[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԾ ՀԱՅ­ՐԵ­ՆԱ­ԿԱ­ՆԻ ՎԵՐ­ՋԻՆ ՎԿԱՆ

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

 Մե­լիք պա­պը 96 տա­րե­կան է։ Հա­սուն տա­րի­նե­րի բե­ռի տակ կք­ված՝ իր ծե­րու­թյունն է ապ­րում, ծանր ծե­րու­թյու­նը՝ ոչ պա­կաս ծանր ման­կու­թյան, պա­տա­նե­կու­թյան, պա­տե­րազ­մա­կան տա­րի­նե­րով հա­մեմ­ված ե­րի­տա­սար­դու­թյան, հայ­րե­նի գյու­ղին ու երկ­րին, հա­րա­զատ ժո­ղովր­դին ու­նե­ցած իր նվիր­վա­ծու­թյան է­ջե­րի հի­շո­ղու­թյուն­նե­րով, շր­ջա­պատ­ված դուստ­րե­րի, թոռ­նե­րի ու ծոռ­նե­րի սի­րով և հո­գա­տա­րու­թյամբ։ Նրա հի­շո­ղու­թյուն­նե­րը թարմ են ու անս­պառ։ Ար­դեն կորց­րած տե­սո­ղու­թյունն ու լսո­ղու­թյունն ի­րենց լուրջ զգաց­նել են տա­լիս, մեկ էլ՝ վտիտ, բայց ըմ­բոստ սիր­տը, որ դի­մա­ցել է հա­զար ու մի հար­վա­ծի, սի­րե­լի կնոջ և որ­դու կորս­տի ցա­վին ու իր մեջ ամ­փո­փել սե­փա­կան և այ­լոց դար­դե­րը։

Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մին Մե­լիք պա­պը մաս­նակ­ցել է 17 տա­րե­կա­նում, երբ պա­տա­նի էր, բայց ար­դեն հասց­րել էր ճա­կա­տագ­րի դա­ժա­նու­թյանն ա­ռե­րես­վել։ Կող­քին հայր ու մայր չու­ներ, ման­կա­տանն էր մե­ծա­նում՝ ի­րե­նից տա­րի­քով փոքր եղ­բոր ու քրոջ հետ։ Ա­սում է. ՙՄե­ջի դու­թը ես էի՚։ Մի ա­ռան­ձին հե­տաք­րք­րու­թյամբ Չա­պաևի մա­սին էր կար­դում, ո­րը նրան ուժ և մեծ հա­մար­ձա­կու­թյուն էր տա­լիս։ Բայց ման­կա­տան պա­տե­րը շատ ճն­շող էին, ու ա­նընդ­հատ մտա­ծում էր՝ հնար ճա­րել, ե­րե­խա­նե­րին առ­նել ու փախ­չել այդ­տե­ղից։ Ար­դեն Մեծ հայ­րե­նա­կա­նի սկզ­բին ո­րո­շեց ան­պայ­ման մեկ­նել ռազ­մա­ճա­կատ։ Բայց եղ­բոր ու քրոջ հա­մար շատ ան­հան­գիստ էր։ Գտավ ել­քը. ե­րե­խա­նե­րին թո­ղեց մո­րաք­րոջ տա­նը։ Մտա­ծեց. ՙԿգամ՝ կգամ, չեմ գա՝ գի­տեմ, որ ե­րե­խա­նե­րը տեր ու­նեն, մոր­քուրն իր ե­րե­խա­նե­րի հետ նրանց էլ կպա­հի՚։ Սկզ­բում Կրաս­նո­դա­րի երկ­րա­մա­սի Մոզ­դոկ քա­ղա­քում էր, որ­տեղ և ա­ռա­ջին ան­գամ վի­րա­վոր­վեց, բայց շա­րու­նա­կեց իր կռի­վը։ ՙ807 ստ­րել­կո­վըյ պոլկ, հե­տո՝ Ուկ­րաի­նա։ Կիևում հան­դի­պե­ցի հաղ­թա­նա­կին, հետ­դարձ՝ նո­րից Կրաս­նո­դար, հե­տո` Շու­շի։ Հրա­ձիգ էի... ՚,- դժ­վա­րու­թյամբ, բայց մեկ-մեկ վեր­հի­շում է պապն ու ծանր հո­գոց­ներ հա­նում յու­րա­քան­չյուր վեր­հու­շի հետ. հաս­կա­նում էի՝ ծանր է ա­մեն դր­վագ։
-Պա­պի, դու գի­տակ­ցու՞մ էիր, թե ուր ես գնում, երբ մար­տա­դաշտ էիր մեկ­նում։
Թո­ռան հար­ցին զայ­րա­ցած պա­տաս­խա­նում է.
-Բա ի­հար­կե, զո­րա­կոչ էր, շատ լավ գի­տեինք՝ ուր ենք գնում, 24, 23, 22 թվա­կան­նե­րը սաղ հա­վա­քել են ու տա­րել։ Գնում էինք մեր սո­վե­տա­կան հայ­րե­նի­քը պաշտ­պա­նե­լու։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ այլ մո­տե­ցում էր, այս­տեղ փոխ­ված էր և հայ­րե­նիք հաս­կա­ցու­թյու­նը, և նպա­տակն էր այլ ըն­կալ­ման տակ։
Պա­պը մի ՙշմայ­սեր՚ ինք­նա­ձիգ ու­ներ։ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, երբ թշ­նա­մու տան­կե­րը հա­սել էին Կար­միր շու­կա­յի մա­տույց­ներ՝ պապն իր ՙշմայ­սեր՚-ով և եր­կու նռ­նակ­նե­րով դի­մա­վո­րել է նրանց։
-88թ-ին, երբ Շար­ժու­մը սկ­սել է, հա­մա­ձա՞յն էիր ան­կա­խաց­ման մտ­քի հետ,- նո­րից թոռ­նի­կի հարցն է։
-Ի­հար­կե, ան­կա­խու­թյունն ա­մե­նա­լավ բանն է, ա­մեն ժո­ղո­վուրդ ու­զում է ա­ռան­ձին լի­նել,- վս­տահ, ձեռ­քը բռունցք դարձ­րած ու թափ տա­լով պա­պա­տաս­խա­նում է թո­ռա­նը։
-Իսկ պատ­կե­րաց­րե՞լ էիր, որ հետևանքն այս­պի­սին կլի­նի։
Հար­ցին ի պա­տաս­խան` պա­պը գլուխն է օ­րո­րում.
-Դա հնա­րա­վոր չէր գու­շա­կել։
-Մեծ հայ­րե­նա­կա­նում կռ­վող տղա­նե՞րն էին լավ կռ­վում, թե՞ մեր՝ Ար­ցա­խյան գո­յա­մար­տում կռ­վող­նե­րը։
-Այ­սօր­վա սե­րուն­դը գրա­գետ կռ­վող է։ Շատ եմ հա­վա­նում մեր տղա­նե­րին, մենք այն ժա­մա­նակ շատ միա­միտ էինք։ Մեր բո­լոր տղա­նե­րը հե­րոս­ներ են։ Հե­րո­սը կկա­րո­ղա­նա երկ­րի ու ժո­ղովր­դի ղադրն ի­մա­նալ։ Թող մեր ժո­ղո­վուր­դը մեր տե­սա­ծը էլ չտես­նի, ա­ռողջ ի­նի, բախ­տա­վոր...- Ինքն իր և մեզ հետ հան­գիստ զրու­ցում է Մե­լիք պա­պը...
Մեր պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել և պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում ապ­րող մեր երկ­րի ա­պա­գան նա բութ մա­տը վեր տն­կե­լով է պատ­կե­րաց­նում՝ ՙլափ լյավ՚։ Իսկ հա­ջո­ղու­թյու­նը պայ­մա­նա­վո­րում է մեր զին­վոր­նե­րի մար­տա­կան պատ­րաս­տու­թյան բարձր մա­կար­դա­կով և ո­գու ամ­րու­թյամբ, հայ­րե­նա­սի­րու­թյամբ։ Ա­սում է՝ մեր ա­մե­նաչ­խար տղան մա­յո­րի գլուխ ու­նի։
Պապն ար­դեն թույլ լսո­ղու­թյուն և ա­ղոտ տե­սո­ղու­թյուն ու­նի, հա­զար ու մի հի­վան­դու­թյուն, հիմ­նա­կա­նում գամ­ված է ան­կող­նուն։ Նրա պայ­քա­րող ո­գին, սա­կայն, շա­րու­նա­կում է ուժ տալ, ճի­գե­րի վեր­ջին լա­րու­մով, ծանր ու բազ­մա­չար­չար կյան­քի հի­շո­ղու­թյուն­նե­րով դեռ ա­մուր կառ­չած է կյան­քին։
Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի շր­ջա­նի միակ կեն­դա­նի մաս­նա­կիցն է Մե­լիք Հայ­կա­յի Շահ­նա­զա­րյա­նը՝ ծն­ված 1924 թվա­կա­նի փետր­վա­րի 5-ին, Մար­տու­նու շր­ջա­նի Թա­ղա­վարդ գյու­ղում...

 

 

 

Last modified onՈւրբաթ, 04 Սեպտեմբերի 2020 11:41