Ռուս խաղաղապահները ժամանել են Հին Թաղեր եւ Խծաբերդ, ռազմական գործողություններն այս պահին դադարել են.Հադրութի քաղաքապետ

Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը, այս պահին ռազմական գործողությունները դադարել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը:

«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը եւ  ում հսկողության տակ են մնալու գյուղերը»,-ասաց նա:

Քաղաքապետի խոսքով` գյուղերի տարածքը չեզոք գոտի էր, որը զբաղեցրել էին հայ զինվորականները, այնտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել եւ միայն հարձակումից հետո են ժամանել:

Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։