[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍԸ ՀԵՐՈՍԱՎԱՅԵԼ ԱՊՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 դիմանկարի փոխարեն

ԱՍՏ­ՎԱԾ նրան՝ Կա­րեն Թով­մա­սյա­նին, հրաշ­քով պա­հեց, պահ­պա­նեց իր զո­րա­վոր ա­ջի տակ, թե՜ նա­խորդ պա­տե­րազ­մում, և թե՜ այս հրե­շա­վոր մսա­ղա­ցում։ Մեկ ան­գամ չէ, որ ստույգ մա­հը կրն­կա­կոխ հետևել է նրան… Ե­թե ար­հա­մար­հում ես մա­հը, կարևո­րե­լով այն կեն­սա­կան նպա­տա­կը, ին­չին պետք է հաս­նել թե­կուզ կյան­քի գնով, ոչ թե դու, այլ մահն է սար­սա­փում քեզ­նից։

Պա­հես­տա­զո­րի գն­դա­պետ Կա­րեն Թով­մա­սյա­նը, ով մաս­նա­գի­տու­թյամբ ին­ժե­ներ է, լավ գի­տեր, որ ՙմար­տա­դաշ­տում գն­դակն ա­մե­նից շուտ գտ­նում է վախ­կո­տին՚։ Խի­զա­խու­թյու­նը նրա հա­մար ոչ թե կեց­վածք, այլ ԷՈՒ­ԹՅՈՒՆ Է… Մար­տա­կան եր­կու խա­չե­րի 2-րդ աս­տի­ճա­նի աս­պետ է նա /ՀՀ և ԱՀ ԶՈՒ-ե­րի/, ՙՆՎԻ­ՐՅԱԼ­ՆԵ­ՐԸ՚ ֆիլ­մա­շա­րի ար­ժա­նի ՀԵ­ՐՈՍ, սա­կայն մեր­ժել է իր մա­սին ֆիլմ նկա­րա­հա­նել ցան­կա­ցող­նե­րին` ա­ռա­ջար­կե­լով գն­դի մա­սին ամ­բող­ջա­կան ֆիլմ ստեղ­ծել։ Խո­նարհ հե­րոս, ով եր­բեք չի խո­սում իր ու իր ա­րա­ծի մա­սին… մեր օ­րե­րում հազ­վա­դեպ հան­դի­պող հա­մես­տու­թյան տի­պար է ԿԱ­ՐԵՆ ԹՈՎ­ՄԱ­ՍՅԱ­ՆԸ. չի գտ­նում, որ տղա­մար­դա­վա­րի հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան գոր­ծին լծ­վե­լը և ԵՐԿ­ՐԻ պաշտ­պա­նու­թյու­նը պա­տաս­խա­նատ­վու­թյամբ կազ­մա­կեր­պե­լը ա­ռանձ­նա­կի հե­րո­սու­թյուն է։
-Բա­րո­յա­կան պարտք է և պար­տա­կա­նու­թյուն, ին­չը յու­րա­քան­չյուր ոք պետք է ա­նի,- ա­սում է գն­դա­պե­տը։

2016-ի ապ­րի­լյան ագ­րե­սիան սան­ձա­հա­րող­նե­րից է նա, իսկ 2020-ի սեպ­տեմ­բե­րի վեր­ջին ՍԿԻԶԲ Ա­ՌԱԾ պա­տե­րազ­մում ՃԱՐ­ՏԱ­ՐԻ պա­հես­տա­զո­րի հրա­մա­նա­տարն էր… Թշ­նա­մին հա­սել էր քա­ղա­քի մա­տույց­նե­րը, հու­սալ­քու­թյու­նը նոս­րաց­նում էր ա­զա­տա­մար­տիկ­նե­րի շար­քե­րը… օր­հա­սա­կան շա?տ պա­հեր ե­ղան, սա­կայն սառ­նա­սիրտ զո­րա­կա­նը լավ գի­տեր, որ պա­տե­րազ­մում խու­ճա­պը վտան­գա­վոր է, և ՙ հաղ­թում է նա, ով մինչ հաղ­թե­լը հաղ­թա­նա­կը տո­նում է նախ իր հո­գում՚։ Հայ­րե­նի Ճար­տա­րը վտանգ­ված էր գրե­թե… սա­կայն զո­րա­վա­րի ան­սա­սան կամ­քի և անձ­նա­զո­հու­թյան շնոր­հիվ, թուր­քի ՙշուն­չը՚ չհա­սավ իր ծնն­դա­վայ­րը…
Խնդ­րում եմ թվար­կել այն զո­րա­վար­նե­րի ա­նուն­նե­րը, ով­քեր այդ մղ­ձա­վան­ձա­յին օ­րե­րին իր կող­քին էին։
-Գն­դա­պետ Հո­վիկ Միր­զո­յան, փոխ­գն­դա­պետ­ներ Ռու­բիկ Հայ­րա­պե­տյան, Էռ­նեստ Դա­դա­յան, Ար­սեն Սարգ­սյան, նախ­կին քա­ղա­քա­պետ Ար­թուր Ա­ղա­բե­կյան,- ա­հա այն անն­կուն նախ­կին զո­րա­կան­նե­րը, ո­րոնք կազ­մա­կեր­պել են քա­ղա­քի պաշտ­պա­նու­թյու­նը։

Դեռևս պա­տե­րազմն ըն­թա­նում էր, երբ ա­զա­տա­մար­տիկ Ար­մեն Մար­գա­րյա­նը ներ­կա­յաց­րեց ԿԱ­ՐԵՆ ԹՈՎ­ՄԱ­ՍՅԱ­ՆԻ ԱՆ­ՁՆ­ՎԵՐ ՊԱՀ­ՎԱԾ­ՔԸ և խնդ­րեց ան­պայ­ման լու­սա­բա­նել։
-Ցե­րե­կը դիր­քե­րում էր, գի­շե­րը՝ ան­քուն նս­տած քար­տե­զի մոտ, չէր քնում, տուն չէր գնում,- պատ­մեց Ար­մեն Մար­գա­րյա­նը, ին­չի մա­սին գն­դա­պետ Թով­մա­սյա­նը եր­բեք չէր ա­սի, ա­հա թե ին­չու դժ­վար է ամ­բող­ջաց­նել Կա­րեն Թով­մա­սյա­նի դի­ման­կա­րը։ Սե­ղա­նին ՙԳաղտ­նիք Ղա­րա­բա­ղի՚ գիրքն է, մա­տի­տով նշ­ված է­ջե­րով…
-Պատ­մու­թյու­նից դա­սեր առ­նե­լը շա՞տ կարևոր է,- ա­սում է։
-Հնա­րա­վո՞ր էր հաղ­թել այս պա­տե­րազ­մում,- հղում եմ բո­լո­րիս մտա­տան­ջող հար­ցը։
-Ա­նօ­դա­չու սար­քե­րի դեմ անհ­րա­ժեշտ քո­ղարկ­ման, հա­կաօ­դա­յին պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րը և անհ­րա­ժեշտ ու­ժե­րի հատ­կա­ցու­մը ե­թե բա­վա­րար լի­նեին,- ա­սում է, -ան­պայ­ման կհաղ­թեինք…
-Բաց­թո­ղում­ներն ա­րագ շտ­կել է պետք, -ա­սում է և բազ­ման­շա­նակ տա­րու­բե­րում գլու­խը…
Մի քա­նի տաս­նա­մյակ ան­բա­սիր ծա­ռա­յել է Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում և ան­ցել ակ­տիվ հան­գս­տի՝ նռ­նայ­գի է ա­ճեց­րել Գևոր­գա­վա­նում, այս տա­րի տն­կի­ներն ա­ռա­ջին բեր­քը պի­տի տան, հա­մեստ տուն է կա­ռու­ցել Շու­շիում, որ ամ­ռա­նը զո­վա­սուն ան­կյուն ու­նե­նա­յին։ Նո­րա­կա­ռույց տունն էլ, նո­րա­տունկ այ­գին էլ հափշ­տա­կեց թուր­քը…
Հայ մար­դը, հայ ա­զա­տա­մար­տիկն իր ա­րյամբ պաշտ­պա­նած իր բնօր­րա­նում քա­րը քա­րին է դնում, տուն է կա­ռու­ցում, ծառ է տն­կում, քոչ­վոր ա­հա­բե­կիչ­նե­րը վրա են տա­լիս, տի­րա­նում և աշ­խար­հով մեկ կեղ­ծիք տա­րա­ծում, որ ի­րենցն է այդ բո­լո­րը… Այս­պես է ե­ղել դա­րեր… ա­րյամբ է ո­ռոգ­վել ՀՈՂ ՀԱՅ­ՐԵ­ՆԻՆ, ար­ցուն­քի գե­տեր են հո­սել այս մի բուռ կեն­սա­տա­րած­քում, որն ԱՐ­ՑԱԽ է կոչ­վում…
Ինչ­պես լեռն է մեր պայ­ծառ տե­սել հա­զար ձյուն, այն­պես նոր չեն մեզ հա­մար դավ ու դառ­նու­թյուն,- կա­սեր ազ­գա­յին խն­դիր­նե­րով մտա­հոգ քնա­րեր­գու Վա­հան Տե­րյա­նը։ Այս էլ կանց­նի։ ՙՈ­չինչ չի կա­րող խախ­տել իմ ժո­ղովր­դի գրա­նի­տե հա­վա­տը։ Այժմ ո­չինչ չի կա­րող հու­սալ­քել նրան, քան­զի խո­րա­պես գի­տակ­ցում է, որ մի ԺՈ­ՂՈՎՐ­ԴԻ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ ՀՈ­ՂԸ ՉԻ ԿԱ­ՐՈՂ ՈՒ­ՐԻ­ՇԻ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԸ ԴԱՌ­ՆԱԼ։ Նա գի­տե, որ մնա­յուն ար­դա­րու­թյան Օ­ՐԵՆ­ՔԻ ՈՒ­ԺՈՎ բռ­նագ­րավ­ված երկ­րա­մա­սե­րը միշտ էլ՝ վաղ թե ուշ, անց­նում են Ի­ՐԵՆՑ ՊԱՏ­ՄԱ­ԿԱՆ ՏԵ­ՐԵ­ՐԻՆ, պայ­մա­նով, ե­թե այդ վեր­ջի­նի մեջ ժա­մա­նա­կը տկա­րաց­րած չլի­նի ՍԵ­ՐԸ, ԿԱ­ՐՈՏՆ ՈՒ ՊԱՇ­ՏԱ­ՄՈՒՆ­ՔԸ դեպ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ ԵՐ­ԿԻ­ՐԸ՚,- վս­տա­հեց­նում է Գա­րե­գին Նժ­դե­հը։
Ար­դա­րու­թյա­նը միշտ հե­տա­մուտ գն­դա­պե­տը, ով աշ­խա­տում է ՙԱր­ցա­խի բնա­պահ­պա­նա­կան փոր­ձաքն­նու­թյուն և լա­բո­րա­տոր հե­տա­զո­տու­թյուն՚ պե­տա­կան ոչ առևտրա­յին կա­ռույ­ցում, վս­տահ է, որ այն, ինչ ա­վանդ ենք ստա­ցել մեր ա­պու­պա­պե­րից և պա­հել ու պաշտ­պա­նել սերն­դե­սե­րունդ, թե­կուզև հափշ­տակ­վի ժա­մա­նա­կա­վոր, միևնույն է, մերն է լի­նե­լու՝ իր օ­րի­նա­կան ՏԵ­ՐԵ­ՐԻ­ՆԸ:

 

 

 

Last modified onՈւրբաթ, 26 Մարտի 2021 11:57