[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ՚ ՕՐԵՆՔԸ ՝ Ի ՆՊԱՍՏ ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ

 

 

 

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 

-Հաղ­թա­նա­կի եւ պե­տու­թյան կերտ­ման հա­մար ի՞նչ պայ­ման­ներ են անհ­րա­ժեշտ։
-Ե­րեք պայ­ման՝ զենք, հաց, ո­գի։
-Իսկ ե­թե ոչ թե ե­րեք պայ­ման« այլ եր­կու­՞սը։ Այդ դեպ­քում ո­րո՞նք։
-Զենք եւ ո­գի։
-Իսկ ե­թե մե՞­կը։
-Ո­գի։
Կոն­ֆու­ցիոս, ՙԶրույց­ներ եւ դա­տո­ղու­թյուն­ներ՚

ԼՂՀ ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ու­ժե­րի ա­ռա­ջին հրա­մա­նա­տար Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղծ­վել է նա­խա­ձեռ­նող խումբ՝ ՙԱշ­խար­հա­զոր՚ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ստեղծ­ման նպա­տա­կով: Աշ­խար­հա­զո­րի կարևո­րու­թյան, կազ­մա­կեր­պու­թյան ստեղծ­ման ըն­թաց­քի մա­սին զրու­ցե­ցինք Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նի հետ:
Նրա ի­րա­զեկ­մամբ՝ այդ գա­ղա­փա­րը վա­ղուց է ձգ­տում կյան­քի կո­չել, բայց Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո շա­տե­րի հա­մար պարզ դար­ձավ դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Գտն­վե­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բարդ, Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման խր­թին, յու­րա­քան­չյուր պա­հի պա­տե­րազ­մի վերս­կս­ման ի­րա­վի­ճա­կում, ուղ­ղա­կի անհ­րա­ժեշ­տու­թյուն է դառ­նում բո­լոր ու­ժե­րի միա­վո­րու­մը: Նա մեջ­բե­րեց նաև ռազ­մա­գի­տու­թյան մաս­նա­գետ­նե­րի կար­ծի­քը, ըստ ո­րի՝ ըն­դար­ձակ տա­րածք չու­նե­ցող պե­տու­թյուն­նե­րը, ո­րոնք, փաս­տո­րեն, նա­հան­ջի տեղ չու­նեն՝ ու­ժեր հա­վա­քե­լու և ա­ռաջ գնա­լու, պետք է ու­նե­նան լա­վա­գույն ռազ­մա­կան հա­մա­կարգ: Բնա­կա­նա­բար, գոր­ծող բա­նակ, ա­ռա­ջին օգ­նու­թյան հաս­նող պատ­րաստ­ված ռե­զերվ, ո­րը տա­րին մի քա­նի ան­գամ պետք է դա­սըն­թաց­ներ անց­նի, մո­բի­լի­զա­ցիոն ռե­սուրս, ո­րը ևս պար­բե­րա­բար պետք է պատ­րաս­տու­թյուն անց­նի, կա­մա­վոր­ներ, ո­րոնք թեժ պա­հե­րին կա­րող են օգ­նու­թյան գալ նաև այլ եր­կր­նե­րից, և ոչ պա­կաս կարևոր՝ աշ­խար­հա­զո­րը: Այն ցան­կա­ցած ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում՝ հա­կա­ռա­կոր­դի ներ­խու­ժում, դի­վեր­սանտ­նե­րի ներ­թա­փան­ցում, ար­հա­վիրք­ներ և այլն, ա­րագ ար­ձա­գանք­ման« այ­սինքն՝ ճկուն հա­մա­կարգ ու­նե­ցող վաշ­տեր կամ գու­մար­տակ­ներ պետք է ու­նե­նա, ո­րոնք մաս կկազ­մեն գոր­ծող բա­նա­կին: Այդ վաշ­տե­րը կամ գու­մար­տակ­նե­րը պետք է բաղ­կա­ցած լի­նեն կա­մա­վո­րա­կան­նե­րից, այդ թվում նաև սահ­մա­նա­պահ գյու­ղե­րից, և ո­րոնց մեջ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը շա­հագր­գռ­ված չէ, այ­սինքն՝ բարձր տա­րիք ու այլ խն­դիր­ներ ու­նե­ցող­նե­րը: Աշ­խար­հա­զո­րը պետք է ա­պա­քա­ղա­քա­կան լի­նի և կա­ռա­վար­վի բա­նա­կի կող­մից: Ճիշտ կազ­մա­կերպ­ման դեպ­քում այն կա­րող է հար­ձա­կում­նե­րի ժա­մա­նակ, ե­թե ա­ռաջ­նա­գի­ծը ճեղք­վի, տե­ղա­կան մար­տեր վա­րի՝ ձգձ­գե­լով հա­կա­ռա­կոր­դի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը, մինչև որ զոր­քը կհաս­նի: Հնա­րա­վոր է նման գոր­ծո­ղու­թյուն­նե­րով ան­գամ ձա­խո­ղի հա­կա­ռա­կոր­դի ռազ­մա­վա­րա­կան ծրա­գի­րը, քա­նի որ տակ­տի­կա­կա­նի ձա­խո­ղու­մը կամ ու­շա­ցու­մը կարևոր գոր­ծոն է:
Ա. Կա­րա­պե­տյա­նի ՙԱզգ-բա­նակ՚ գա­ղա­փա­րի հիմ­նա­վո­րում­նե­րից մեկն էլ մեր պատ­մա­կան հաղ­թա­նակ­ներն են. ՙԵրբ ազ­գը ա­ռաջ­նորդ­վել է միաս­նու­թյան գա­ղա­փա­րով, որն ուղ­ղա­կիո­րեն բխում է հա­յոց ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նից, հաղ­թա­նա­կել է: Դրա վառ օ­րի­նակն են Սար­դա­րա­պա­տի, Ա­պա­րա­նի ճա­կա­տա­մար­տե­րը, որ­տեղ աշ­խար­հա­զորն ան­փո­խա­րի­նե­լի դեր ու­նե­ցավ: Ար­ցա­խյան հե­րո­սա­մար­տի սկզբ­նա­կան փու­լում էլ, չու­նե­նա­լով պե­տա­կա­նու­թյուն, կա­նո­նա­վոր բա­նակ, կադ­րա­յին զին­վո­րա­կան­ներ, կա­րո­ղա­ցել ենք ինք­նա­կազ­մա­կերպ­վե­լով ողջ նե­րու­ժը ծա­ռա­յեց­նել խոր­հր­դա­յին նախ­կին զին­վո­րա­կան­նե­րից, ինք­նա­պաշտ­պա­նա­կան խմ­բե­րից ազ­գա­յին կա­նո­նա­վոր բա­նակ ձևա­վո­րել և հաղ­թա­նակ­ներ գրան­ցել Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում: Հայ հա­սա­րա­կու­թյունն այդ օ­րե­րին հի­րա­վի վե­րած­վել էր բա­նա­կի« և այդ միաս­նա­կա­նու­թյու­նն այն գրա­վա­կանն էր, ո­րը բե­րեց հաղ­թա­նա­կի՚:
Ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ա­ռա­ջին հրա­մա­նա­տարն այ­սօր շատ մտա­հոգ է ստեղծ­ված քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կով, երբ Թուր­քիան բա­ցեի­բաց օ­ժան­դա­կում է Ադր­բե­ջա­նին՝ թե՜ ար­դիա­կան զեն­քով, թե՜ հա­տուկ նշա­նա­կու­թյան ջո­կատ­նե­րով: ՙԱյդ մար­տահ­րա­վե­րին կա­րող ենք դի­մա­կա­յել միայն միաս­նա­կան ու­ժե­րով,-հա­մոզ­ված է Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նը,- որևէ պրո­ֆե­սիո­նալ բա­նակ չի լու­ծում եր­կա­րա­ժամ­կետ խն­դիր­ներ, այն ա­նընդ­հատ կա­րիք ու­նի հա­մալր­վե­լու մարդ­կա­յին ռե­սուր­սով: Եվ այս­տեղ կարևոր է դառ­նում ազգ-բա­նակ հա­մա­կարգ ու­նե­նա­լը: Օ­րի­նա­կե­լի է Նոր­վե­գիա­յի բա­նա­կի հա­մա­կար­գը, որ­տեղ պրո­ֆե­սիո­նալ բա­նա­կից զատ, 3 դի­վի­զիա միշտ պատ­րաստ վի­ճա­կում է, տագ­նա­պի ժա­մա­նակ էլ ամ­բողջ ժո­ղո­վուր­դը կես ժա­մում գտն­վում է զեն­քի տակ՚։
Ըստ Ա. Կա­րա­պե­տյա­նի՝ ՙԱշ­խար­հա­զո­րի մա­սին՚ օ­րեն­քը բո­լոր շա­հագր­գիռ ա­տյան­նե­րի հետ քն­նարկ­ման փու­լում է և՜ ՀՀ-ում, և՜ ԱՀ-ում: Նա հա­մոզ­ված է, որ բա­նա­կի նման ռե­ֆոր­մով կու­նե­նանք ճկուն հա­մա­կարգ, ամ­բողջ բնակ­չու­թյու­նը կլի­նի զեն­քի տակ՝ պատ­րաստ լի­նե­լով ա­րագ ար­ձա­գան­քել յու­րա­քան­չյուր ոտ­նձ­գու­թյան: Նա գտ­նում է, որ Ար­ցա­խում ՙԱշ­խար­հա­զո­րի մա­սին՚ օ­րեն­քը պետք է տար­բեր­վի Հա­յաս­տա­նում ըն­դուն­վա­ծից, քա­նի որ յու­րա­հատ­կու­թյու­նը, պայ­ման­ներն այլ են:
Դեռ հին ժա­մա­նակ­նե­րից կարևոր­վում է բա­նա­կի բա­րո­յա­կան բարձր վի­ճա­կը, որն ի զո­րու է պար­տու­թյու­նը վե­րա­ծել հաղ­թա­նա­կի: Ե­թե ժո­ղո­վուր­դը հա­վա­տում է հաղ­թա­նա­կին և պա­տե­րազ­մում է այդ ո­գով, ու­րեմն նա կհաս­նի իր նպա­տա­կին:

;