[ARM]     [RUS]     [ENG]

ԴՈՒՔ ԵՔ ԱՅՍ ԵՐԿ­ՐԻ Ա­ՂԸ...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Քա­նի դար ու դա­րեր, ե­թե հա­յի օ­ջա­խում ա­րու զա­վակ է ծն­վել, յոթ օր, յոթ գի­շեր քեֆ-ու­րա­խու­թյուն են ա­րել ու փառք տվել Աստ­ծուն ոչ միայն նրա հա­մար, որ ի­րենց օ­ջա­խի ծու­խը վեր հա­նող կլի­նի, որ տան սյու­նե­րը ա­մուր կլի­նեն, այլև Երկ­րին Զին­վոր կտան ու կապ­րեն բաց ճա­կա­տով ու հան­գիստ խղ­ճով... Եվ մաղ­թան­քը՝ ՙՅո­թը որ­դով սե­ղան նս­տեք՚, այ­սօր էլ նույն ի­մաստն ու հն­չո­ղու­թյունն ու­նի։

...1991 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 2-ին հռ­չա­կե­լով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը՝ Ազ­գո­վի քաջ գի­տակ­ցում էինք ընտ­րած մա­քա­ռում­նե­րով լի ճա­նա­պար­հի ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը... Նույն թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 10-ին տե­ղի ու­նե­ցավ հան­րաք­վե, ո­րը հաս­տա­տեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ան­կա­խու­թյու­նը։ Այդ օ­րը ԼՂՀ բնակ­չու­թյան 80 տո­կո­սը մաս­նակ­ցեց հան­րաք­վեին, ո­րոնց 99 տո­կո­սից ա­վե­լին քվեար­կեց ան­կա­խու­թյան օգ­տին... Ա­յո, մեկ բռունցք դար­ձած գի­տակ­ցու­մով ընտ­րե­ցինք դե­պի Ան­կա­խու­թյուն տա­նող միակ, դժ­վա­րին ու տա­տաս­կոտ ճա­նա­պար­հը... Ըն­կր­կելն հա­վա­սա­րա­զոր էր ոչ միայն ոչն­չաց­ման, այլև ՝ ինք­նաոչն­չաց­ման, իսկ ա­ռաջ ըն­թա­նալն ու վերջ­նան­պա­տա­կին հաս­նե­լը՝ մեծ զո­հեր ու զո­հո­ղու­թյուն­ներ էին պա­հան­ջում։ Մենք գի­տակ­ցա­բար ընտ­րե­ցինք դժ­վա­րը... Ու Ազ­գը դի­մա­կա­յեց, դի­մա­կա­յեց` հա­յու­թյան բո­լոր թևե­րով, դի­մա­կա­յեց պրկ­ված նյար­դե­րով, ա­մուր սեղմ­ված բռունց-ա­տամ­նե­րով, ու­ժե­րի ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի ողջ պո­տեն­ցիա­լը զո­րա­շար­ժի են­թար­կե­լով... Ար­դյուն­քում՝ այ­սօր ու­նենք 29-ա­մյա ան­ցած ճա­նա­պարհ՝ լի հաղ­թա­նակ­նե­րով ու, ցա­վոք, նաև՝ պար­տու­թյուն­նե­րով, վե­րելք-վայ­րեջք­նե­րով ու ան­նա­խա­դեպ հաղ­թա­նակ­նե­րով։ Ու­նենք Պաշտ­պա­նու­թյան բա­նակ, որ գի­շեր ու տիվ հս­կում է մեր Ան­կա­խու­թյան սահ­ման­նե­րը, որ հա­կա­ռա­կոր­դին պար­տադ­րում է խա­ղա­ղու­թյուն` ա­մեն օր ու ա­մեն ժամ նրա նենգ թա­թը ետ շպր­տե­լով սր­բազ­նա­գույն մեր հո­ղե­րից, մեր ինք­նու­թյան վկա­յա­գիր դա­րա­կերտ Խաչ­քա­րե­րը ջար­դել-վե­րաց­նե­լու նրա չար մո­լուցք-նկր­տում­նե­րից...

29-ա­մյա Ան­կա­խու­թյան ճա­նա­պար­հի նվի­րյալ­նե­րը բազ­մա­թիվ են, նրան­ցից շա­տերն այ­սօր մեր եր­թից ան­մասն են, մեր շար­քե­րից՝ բա­ցա­կա, սա­կայն ի­րենց ան­վերջ-հա­վերժ ներ­կա­յու­թյամբ հա­մա­քայլ ու ան­պա­կաս Ար­ցա­խիս եր­թից... Դառ­նանք ու խոս­տո­վա­նենք, որ մեր մեծ, ան­կա­սե­լի եր­թից մի քայլ ա­ռաջ է Հայ Զո­րա­կա­նը, և այդ նրանց նվիր­վա­ծու­թյան շնոր­հիվ է, որ թի­կուն­քում մեր քայ­լե­րը մղո­նա­նոց են, վս­տահ են ու ան­կաշ­կանդ... Մեր երթն ան­կա­սե­լի ու մեր ե­րա­զանք­ներն այլևս ՙծաղ­կած փշա­լա­րեր՚ չեն։ Այդ նրանք են ա­մեն Աստ­ծո օր կտ­րում հա­կա­ռա­կոր­դի ռազ­մա­տենչ հռե­տո­րա­բա­նու­թյան լե­զուն, ՙփշ­րում՚ նրա ռազ­մա­կան նո­րա­գույն տեխ­նի­կա­յի ՙոտ­քերն ու ձեռ­քե­րը՚։ Ժո­ղովր­դա­կան ի­մաս­տու­թյունն ա­սում է. ՙՍուր բարձ­րաց­նո­ղը՝ սրից էլ կընկ­նի՚... Նրանք ա­մեն ան­գամ ընկ­նում ու կր­կին բարձ­րա­նում են՝ հե­քիա­թի յոթ­գլ­խա­նի հրե­շի նման, բուս­նում-հառ­նում են ՙինք­նավս­տահ՚ սա­տա­նա­յի կեր­պա­րան­քով։ Այն սա­տա­նա­յի, ո­րը 32 տա­րի ա­ռաջ, 1988թ. փետր­վա­րի 27-ին մեր խա­ղաղ ցույ­ցե­րին ի տրի­տուր մո­գո­նեց չա­րա­գու­շակ սում­գա­յի­թյան ե­ղեռ­նը։ Մի փոքր անց ի­րենց ի­րա­կան դեմ­քը ցույց տվե­ցին Գան­ձա­կում՝ 1990թ., այդ նրանք տա­րեց­նե­րի տանն ա­պաս­տա­նած 12 ծե­րե­րի մաս­նա­տե­ցին ու գցե­ցին Գան­ձա­կի մա­տույց­նե­րում։ Չմո­ռա­նանք նրանց ան­մարդ­կա­յին հրե­շա­գոր­ծու­թյուն­նե­րը 30 տա­րի ա­ռաջ՝ 1990թ. հուն­վա­րի 13-ին Բաք­վում... Այդ պո­տեն­ցիալ հան­ցա­գործ­նե­րը 16 տա­րի ա­ռաջ 2004 թվա­կա­նի փետր­վա­րի 19-ին Բու­դա­պեշ­տում այս ան­գամ Ռա­միլ Սա­ֆա­րո­վի ձե­ռամբ կաց­նի 16 հար­վա­ծով սպա­նե­ցին խա­ղաղ քնած Գուր­գեն Մար­գա­րյա­նին։ Ա­մեն տա­րի նրանք մի նոր ար­կա­ծախ­նդ­րու­թյուն էին մո­գո­նում՝ ընկ­նում ի­րենց իսկ սար­քած թա­կար­դը, սա­կայն խել­քի չէին գա­լիս... 2014 թվա­կա­նին դի­վեր­սիա­յի ար­դյուն­քում քա­ջա­բար ըն­կավ սեր­ժանտ Ար­մեն Հով­հան­նի­սյա­նը, նույն տար­վա օ­գոս­տո­սին նրանք ի­րենց ու­ժե­րը փոր­ձե­ցին Մար­տա­կեր­տի ուղ­ղու­թյամբ, իսկ նո­յեմ­բե­րի 12-ին, սահ­մա­նի արևե­լյան հատ­վա­ծի օ­դա­յին տա­րած­քում ու­սում­նա­վար­ժա­կան թռիչ­քի ժա­մա­նակ ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի կող­մից խոց­վեց ՄԻ-24 ուղ­ղա­թի­ռը։ Թշ­նա­մու քթի տա­կից զոհ­ված օ­դա­չու­նե­րի դիակ­նե­րը հան­վե­ցին մի քա­նի ժամ­վա ըն­թաց­քում ու այն­պի­սի ար­հես­տա­վար­ժու­թյամբ, որ աչ­քե­րը չորս ա­րած հա­կա­ռա­կորդն այդ­պես էլ չհաս­կա­ցավ, թե դա ինչ­պես տե­ղի ու­նե­ցավ... Դեպ­քը ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րը գնա­հա­տե­ցին ան­նա­խա­դեպ։
Ա­յո, մեր ո­խե­րիմ ՙբա­րե­կա­մը՚ միշտ նա­խա­հար­ձակ է ե­ղել ու միշտ էլ ար­ժա­նի պա­տիժ ստա­ցել, այդ­պես ե­ղավ և 4 տա­րի ա­ռաջ՝ 2016 թ. ապ­րի­լի 2-ին՝ ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ... Այս շար­քը կա­րող ենք եր­կար շա­րու­նա­կել և շա­րու­նա­կե­լու ենք, քա­նի դեռ մեր հա­կա­ռա­կորդն ու ոչ բա­րով հարևա­նը ՙքա­ղա­քա­կիրթ՚ թուրքն է, նույն ին­քը՝ ի­րեն ադր­բե­ջան­ցի հոր­ջոր­ջո­ղը... Այս տար­վա հու­լի­սի 12-ին Տա­վու­շի մար­զում կր­կին հե­րո­սա­նա­լու փորձ ա­րեց ու կր­կին խայ­տա­ռակ պար­տու­թյուն կրեց։ Հետևե­լով նրանց մե­դիա դաշ­տին` այդ­պես էլ չհան­դի­պե­ցինք նրանց կող­մից գեթ մի դա­տա­պար­տող խոսք, ա­վե­լին՝ Մոսկ­վա­յում և մյուս քա­ղաք­նե­րում տե­ղի ու­նե­ցա­ծը խրա­խուս­վում էր ու հա­յե­րին սպա­նե­լու կո­չեր էին հն­չում... Ի հե­ճուկս վայ­րագ­նե­րի կո­չե­րի` հա­յե­րը, ծի­րա­նա­տոն /ծի­րա­նա­փար­թի/ կազ­մա­կեր­պե­լով, հա­մախ­մբ­վե­ցին` վերս­տին ցույց տա­լով, որ ան­շեղ է ոչ միայն հա­յի զար­կը, այլև ան­պարտ է ո­գին նրա։
...Ան­կա­խու­թյան 29-ա­մյա ըն­թաց­քի մեջ մեր գործն ար­դար էր, ու ա­մեն ան­գամ մեր դեմ սուր բարձ­րաց­նե­լով նրանք ծն­կում, ընկ­նում ու կոր­ծան­վում էին Ան­կա­խու­թյան սերն­դի սրից, սե­րունդ, որ հայ­րե­րի կեր­տած ան­նա­խա­դեպ հաղ­թա­նակ­նե­րի տերն է ...Սե­րունդ, որ ճա­շա­կել է պա­տե­րազ­մա­կան ար­հա­վիրք­նե­րի ողջ ՙԳող­գո­թան՚, որ­բու­թյան դառ­նու­թյուն­ներն ու հաղ­թա­նակ­նե­րի բերկ­րան­քը... Սե­րունդ, որ աղն է Երկ­րի, սե­րունդ, որ հաղ­թում է յու­րա­քան­չյուր օր ու ժամ, հաղ­թում վերս­տին ու ա­մեն ան­գամ նո­րո­վի հռ­չա­կում է իր երկ­րի Ան­կա­խու­թյու­նը՝ կե­նաց նա­րոտ­նե­րից հյու­սե­լով իր փր­կու­թյու­նը, իր ա­պա­գան ու Ե­րա­զանք­նե­րի Հայ­րե­նի­քը։

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 31 Օգոստոսի 2020 11:42