[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆՈՒՄ Է ՆՐԱՆ, ՈՎ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ՈՒԺՆ Է

Սոֆի Բաբայան

 Հունվարի 28-ին, վաղ առավոտից, մարդկանց մեծ հոսք էր  շարժվում դեպի Ստեփանակերտի ս.Աստվածածին Հովանի մայր տաճար: Բանակի օրվան նվիրված Հայրապետական մաղթանք կատարվեց: Տեր Ներսես քահանա Ասրյանն իր խոսքում արժևորեց մեր բանակի ուժը: Բանակի շնորհիվ է, որ մենք դեռ կանգուն ենք և ունենք պետականություն: Նա շեշտեց, որ անգամ թույլը բարեկամ չունի, ուստի պետք է անհապաղ ավետարանական պատգամը կատարել. վաճառել հագուստն ու զենք գնել:

Աղոթքից և օրհնությունից հետո մարդիկ շարժվեցին դեպի Ստեփանակերտի Հուշահամալիր-պանթեոն, որտեղ ևս կկատարվի աղոթք հերոս նահատակների համար: