[ARM]     [RUS]     [ENG]

Եկել է «Պոլե 21», որը 4 օր «Բայրաքթարների» թռիչքը ամբողջ Արցախի տարածքում սահմանափակել է. Մովսես Հակոբյան

 

Եկել է «Պոլե 21», որը 4 օր «Բայրաքթարների» թռիչքը ամբողջ Արցախի տարածքում սահմանափակել է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Մովսես Հակոբյանը:

«Բայց հակառակորդը կարողացել է շատ րագ փոխել իրենց կառավարման համակարգը եւ  4 օր հետո «Բայրաքթարները» նորից հանգիստ թռել են:

Ինչ վերաբերում է նրան, որ եւս 2 դիվիզիոն «Տոռ» ունենայինք, կփակենիք օդն ամբողջությամբ, թե ոչ, ապա ասեմ, որ այդպիսի հասկացություն չկա, որ օդը կարելի է ամբողջությամբ փակել: Այսօր ոչ Ամերիկայի, ոչ էլ Իսրայելի օդը ամբողջությամբ փակ չի: Բայց այն մակարդակի, որ եղել է կենտրոնական շրջանում, եթե մենք ունենայինք երկու դիվիզիոն, մենք ամբողջությամբ աջ եւ ձախ թեւերը, որոնք բաց են եղել, կսահմանափակեինք: Հակառակորդի մխրճման այդ ուղղությունները բաց են եղել»,-ասաց նա:

 

 

 

Last modified onՀինգշաբթի, 19 Նոյեմբերի 2020 15:16