[ARM]     [RUS]     [ENG]

Կհայտարարվի, երբ ընդունվի որոշում. Վաղարշակ Հարությունյանը` ՀԱՊԿ-ին դիմելու մասին

 

Հայաստանի Հանրապետության ռազմա-քաղաքական ղեկավարությունը կհայտնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը պաշտոնապես դիմելու մասին, երբ նման որոշում կայացվի: «Արմենպրես»-ի մամուլի սրահում մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու փաստերը:

«ՀՀ վարչապետն իր ելույթում նշել է, որ Հայաստանը կդիմի բոլոր միջոցներին, որոնք կապահովեն Հայաստանի անվտանգությունը, ներառյալ` ՀԱՊԿ-ին: Այն, ինչ մենք հիմա ասում ենք, այդ նյութերն են, որ նախապատրաստվում են: Երբ ընդունվի որոշում ռազմա-քաղաքական իշխանության կողմից, այդ որոշումը կհայտարարվի»,- ասաց Հարությունյանը:

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2020 14:24