Logo
Print this page

ՄԱՐՏՈՒՆԻԻՑ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է

 

Հայրենիքները ապրում են իրենց հատընտիր զավակներով, ազգի բարոյական ու գաղափարական կերպարը պայմանավորված է նրանցով: Հայրենիքի ինքնությունն ու ազգային դիմագիծը չի խախտվում , երբ խախտված չէ լինելիության համար պայքարող զավակների հայրենասիրությունը: Արցախը իր նորօրյա պատմության երրորդ պատերզմն է մղում, պատերազմ , ո՛րը անկասկած դառնալու է 90-աների և 2016 թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմների վերջնական հաղթանակի կնիքը, այլևս վճռական է Արցախցին, հայը: 2020թ.ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ցավը առաջինը զգաց հերոսական Մարտունին ` անառիկ Մոնթեաբերդը: Թշնամու հրետակոծության արդյունքով վաղ առավոտյան քաղաքն ունեցավ քաղաքացիական զոհեր ու վիրավորներ, զոհերի թվում էր պատերազմի մասին երբևէ պատկերացում չունեցած փոքրիկ ու անմեղ Վիկտորիան ...սա է մեր թշնամու ձեռագիրը, Ադրբեջանը երբեք էլ արժանապատիվ պատերազմ վարել չի կարողացել, նրա համար թիրախը միշտ կինն է, երեխան ու անպաշտպան տարեցը: Հակառակորդի ձեռագրին ծանոթ է Մարտունին ու Մարտունեցին, որի բազկի զարկի զորությունը բազմիցս զգացել է ոսոխը : Այս քաղաքում վախը մեռած գործոն է, նահանջը բարոյականության հետ կապ չունեցող երևույթ , չպայքարելը չապրելուն հավասար իրողություն: Պատերազմի առաջին իսկ պահից ամբողջ Մարտունին ներգրրավեց հայրենյանց պայքարին , մեծից փոքր բոլորը գիտակցում են , որ այլևս թշնամուն պետք է ստիպել ապրել մեր թելադրած կանոններով: Ինտենսիվ արկակածություները չնայած շարունակվում են, այդուհանդերձ Մարտունեցին ամուր կառչած է իր հողին, սա այն քաղաքը չէ որին կարելի է ինչ որ բան պարտադրել: Այստեղ մարդկանց ապրելակերպը այլ է... Հակառակորդի կողմից տարածվող լուրերին հակառակ ցանկանում ասել, իմ հայ ժողովուրդ , ազգ հայոց, ինչպես Արցախում ` այնպես էլ անառիկ Մոնթեաբերդում խուճապ չկա, մարդիկ պատերազմին զուգահեռ շարունակում են արարել ու ստեղծել, վերջիվերջո սա այն հայրենիքն է , որ վաղը զենքը հաղթանակած վայր դնելուց հետո նորից քաղաքակրթություն ու մշակույթ է տարածելու աշխարհում : Հաղթելու ենք, որովհետև հաղթել ենք, հաղթելու ենք, որովհետև սրբազան է մեր պայքարը, նպատակը արդար:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.