Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԲՈ­ԼՈՐ ԽՆ­ԴԻՐ­ՆԵ­ՐԸ ԼՈՒ­ԾԵ­ԼԻ ԵՆ, Ե­ԹԵ ՈՒ­ՆԵ­ՆԱՆՔ ԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԳԱ­ՂԱ­ՓԱ­ՐԱ­ԽՈ­ՍՈՒ­ԹՅԱՆ ԾՐԱ­ԳԻՐ

էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Սեպտեմբերի 2-ին կն­շենք ՙԼՂՀ հռ­չակ­ման մա­սին՚ հռ­չա­կագ­րի 29-ա­մյա­կը: Հա­մոզ­ված ենք՝ շա­տե­րի մոտ է հարց ծա­գում, թե ինչ­պե՞ս ՙՄիա­ցում՚ գա­ղա­փա­րը փո­խա­կերպ­վեց ան­կախ հան­րա­պե­տու­թյուն ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րով: Պար­զա­բան­ման հա­մար զրույ­ցի հրա­վի­րե­ցինք Ար­ցա­խյան շարժ­ման ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից մե­կին՝ ԼՂՀ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի ա­ռա­ջին հրա­մա­նա­տար Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նին:

-Պա­րոն Կա­րա­պե­տյան, Շար­ժու­մը սկս­վեց Միաց­ման գա­ղա­փա­րով, որն ար­ձա­գանք գտավ ողջ հա­յու­թյան մեջ: Ա­կա­նա­տես ե­ղանք մի բռունցք դար­ձած հայ ժո­ղովր­դի, ո­րի պայ­քա­րի շնոր­հիվ 1989թ. դեկ­տեմ­բե­րի 1-ին ըն­դուն­վեց Հայ­կա­կան ԽՍՀ-ի և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի վե­րա­միա­վոր­ման մա­սին ո­րո­շու­մը: Ին­չո՞ւ այն կյան­քի չկոչ­վեց և հա­կա­ռա­կը՝ փո­խա­կերպ­վեց ան­կախ հան­րա­պե­տու­թյուն ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րով:
-Այդ ո­րո­շու­մը ժո­ղովր­դի ճնշ­ման տակ ըն­դուն­վեց, բայց հե­տո իշ­խա­նու­թյան ե­կավ ՀՀՇ-ն՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, ո­րը տար­բեր պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով հետ կանգ­նեց այդ ո­րոշ­ման ի­րա­գոր­ծու­մից: Մեզ էլ փոր­ձե­ցին հա­մո­զել, որ միաց­ման ճա­նա­պար­հը հղի է վտանգ­նե­րով, ա­վե­լի ճիշտ է գնալ ան­կախ հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման ճա­նա­պար­հով, հե­տո միայն՝ հար­մար պա­հին միաց­ման ո­րո­շում ըն­դու­նել: Մաս­նա­վո­րա­պես, ա­ռաջ էր քաշ­վում այն փաս­տար­կը, որ օ­գոս­տո­սի 30-ին Բա­քուն ըն­դու­նեց ան­կա­խու­թյան վե­րա­կան­գն­ման մա­սին հռ­չա­կա­գիր, ո­րով հրա­ժար­վում էր Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի ի­րա­վա­հա­ջոր­դը լի­նե­լուց, ին­չը նշա­նա­կում էր, որ նրա կազ­մում չէր նե­րառ­վե­լու Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, ուս­տի անհ­րա­ժեշտ էր շտա­պել և ձեռ­քից բաց չթող­նել պատ­մա­կան պա­հը: 1991թ. սեպ­տեմ­բե­րի 2-ին Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի ու­նե­ցավ ժո­ղովր­դա­կան պատ­գա­մա­վոր­նե­րի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի մար­զա­յին և Շա­հու­մյա­նի շր­ջա­նա­յին խոր­հուրդ­նե­րի հա­մա­տեղ նս­տաշր­ջան, որ­տեղ և ըն­դուն­վեց Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան հռ­չակ­ման մա­սին ո­րո­շու­մը: Դրա­նով մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­վեց ի­րա­վա­կան տե­սա­կե­տից ան­խո­ցե­լի և ա­ռար­կու­թյուն չըն­դու­նող ՙան­կա­խու­թյան հայտ՚: Այդ հայ­տի գլ­խա­վոր ի­րա­վա­կան փաս­տարկն այն էր, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյու­նը հռ­չակ­վում է այն­պի­սի տա­րածք­նե­րում, ո­րոնց հետ Ադր­բե­ջա­նա­կան Հան­րա­պե­տու­թյունն ի­րա­վա­կան և պատ­մա­կան որևէ առն­չու­թյուն չու­նի:
-Այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րից ել­նե­լով, ինչ­պե՞ս եք տես­նում միաց­ման գա­ղա­փա­րի ի­րա­կա­նա­ցու­մը:
-Երբ մեր հան­րա­պե­տու­թյուն­նե­րի հա­սա­րա­կու­թյու­նը պատ­րաստ կլի­նի միաց­ման, այն տե­ղի կու­նե­նա՝ ան­կախ իշ­խա­նու­թյուն­նե­րի կամ­քից, ինչ­պես ե­ղավ 1988-ին: Աս­վում է՝ ՙՁայն բազ­մաց, Ձայն Աստ­ծո՚:
-Ի՞նչ եք մտա­ծում, եր­կա՞ր կտևի այս վի­ճա­կը:
-Աշ­խար­հի ու­ժա­յին կենտ­րոն­նե­րը տար­բեր խա­ղեր են խա­ղում, և հնա­րա­վոր է՝ բա­րեն­պաստ պայ­ման­ներ ստեղծ­վեն միաց­ման գա­ղա­փա­րի հա­մար: Բայց մենք պետք է միշտ պատ­րաստ լի­նենք ի­րա­կա­նաց­նե­լու մեր իղ­ձե­րը, ին­չի հա­մար տես­լա­կան է պետք, հա­մա­պա­տաս­խան գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն և ըմ­բռ­նում, որ ոչ ոք քո փո­խա­րեն չի ա­նե­լու անհ­րա­ժեշտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: Մեր պատ­մու­թյան մեջ շատ են ե­ղել նման դեպ­քեր, երբ պատ­րաստ չէինք ա­նել ա­ռա­վե­լա­գույն գոր­ծո­ղու­թյուն­ներ, և տա­նուլ ենք տվել: Պատ­մու­թյու­նը, բնու­թյու­նը զար­գա­նում են շր­ջապ­տույտ­նե­րով /ցիկ­լով/: Եվ կր­կին կկանգ­նենք մեր իղ­ձե­րի պատ­մա­կան հնա­րա­վո­րու­թյան ի­րա­գործ­ման առջև. ե­թե պատ­րաստ լի­նենք հո­գե­պես, մտ­քով: Պետք է դա­սեր քա­ղենք մեր պատ­մու­թյու­նից:
-Այ­սօր ին­չո՞վ է զբաղ­ված Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նը:
-Եր­բեք հան­գիստ չեմ նս­տել, միշտ փոր­ձել եմ ար­թուն պա­հել հա­սա­րա­կու­թյան միտ­քը մեր կեն­սա­կան հար­ցե­րի վրա՝ ստեղ­ծե­լով հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ ներգ­րա­վե­լով ե­րի­տա­սար­դու­թյա­նը: Այժմ նա­խա­ձեռ­նող խմ­բի հետ ստեղ­ծում ենք կազ­մա­կեր­պու­թյուն, ո­րը կն­պաս­տի աշ­խար­հա­զո­րի կա­յաց­մա­նը, այ­սինքն՝ բա­նա­կի հզո­րաց­մա­նը: Դա բա­նա­կի նոր կազ­մա­վոր­ման ձև է, որն աշ­խար­հում ճա­նաչ­ված է ազգ-բա­նակ հաս­կա­ցո­ղու­թյամբ, այ­սինքն՝ ազ­գը պետք է միշտ պատ­րաստ լի­նի բա­նա­կի հա­մալր­մա­նը, ինչ­պես Շվեյ­ցա­րիա­յում, Իս­րա­յե­լում, Նոր­վե­գիա­յում: Կա­րե­լի է ձևա­կեր­պել այս­պես՝ ամ­բողջ ազ­գը մաս­նակ­ցում է բա­նա­կա­շի­նու­թյա­նը: Ու­րա­խու­թյամբ նշեմ, որ հա­սա­րա­կու­թյան մեջ, հատ­կա­պես՝ 2016-ից հե­տո, կա աշ­խար­հա­զո­րի ստեղծ­ման հաս­կա­ցո­ղու­թյուն ու պա­հանջ: Բա­վա­կա­նին թվով ե­րի­տա­սարդ­ներ են ներգ­րավ­վե­լու ցան­կու­թյուն հայտ­նել, ին­չը գա­ղա­փա­րը կյան­քի կո­չե­լու ե­րաշ­խիքն է:
-Տե­ղե­կաց­ված ենք, որ ՙՀայ ըն­տա­նիք՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունն եք ղե­կա­վա­րում: Ո­րո՞նք են մար­տահ­րա­վեր­նե­րը:
-Տար­բեր ու­ժե­րի կող­մից ա­մեն ինչ ար­վում է, որ­պես­զի հայ ա­վան­դա­կան ըն­տա­նի­քը թու­լա­նա, ին­չը նշա­նա­կում է հենց պե­տու­թյան թու­լա­ցում: Դա­րե­րով« չու­նե­նա­լով պե­տա­կա­նու­թյուն« ազ­գը գո­յատևել է շնոր­հիվ ա­մուր ըն­տա­նի­քի, ա­մուր բա­րե­կա­մա­կան կա­պե­րի, բա­րյա­ցա­կամ հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա, ո­րոնք այ­սօր նվազ­ման մի­տում ու­նեն: Անհ­րա­ժեշտ է ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ծրա­գիր, ո­րի հա­մա­տեքս­տում շատ հար­ցեր կլուծ­վեն. կր­թու­թյան, բա­նա­կա­շի­նու­թյան և այլն, այդ թվում՝ նաև՝ նշ­ված խն­դի­րը: