ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով կազմ­ավորվում է 1-ին վաշ­տը, ո­րի կազ­մում ընդգրկվում են Աֆ­ղանս­տա­նի պա­տե­րազ­մի մաս­նա­կից­ներ։ Այդ տա­րի­նե­րին Ար­ցա­խի բո­լոր մար­տա­կան խմ­բե­րի հա­մա­կար­գող, այ­նու­հետև նաև ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի ա­ռա­ջին հրա­մա­նա­տար Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նի ա­ռա­ջար­կու­թյամբ, 1-ին վաշ­տի հրա­մա­նա­տա­րու­թյունը ստանձ­նում է Ա­շոտ Ղու­լյա­նը։
ՙՄենք պետք է դի­մենք ՀՀ և ԱՀ նա­խա­գահ­նե­րին Ա­շոտ Ղու­լյա­նին ՀՀ ազ­գա­յին հե­րո­սի կո­չում շնոր­հե­լու հա­մար՚,-եզ­րա­փա­կե­լով խոսքն ա­սել է Ա. Սարգ­սյա­նը։
ՙՆա հայ ժո­ղովր­դի ա­պա­գա` ա­զատ, ան­կախ և միա­ցյալ Հա­յաս­տան ու­նե­նա­լու հիմ­քե­րը ստեղ­ծող­նե­րից էր՚,- Հայ Հե­ղա­փո­խա­կան Դաշ­նակ­ցու­թյան կող­մից ներ­կա­յաց­րած իր խոս­քում ա­սաց պատ­մա­բան Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը՝ նշե­լով, որ Հա­յոց պատ­մու­թյան ցան­կա­ցած ժա­մա­նա­կաշր­ջա­նում ծն­վում են հե­րոս­ներ, ով­քեր ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ու պայ­քա­րի ըն­թաց­քում կա­րո­ղա­նում են կեր­տել մեր նո­րա­գույն պատ­մու­թյունն ու պե­տա­կա­նու­թյու­նը։ Այդ գե­նե­տիկ կո­դը կրող­նե­րից էր Ա­շոտ Ղու­լյա­նը։ Ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան գոր­ծիչ, ում տես­լա­կանն ամ­բող­ջա­կան հայ­րե­նի­քի ա­զա­տագ­րումն էր։ Լրագ­րող­նե­րի հետ ճե­պազ­րույ­ցում Բե­կո­րի կի­նը՝ Նել­լի Ղու­լյա­նը նշել է, որ ա­մու­սի­նը բա­զում ե­րա­զան­քեր ու­ներ։ Նրա մե­ծա­գույն նպա­տակն Արևմտյան Հա­յաս­տա­նի ա­զա­տագ­րումն էր ու հա­յա­շունչ տես­նե­լը։
ՙՄեր թոռ­նե­րից եր­կուսն Ա­շոտ պա­պի ա­նունն են կրում և կշա­րու­նա­կեն ի­րենց պա­պի կի­սատ գոր­ծը՚,- հա­մոզ­ված է հե­րո­սի այ­րին։
ԼՂՀ ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի ա­ռա­ջին հրա­մա­նա­տար Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նի խոս­քով՝ մար­տա­կան ըն­կե­րոջ՝ Բե­կո­րի մա­սին հի­շո­ղու­թյուն­նե­րը մշ­տա­վառ են։ ՙՆրան ա­մեն օր եմ հի­շում։ Ա­շոտն ինձ հա­րա­զատ մարդ էր։ Հա­մոզ­ված եմ, որ Ա­շո­տի և մեր մյուս նվի­րյալ­նե­րի պատ­գա­մած գա­ղա­փար­նե­րը կրող­նե­րը մե­զա­նում շատ են։ Ա­շոտ Ղու­լյանն աշ­խար­հում անկ­րկ­նե­լի հայ զին­վո­րի հզոր գե­նի ժա­ռան­գորդն ու հա­վա­քա­կան կեր­պարն է՚,-ա­սաց Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նը։
Ար­ցա­խի հե­րո­սի հի­շա­տա­կի օր­վան նվիր­ված ա­րա­րո­ղու­թյունն ու­ղեկց­վել է նաև Ա­շոտ Ղու­լյա­նի ա­նու­նը կրող դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րի ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան երգ ու աս­մուն­քով։

 

 

 

Last modified onԵրեքշաբթի, 25 Օգոստոսի 2020 09:28