Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

Առնվազն ինը ռուսական ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է մեկ օրում ժամանել Հայաստան

 

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի առնվազն ինը ծանր ռազմատրանսպորտային ինքնաթիռներ մեկ օրում ռուս խաղաղապահների եւ սարքավորումներ են տեղափոխել Հայաստան, հայտնում է Flightradar24 կայքը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մասնավորապես, ուրբաթ օրը, նոյեմբերի 13-ին, չորս ռուսական Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարել Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում, իսկ շաբաթ օրը, նոյեմբերի 14-ին՝ եւս չորս Իլ-76 եւ մեկ Ան-124 «Ռուսլան»:

Ուլյանովսկից ժամանող ինքնաթիռները թռիչքներն իրականացնում են Ադրբեջանի օդային տարածքով: Օդանավակայանում բեռնաթափվելուց հետո ինքնաթիռները վերադառնում են Ռուսաստան:

Նոյեմբերի 13-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասաց, որ Ռուսաստանի ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն արդեն ավելի քան 1100 խաղաղապահ եւ 168 միավոր տեխնիկա են հասցրել Լեռնային Ղարաբաղ:

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ է ուղարկում զորախումբ՝ ռուսական 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումներով եւ տեխնիկայով, որոնք բաղկացած են 1960 զինծառայողներից, 90 զրահամեքենաներից, 380 միավոր մեքենայից եւ հատուկ տեխնիկայից: Տեղափոխման համար ներգրավված են Իլ-76 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, ինչպես նաեւ աշխարհում ամենամեծ եւ բեռնափոխադրող Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներ: