[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵ­ՐԱ­ԴԱՐ­ՁԻ ՍՊԱՍ­ՄԱՆ ՄԵՋ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Գրե­թե ե­րեք տաս­նա­մյակ ա­ռաջ Քա­րին Տա­կը սո­վո­րա­կան մի գյուղ էր, հար և նման ար­ցա­խյան շատ բնա­կա­վայ­րե­րի։ Ար­ցա­խյան շար­ժու­մը, որ սկս­վեց 1988-ին, փո­խեց գյու­ղի ա­ռօ­րյան, ըն­թաց­քը, սկս­վեց գյու­ղի պայ­քա­րը հա­նուն լի­նե­լու­թյան։ Շու­շիից ա­զե­րի­նե­րը կրակ էին թա­փում գյու­ղի վրա, բայց գյու­ղը դի­մադ­րում էր։ Գյու­ղա­ցի­նե­րը չլ­քե­ցին ի­րենց տնե­րը, կա­նայք ու ե­րե­խա­նե­րը թի­կունք կանգ­նե­ցին ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ջո­կա­տի տղա­մարդ­կանց։

1992 թվա­կան։ Հուն­վա­րի 26-ի հե­րո­սա­մար­տից հե­տո գյու­ղի ա­նու­նը դար­ձավ խոր­հր­դա­նիշ՝ դի­մա­կա­յու­թյան, քա­ջու­թյան, ո­գու, ո­գի՝ որ գա­լիս էր դա­րե­րի խոր­քից, նախ­նի­նե­րից՝ Վա­սա­կից ու Վար­դա­նից, Ա­շոտ Եր­կա­թից ու Գևորգ Մարզ­պե­տու­նուց, Գա­րե­գին Նժ­դե­հից ու նո­րօ­րյա հե­րոս­նե­րից՝ Ա­վո­յից ու Լեո­նիդ Ազ­գալ­դյա­նից։ Գյու­ղը ոս­կոր էր ա­զե­րի­նե­րի կո­կոր­դում։ Ցր­տա­շունչ մի օր ի­ջան, ու սկս­վեց օր­հա­սա­կան կռի­վը։ Զոհ­վե­ցին քա­ջոր­դի­ներ։ 14-ա­մյա աղջ­նա­կը ըն­կավ, որ փամ­փուշտ էր տա­նում կռ­վող­նե­րին…
Ո՞ւմ մտ­քով կանց­ներ, որ 2020-ին գյու­ղը կտե­ղա­հան­վեր, մար­դիկ ա­պաս­տան կգտ­նեին ար­ցա­խյան գյու­ղե­րում ու Հա­յաս­տա­նի բնա­կա­վայ­րե­րում։ Ո՞ւմ մտ­քով կանց­ներ, որ ցա­քուց­րիվ ե­ղած հե­րո­սա­կան քա­րին­տակ­ցի­նե­րը Երևա­նում կհա­վաք­վեն և գյու­ղի նա­հա­տակ­նե­րի ու Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մում զոհ­ված հա­զա­րա­վոր որ­դի­նե­րի հի­շա­տա­կը կհար­գեն Ե­ռաբ­լու­րում՝ լուռ, ցա­սու­մը պա­հած հո­գի­նե­րում, հար­ցա­կան­նե­րը՝ հա­յացք­նե­րի մեջ, հո­գե­մաշ սպաս­ման ու վե­րա­դար­ձի ապ­րում­նե­րում։
Դի­լի­ջա­նում ա­պաս­տան գտած Վե­նե­րա տա­տը այդ օ­րը թոռ­նե­րին պատ­մում է հե­րո­սա­մար­տի ման­րա­մաս­նե­րը, և Հա­րու­թյու­նյան­նե­րի մեծ ըն­տա­նի­քը ի­րերն ար­դեն կապկ­պած, պատ­րաստ վի­ճա­կում սպա­սում է Ար­ցախ վե­րա­դառ­նա­լուն։
Ա­մեն մի ժա­մը, օ­րը, պա­հը տա­նում է դե­պի հա­վա­քա­կան դի­մա­կա­յու­թյան։
Իսկ ե­րեք տաս­նա­մյակ ա­ռաջ ա­զե­րին ին­քը խոս­տո­վա­նել է, ին­քը ՙա­րյու­նոտ ձոր՚ ա­նունն է տվել տե­ղան­քին։ Այ­սօր ի­րա­վի­ճակն այլ է, այ­սօր հայ­կա­կան Շու­շիից լս­վում են սպառ­նա­լիք­ներ, ռամզաշունչ  կոչեր։
Հի­շենք, վեր­հի­շենք՝ ա­պա­գան ճիշտ կա­ռու­ցե­լու հա­մար։
-Հա՜յ։
Ցնց­վեց։
-Հա՜յ
Քա­րը ցած դրեց։
-Նս­տի՜ր։
Ա­զե­րի զէ­կի մեկ­նած ծխա­խո­տը վերց­րեց։
-Լսիր, հա՜յ։ Դուք ի՞նչ տե­սակ մարդ եք։
-…
-Նս­տիր։ Նս­տիր՝ պատ­մեմ։ Մի քա­նի ա­միս ա­ռաջ էր։ Հուն­վա­րին։ Ձյուն էր ե­կած։ Օ­րը՝ 26-ն էր, ցո՛ւրտ, ցո՛ւրտ։ Գյու­ղը գրա­վե­լու հրա­ման ստա­ցանք։ Կի­մա­նաս՝ Քա­րին Տակ է կոչ­վում։ Փոք­րիկ գյուղ է, վերևից՝ Շու­շիից՝ մի բուռ, այն էլ՝ բռանդ մեջ։ Լսո՞ւմ ես, հայ։
Լու­սա­դե­մին գրո­հի ան­ցանք։ Ժա­մը՝ 6.00։ - Ծու­խը ներս է քա­շում։ - Գյու­ղում 50-70 զին­վոր կլի­ներ։ Ա­մե­նա­շա­տը՝ մինչև 100։ Ոչ ա­վել։ Մինչև ե­րե­կո՝ կռիվ էր։ Հրա­ման ե­ղավ՝ հետևա­կը մո­տե­նա ու մտ­նի գյուղ։ Ի­ջանք ձո­րը, որ բարձ­րա­նանք։ Թե ոնց ե­ղավ…ինչ­պես ե­ղավ… Ո՛ւ…Ո՛ւ….Ո՛ւ…
Ա­զե­րին ձեռ­քե­րը սեղ­մեց ա­կանջ­նե­րին։
-Կրա­կում էին դե­մից, եր­կն­քից, ա­մեն կող­մից։ Տղա­ներն ընկ­նում էին ի­րար վրա… Ա­րյու­նոտ ձո՛ր…130 զին­վոր՝ միան­գա­մից։ Ո՛ւ…Ո՛ւ…
-Ձեր դեմ կռ­վել չի լի­նի, հա՜յ։ Քաջ­քե­րի նման թափ­վե­ցին մեզ վրա։ Ես ո՛նց կեն­դա­նի մնա­ցի, հա­նե­լուկ է։
Հա­յը լուռ լսում է ա­վագ սպա­յին, ո­րին ա­զե­րի քրեա­կան­նե­րը ՙխե­լա­գար՚ էին ա­սում։
-Խա­բե­ցին տա­րան։ Նրանք, որ խա­բե­ցին, նրանց տղա­նե­րից չկա­յին։ Մի­միայն խաբ­ված­ներ էին։ Ես ա­մե­նա­մեծ խաբ­վածն էի, ես՝ նրանց հրա­մա­նա­տա՛­րը։
Կա­լա­նա­վո­րը ծու­խը ներս քա­շեց։
-Չես խո­սում, հայ։ Ձեռ­քերդ կապ­ված են։ Բայց աչ­քե­րիդ մեջ ես կար­դում եմ քեզ։
Ա­լի­կի աչ­քե­րը մե­տա­ղի փայլ էին ստա­ցել։
-Աչ­քերդ մատ­նում են հո­գիդ, հայ։ Այս­տեղ ես ու դու հա­վա­սար ենք։ Մի վա­խե­նա։ Խո­սիր, հա՜յ։ Մտ­քինդ ա­սա։
Հա­յը լուռ ծխում է։
-Ես չմե­ռա նրանց հետ, այն­տեղ։ Ես գնում էի։ Ես կրա­կում էի։ Ես հրա­մա­յում էի։ Ա­ռաջ էի տա­նում նրանց՝ տղա­նե­րին, որ ըն­կան ձո­րում…Դիակ­ներ՝ ցա­քուց­րիվ, ար­նա­շա­ղախ։ Փա­խա ետ, Շու­շի՝ օգ­նու­թյան։ Ջո­կատ չտ­վե­ցին գո­նե դիակ­նե­րը վերց­նե­լու։ Մնա­ցին ան­թաղ։ Աչք­նե­րը՝ բաց եր­կն­քին։ Լսիր, բեր ա­կան­ջիդ ա­սեմ։ Նրան­ցից շա­տե­րը հար­բած էին, կամ… Ես ար­գե­լում էի, բայց՝ թա­քուն… սրսկ­վում էին։ Կա­տար­վա­ծից հե­տո աչ­քիս ա­մեն տեղ թշ­նա­մի­ներ էին երևում: Տղա­նե­րով նս­տե­ցինք, խմե­ցինք, նրանց ճա­նա­պար­հում էի: Չեմ հի­շում, ա­սում են կես­գի­շե­րին փո­ղոց եմ դուրս ե­կել, կրա­կել եմ մարդ­կանց, շեն­քե­րի վրա: Եվ ինձ բան­տար­կե­ցին: Նա­յիր սրանց, հայ, նա­յիր մե­րոնց։ Բան­տը լց­ված գո­ղեր են, ա­վա­զակ­ներ, դա­նակ քա­շող­ներ, թի­կուն­քից հար­վա­ծող­ներ։ Սրանք ազ­գի հա­մար կո­րած մար­դիկ են։ Դուք ձեր ազ­գի հա­մար տա­նում եք այս չար­չա­րան­քը և հան­գիստ եք, գի­տեք ին­չի հա­մար եք մեռ­նում, հայ։
Աֆ­ղանս­տա­նում ե­ղե՞լ ես, հայ: Իսկ ես ե­ղել եմ: Բայց Ղա­րա­բա­ղը… Սա ու­րիշ բան է, հայ:

 

 

 

Last modified onՉորեքշաբթի, 27 Հունվարի 2021 11:44