[ARM]     [RUS]     [ENG]

ՌԴ ԱԻՆ՝ շինանյութով բեռնված մեքենաների շարասյունը Երեւանից ուղեւորվել է Ստեփանակերտ

 

 

 

ՌԴ ԱԻՆ՝ շինանյութով բեռնված մեքենաների շարասյունը Երեւանից ուղեւորվել է Ստեփանակերտ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանում նախարարության օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկին:

«Այսօր Երեւանից Ստեփանակերտ է ուղեւորվել ՌԴ ԱԻՆ շարասյունը, որը 45 տոննա շինանյութ է տեղափոխել, ինչը թույլ կտա օպերատիվ կերպով սկսել վերականգնողական աշխատանքները»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ ՌԴ ԱԻՆ մասնագետներն ավելի քան 280 ոչնչացված եւ 2,5 հազար վնասված շենք են հայտնաբերել ԼՂ տարածքում:

«Նոյեմբերի 20-ի դրությամբ հետազոտվել է 43 բնակավայր, որտեղ ավելի քան 2,5 հազար օբյեկտ վնասվել է, ամբողջությամբ ոչնչացվել է 280 օբյեկտ»,-ասել է Կուտրովսկին: