[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՏԱ­ԿԱՐԳ Ի­ՐԱ­ՎԻ­ՃԱԿ­ՆԵ­ՐԻ ԾԱ­ՌԱ­ՅՈՒ­ԹՅՈՒՆՆ ԱՇ­ԽԱ­ՏՈՒՄ Է ԳԵՐ­ԾԱՆ­ՐԱ­ԲԵՌՆ­ՎԱԾ ԳՐԱ­ՖԻ­ԿՈՎ

 

 

 

Կա­րի­նե ԴԱ­ԴԱ­ՄՅԱՆ

ԱՀ ԿԱ ԱԻՊԾ Մար­տու­նու շր­ջա­նա­յին ԱԻ բաժ­նի ՀՓՄ պետ Վահ­րամ Սա­ղյա­նի հետ գործ­նա­կան կա­պը ե­ղել է մշ­տա­կան, ու հենց ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում կա­րո­ղա­ցել ենք ներ­կա­յաց­նել Ծա­ռա­յու­թյան կող­մից շր­ջա­նում ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րի մա­սին։ Ինչ­պես այն ժա­մա­նակ, այն­պես էլ այ­սօր, շատ մեծ և ընդ­գր­կուն ծա­ռա­յու­թյուն է մա­տուց­վում, որն այ­սօր ա­վե­լի է ընդ­լայ­նել շր­ջա­նա­կը։

- Մեր կող­մից ա­մե­նա­կարևոր խն­դի­րը հա­կա­ռա­կոր­դի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րում մեր հայ­րե­նի­քի պաշտ­պան­նե­րի մա­սունք­նե­րի ո­րո­նո­ղա­կան և դուրս բեր­ման աշ­խա­տանք­ներն են։ Սա բա­վա­կա­նին ցա­վոտ, ծանր՝ ա­ռանձ­նա­պես հո­գե­բա­նա­կան ա­ռու­մով, աշ­խա­տանք է, բայց գի­տենք, թե ինչ­քան կարևոր է, ուս­տի մեր յու­րա­քան­չյուր ծա­ռա­յա­կից ներգ­րավ­վում է մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ու պատ­րաս­տա­կա­մու­թյամբ։
Հա­ջոր­դը չպայ­թած զենք-զի­նամ­թեր­քի հայտ­նա­բեր­ման և չե­զո­քաց­ման գոր­ծըն­թացն է։ Այս ուղ­ղու­թյամբ սկ­սել ենք աշ­խա­տել դեռևս ակ­տիվ ռազ­մա­գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ, ու այն եր­բեք չի դա­դա­րել։ Ռազ­մամ­թեր­քի հայտ­նա­բեր­ման վե­րա­բե­րյալ մշ­տա­պես ա­հա­զան­գեր ենք ստա­նում բնակ­չու­թյան կող­մից, ո­րոնց ան­մի­ջա­պես ար­ձա­գան­քում ենք։ Այս ըն­թաց­քում հասց­րել ենք հա­վա­քել բա­վա­կա­նին մեծ քա­նա­կի չպայ­թած հր­թի­ռա­յին և կա­սե­տա­յին ռում­բեր, ար­կեր, ա­կան­ներ, վտանգ ներ­կա­յաց­նող այլ ռազ­մամ­թերք։ Հայտ­նա­բեր­ված պայ­թու­ցիկ ա­ռար­կա­նե­րը և չպայ­թած զի­նամ­թեր­քը ոչն­չաց­վում են։
Նշ­ված աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են ԱԻ պե­տա­կան ծա­ռա­յու­թյան սակ­րա­վոր­նե­րի, հու­մա­նի­տար ա­կա­նա­զերծ­ման կենտ­րոն­նե­րի ու ՌԴ ՊՆ սակ­րա­վո­րա­կան ջո­կատ­նե­րի կող­մից: Այն հա­մա­տեղ, փոխ­հա­մա­գոր­ծակց­ված աշ­խա­տանք է։
Շա­րու­նա­կում ենք ի­րա­կա­նաց­նել նաև հր­դեհ­նե­րի մար­ման և այլ աշ­խա­տանք­ներ։
Հոր­դո­րում եմ մեր բնակ­չու­թյանն՝ ան­ծա­նոթ ա­ռար­կա­ներ կամ զենք-զի­նամ­թերք հայտ­նա­բե­րե­լու դեպ­քում ձեռք չտալ դրանց և ան­հա­պաղ տե­ղե­կաց­նել Ծա­ռա­յու­թյան ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման կենտ­րո­նին 911,101,112 կարճ հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րով։ Պետք է հի­շենք, որ այս պա­տե­րազ­մում մար­տա­դաշ­տը ե­ղել է մեր ողջ եր­կի­րը՝ ա­ռաջ­նագ­ծից մինչև խա­ղաղ բնա­կա­վայ­րեր: Նա­խորդ պա­տե­րազմ­նե­րից գի­տենք, թե յու­րա­քան­չյուր անզ­գույշ քայլ ու գոր­ծո­ղու­թյուն ինչ հետևանք­նե­րի կա­րող են հասց­նել։ Խու­սա­փենք նոր ող­բեր­գու­թյուն­նե­րից։