[ARM]     [RUS]     [ENG]

Ռուս լրագրողը ենթադրում է, որ Հադրութ ներխուժած դիվերսանտները եղել են թուրք հատուկջոկատայիններ

 

Ռուսական Wargonzo նախագծի լրագրողը «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված տեսանյութում նշում է՝ կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ Հադրութ ներխուժած և հետ մղված դիվերսիոն խումբը բաղկացած է եղել թուրք հատուկջոկատայիններից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողն ընդգծում է, որ նրանք եղել են սև համազգեստով, իսկ նպատակը եղել է քաղաքում դրոշ դնելը, որպեսզի հաստատեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքակյան հայտարարությունը՝ Հադրութը գրավելու մասին:

 

 

 

Last modified onՇաբաթ, 10 Հոկտեմբերի 2020 17:18