Logo
Print this page

ՄԵՐ ԿՈՂ­ՔԻՆ ԱՊ­ՐՈՂ ՀԵ­ՐՈՍ­ՆԵ­ՐԸ

 

 

 

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Մեծ հայ­րե­նա­կա­նում տա­րած հաղ­թա­նակ­նե­րից մեզ բա­ժա­նում է շուրջ յո­թու­կես տաս­նա­մյակ... Նրանք, ով­քեր մեզ ան­նա­խա­դեպ հաղ­թա­նակ­ներ են պարգևել, այ­սօր մեր կող­քին ապ­րող ի­րա­կան հե­րոս­ներ են և պա­տե­րազ­մա­կան բե­կոր­նե­րը կրում են ոչ միայն ի­րեց մարմ­նում, այլև հո­գի­նե­րում... Նրանք ա­մեն օր քնում ու արթ­նա­նում են պա­տե­րազ­մա­կան հի­շո­ղու­թյուն­նե­րով, ո­րոնք հան­գիստ չեն տա­լիս ար­դեն եր­կա­րու­ձիգ տաս­նա­մյակ­ներ։

Նրանք, ով­քեր անց­նե­լով ի­րա­կան գե­հե­նի մի­ջով, բախ­տի բեր­մամբ թե պա­տահ­մամբ, կեն­դա­նի են մնա­ցել, ծե­ծում են ԴԱ­ՐԻ դռ­նե­րը՝ թեր­թե­լով ի­րենց ճա­կա­տագ­րի վեր­ջին է­ջե­րը՝ մեզ թող­նե­լով ի­րենց ապ­րած տա­րի­նե­րի ճշ­մա­րիտ Դա­սե­րը... Ա­վա?ղ, օր-օ­րի նոս­րա­նում են նրանց շար­քե­րը ու նրանք այլևս ապ­րում են ըն­կեր­նե­րի, հա­րա­զատ­նե­րի մա­սին հուշ-հի­շո­ղու­թյուն­նե­րով ու, կորս­տյան ցա­վը մեղ­մե­լով, փոր­ձում են շտ­կել կո­րա­ցած ու­սե­րը, փոր­ձում ձիգ ու կո­կիկ երևալ։ Խո­սում են դան­դաղ ու կշ­ռա­դատ­ված, ա­րած-թո­ղա­ծի, ար­ժա­նա­պատ­վու­թյան խո­րին գի­տակ­ցու­թյամբ ա­մեն օր ժո­ղո­վում են ի­րենց հան­գիստ չտ­վող հուշ-պա­տա­ռիկ­նե­րը` փոր­ձե­լով ի­րենց հո­գու լույ­սով ջեր­մաց­նել շր­ջա­պա­տը։ Նրանց կեր­տած հաղ­թա­նակ­նե­րը հա­վի­տյանս հա­վի­տե­նից հար­թակ ու ազ­դակ են սե­րունդ­նե­րի հա­մար...
Իր ԴԱ­ՐԸ կեր­տած մեր հե­րոս­նե­րից մե­կը՝ Վա­ղար­շակ Գրի­գո­րի Գրի­գո­րյա­նը, դար­ձավ 95 տա­րե­կան։ Հո­բե­լյա­նի ա­ռի­թով հա­վաք­վել էին հա­րա­զատ­ներն ու բա­րե­կամ­նե­րը, թոռ­ներն ու ծոռ­նե­րը, մար­դիկ, ո­րոնց հետ ճա­նա­պարհ է ան­ցել... Ե­կել էին ոչ միայն շնոր­հա­վո­րան­քի հա­մար, այլև մեկ ան­գամ ևս ժո­ղո­վե­լու դառն ու ա­նուշ հու­շե­րը, վե­րաարժևո­րե­լու ճշ­մա­րիտ ապ­րած տա­րի­նե­րը...
Տաս­նու­թը լրա­նա­լուն պես Մեծ հայ­րե­նա­կա­նի թեժ 43-ին զո­րա­կոչ­վել է Խոր­հր­դա­յին բա­նակ։ Հայրն ար­դեն ռազ­մա­ճա­կա­տում էր, ռազ­մա­ճա­կա­տում էին նաև եր­կու հո­րեղ­բայր­նե­րը՝ Անդ­րեյն ու Ա­շո­տը, իսկ ին­քը տան ա­րու զա­վակ­նե­րից ա­վագն էր։ Մեծ ըն­տա­նի­քի հոգ­սը ու­սե­լու փո­խա­րեն, նա էլ զո­րա­կոչ­վեց. հայ­րե­նի­քը վտան­գի մեջ էր։ Ի դեպ, ծնն­դա­վայր Ղա­զան­չի գյու­ղից Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մին մաս­նակ­ցել է 117 մարդ՝ գյու­ղի բնակ­չու­թյան յու­րա­քան­չյուր չոր­սից մե­կը։ Ռազ­մա­ճա­կատ մեկ­նած­նե­րի թվում կար նաև 4 աղ­ջիկ /ընդ ո­րում, նրան­ցից եր­կու­սը քույ­րեր էին/, ո­րոնք տուն դար­ձան հաղ­թա­նա­կած։ Կուրծ­քը մե­դալ­նե­րով զար­դա­րած ու հաղ­թա­նա­կով տուն ե­կավ նաև Վ. Գրի­գո­րյա­նը և այ­սօր ի­րեն բա­ժին հա­սած դառ­նու­թյու­նը կուլ տա­լով խոս­տո­վա­նում է՝ վեց հա­րա­զատ­նե­րիցս միայն ես եմ տուն ե­կել... Իսկ որ­դին՝ Վարդ­գե­սը, ա­վե­լաց­նում է, որ ինքն այդ­պես էլ պա­պիկ­ներ չտե­սավ, և նրանց մա­սին տե­ղյակ է միայն տա­տիկ­նե­րի ու ծնող­նե­րի պատ­մած­նե­րից։

 


Վ. Գրի­գո­րյա­նը 43-ին ծանր վի­րա­վոր­վեց ու հոս­պի­տա­լում բուժ­վե­լուց հե­տո զո­րացր­վեց, երբ հաղ­թա­նակն ար­դեն շատ մոտ էր... Սա­կայն նրա հաշ­ման­դա­մու­թյունն ան­գամ խո­չըն­դոտ չե­ղավ, որ լծ­վեր խա­ղաղ աշ­խա­տան­քի, զբաղ­վեր ի­րենց տոհ­մա­կան ՚ ար­վես­տով ՙ՝` մեղ­վա­բու­ծու­թյամբ...
Մեծ հայ­րե­նա­կա­նի ա­վար­տից ե­րեք տա­րի անց կոլ­տն­տե­սու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը Վ. Գրի­գո­րյա­նին գոր­ծու­ղում է Ստե­փա­նա­կերտ, որ­տեղ նա ա­վար­տում է գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կու­մի բա­զա­յի վրա կազ­մա­կերպ­ված մեղ­վա­բու­ծա­կան դա­սըն­թաց­նե­րը։ 1948-ին կոլ­տն­տե­սու­թյու­նը ձեռք է բե­րում մե­ղու­ներ-մեղ­վա­փե­թակ­ներ և Վա­ղար­շա­կին նշա­նա­կում կոլ­տն­տե­սու­թյան մեղ­վա­բույծ, իսկ հե­տա­գա­յում՝ գլ­խա­վոր մեղ­վա­բույծ-մեղ­վապ­րան­քա­յին ֆեր­մա­յի /ՄԱՖ / վա­րիչ։ Մեղ­վա­նո­ցը գտն­վում էր ՚ Կյու­մեր ՙ կոչ­վող տե­ղա­մա­սում։
Մինչև Ղա­րա­բա­ղյան պա­տե­րազ­մը նա շա­րու­նա­կում էր բա­րեխղ­ճո­րեն կա­տա­րել իր գոր­ծը՝ հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի կող­մից վա­յե­լե­լով սեր ու հար­գանք։ Ա­մեն տա­րի լավ աշ­խա­տան­քի հա­մար խրա­խու­սում և ու­ղար­կում էին Մոսկ­վա, Լե­նինգ­րադ / Սանկտ-Պե­տեր­բուրգ /, Մի­ջին Ա­սիա և այ­լուր։ 1949-ին ա­մուս­նա­նում է հա­մա­գյու­ղա­ցի, բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քի դուստր Սի­րա­նու­շի հետ, և ու­նե­նում են 7 զա­վակ՝ ե­րեք որ­դի և չորս դուստր։ Յոթ զա­վակ, քսան­հինգ թոռ ու քա­ռա­սու­նութ ծոռ ու­նե­ցող Վա­ղար­շակ Գրի­գո­րյանն ապ­րում է շր­ջա­պատ­ված սի­րով և ու­շադ­րու­թյամբ։ Նրա կուրծ­քը զար­դա­րում են Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի ա­ռա­ջին աս­տի­ճա­նի շքան­շանն ու մի քա­նի տաս­նյա­կի հաս­նող մե­դալ­նե­րը։ Հո­բե­լյա­նի կա­պակ­ցու­թյամբ նրան շնոր­հա­վո­րե­լու էին ե­կել ԱՀ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մից, Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մի վե­տե­րան­նե­րի միու­թյու­նից, բազ­մա­թիվ հե­ռագ­րեր է ստա­ցել ար­տերկ­րից։ Թվում էր՝ ա­մեն ինչ լավ է, ան­հոգ ու եր­ջա­նիկ ըն­տա­նիք են, սա­կայն բախ­տը նրանց էլ ե­րես չի տվեց... 1992-ի մար­տի 5-ին գյու­ղո­վի բռ­նա­տե­ղա­հան­վել են, հրո ճա­րակ է դար­ձել հա­րա­զատ բնա­կա­վայ­րը, Վա­ղար­շակ պա­պի ա­վագ որ­դին՝ Վա­գի­ֆը, գե­րի է ըն­կել, և գրե­թե մեկ տար­վա չար­չա­րանք­նե­րից հե­տո միայն հա­ջող­վել է նրան վե­րա­դարձ­նել գե­րու­թյու­նից։ Իսկ ին­քը՝ գեր­մա­նա­ցու արկ ու գն­դա­կից մի կերպ փրկ­վա­ծը, հա­րա­զատ գյու­ղի հր­թի­ռահ­րե­տա­կո­ծու­թյան ժա­մա­նակ գլ­խից ծանր վի­րա­վո­րում է ստա­ցել, եր­կա­րատև բուժ­վել Երևա­նում։ Յոթ ա­միս Ու­մութ­լու գյու­ղում բնակ­վե­լուց հե­տո, երբ թուր­քը կր­կին սկ­սել է ա­ռա­ջա­նալ, ե­կել ու վերջ­նա­կա­նա­պես հաս­տատ­վել է Ստե­փա­նա­կեր­տում ՝ միջ­նեկ որ­դու տա­նը։
Փոր­ձում եմ զրույ­ցի մեջ ներ­քա­շել հո­բե­լյա­րին, ով իր մտ­քե­րի ու այս ծու­ռու­շի­տակ աշ­խար­հի հետ կռիվ տա­լով, խո­հե­րով ծան­րա­ցած, ա­ռա­վել շատ գե­րա­դա­սում է լռել... Սա­կայն, երբ խոս­քը հաս­նում է թո­ռու­ծոռ­նե­րին, պա­պին նրանց հա­մար հա­զար խոս­քուխ­րատ ու­նի պա­հած... Ծույլ-ան­բան­նե­րին տա­նել չի կա­րո­ղա­նում, գտ­նում է, որ մարդն ա­ռանց գոր­ծի նույնն է, ինչ թռ­չունն ա­ռանց թևե­րի... իսկ հի­մա, երբ այլևս չի կա­րո­ղա­նում ֆի­զի­կա­կան աշ­խա­տանք կա­տա­րել, և ա­մեն Աստ­ծո օր իր մե­ղու­նե­րի պար­սի միա­լար երգն է մտ­քում, նա մշ­տա­պես ըն­թեր­ցում է ու վե­րըն­թեր­ցում... Մեզ հետ զրույ­ցի ըն­թաց­քում էլ ձեռ­քին Զ. Բա­լա­յա­նի ՚ Բա­րու­թյան Ծա­ռը ՙ գիրքն էր։ Հե­ռուս­տա­տե­սու­թյամբ էլ իր սի­րե­լի հա­ղոր­դա­շա­րերն ու­նի, էլ չենք խո­սում լու­րե­րի մա­սին, նա ոչ մի լուր բաց չի թող­նում՝ մա­նա­վանդ ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյա­նը վե­րա­բե­րող... Տնե­ցիք շշն­ջո­ցով կա­տա­կում են՝ գե­ղե­ցիկ աղ­ջիկ­նե­րից ու զվար­ճա­լի-ժա­ման­ցա­յին ցու­ցադ­րու­թյուն­նե­րից էլ ձեռն­պահ չի մնում...
Օ­ջա­խի Մեծ Պա­պը լիար­ժեք վա­յե­լում է իր դժ­վար, սա­կայն ար­ժա­նա­պա­տիվ վաս­տա­կած տա­րի­նե­րը և միայն մի ցան­կու­թյուն ու­նի՝ Ար­ցա­խում խա­ղա­ղու­թյուն լի­նի, ազ­գո­վի սա­տա­րենք պե­տու­թյա­նը, օգ­նենք ղե­կա­վար­նե­րին, որ հա­ջո­ղեն բո­լոր ձեռ­նար­կում­նե­րում, ու ոչ ոք այ­սու­հետ հայ­րե­նա­կան օ­ջա­խը ան­վե­րա­դարձ կորց­նե­լու բախ­տին չար­ժա­նա­նա։

 

 

 

 

 

Last modified onԵրկուշաբթի, 18 Հունվարի 2021 11:50
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.